Lratvutyun.am

Բագրատ Սրբազանը պատերազմի հենց առաջին օրից մեկնել է Շուշի, վերջ տվեք կեղծ տեղեկատվությանը. Դանիելյան | Նիկոլ Փաշինյանի ասուլիսը | Նիկոլ Փաշինյանը Մայիսի 8-ին երկկողմ հանդիպում կունենա Պուտինի հետ | Ժաննա Անդրեասյանն ու Վասիլիս Մարագոսը քննարկել են ԵՄ աջակցությամբ իրականացվող կրթական բարեփոխումները | ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար | Իսրայելը սկսել է ռմբակոծել Ռաֆահ քաղաքը | Մեր հերոսների լույսն է, թող մեր աչքերը բացվեն. Սրբազանին նվիրեցին բեկորներից պատրաստված նուռ (տեսանյութ) | Ռուս խաղաղապահները դուրս են եկել օկուպացված Արցախի Իվանյանի օդանավակայանի տարածքից | «Անկեղծորեն և բարի կամքով ենք ներգրավված բանակցություններում և վստահ ենք, որ խաղաղության հաստատումը բխում է և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի շահերից. Արարատ Միրզոյան | Համեղ սնվելու լավագույն տարբերակը ԳՆԹՈւՆԻՔՆ է Արի Ապարան «Գնթունիք» | ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն միմյանց մայրաքաղաքներում, ուղիղ չվերթներ կլինեն․ Սիյարտո (տեսանյութ) | Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ | Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայտարարությանը՝ ՔՊ բարձրաստիճան անդամների՝ իրեն միանալու մասին | Ականապայթյունային վիրավորում ստացած զինծառայող կա. ՊՆ | Մայիսի 10-ին Ալմաթիում կանցկացվի Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները | Մայիսի 7-ին տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը | Պուտինը կարգադրել է միջուկային զորավարժություններ անցկացնել՝ ի պատասխան Արևմուտքի սպառնալիքների | Մայիսի 6-ին կդադարեցվի որոշ հասցեների գազամատակարարումը | Տարադրամի փոխարժեքները | «Բենֆիկա»-ն` Երևանում ընթացող ֆուտզալի Չեմպիոնների լիգայի բրոնզե մեդալակիր |

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը կոչ է արել անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել Արցախից ներքին տեղահանվածներին

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը հայտարարություն է տարածել բռնի տեղահանության ենթարկված արցախցիների մարդու իրավունքների ոտնահարման վերաբերյալ։«Ես ուշադիր հետևում եմ արագ փոփոխվող իրավիճակին Ղարաբաղի տարածաշրջանում և նրա շուրջը։ Ադրբեջանի վերջին ռազմական գործողություններից և տարածաշրջանի հետագա վերահսկողությունից հետո 2023 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ 100,483 ղարաբաղահայեր, այդ թվում՝ ընտանիքներ, տարեցներ և այլ խոցելի խմբեր, լքել են իրենց տները և ապաստան գտնել հարևան Հայաստանում։

Ինչպես ես բազմիցս ընդգծել եմ, այս վերջին փորձությունը ի լրումն է մարտերի մարդասիրական հետևանքների և մարդու իրավունքների խախտումների, որոնք նրանք կրել են 2020 թվականից ի վեր, որոնք սրվել են վերջին ինը ամիսների ընթացքում Լաչինի միջանցքով շարժման երկարատև խափանումներով և առաջին անհրաժեշտության ապրանքների, ծառայությունների և էներգիայի սուր պակասով», – ասվում է Միյատովիչի հայտարարության մեջ:

Այս առումով հանձնակատարը ողջունում է Հայաստանի իշխանությունների ջանքերը՝ պաշտպանելու և օգնություն ցուցաբերելու բոլոր կարիքավորներին մոտ ապագայում՝ ՄԱԿ-ի գործակալությունների և քաղաքացիական հասարակության աջակցությամբ: Այնուամենայնիվ, լրացուցիչ օգնություն է պահանջվում՝ ապահովելու համար, որ բոլոր անհատների կարիքները անհապաղ բացահայտվեն և պատշաճ կերպով լուծվեն: Միյատովիչը կոչ է անում Եվրախորհրդի անդամ երկրներին դրսևորել իրենց համերաշխությունը և անհապաղ ցուցաբերել անհրաժեշտ բոլոր աջակցությունը, գրում է infoport.am-ը։

լրահոս

Փոխկապակցված նորություններ