Lratvutyun.am

Փաշինյանը վստահ է, որ եթե սահմանազատման վերջում տարածքների փոփոխման հանրաքվե անեն՝ մարդիկ կողմ են քվեարկելու (տեսանյութ) | Ոչ մի բան էլ չի լինի.Գագիկ Մելքոնյան | Որևէ մեկը չի կարող Եկեղեցու հետ մարտնչել. Բագրատ Սրբազան | 4 գյուղ չենք տալիս, 4 գյուղ վերցնում ենք Ադրբեջանից՝ որպես փաստարկ մեր դեմ հնարավոր ագրեսիվ քաղաքականության արդարացման․ Փաշինյան | Նիկոլ Փաշինյանը Մայիսի 8-ին երկկողմ հանդիպում կունենա Պուտինի հետ | Ժաննա Անդրեասյանն ու Վասիլիս Մարագոսը քննարկել են ԵՄ աջակցությամբ իրականացվող կրթական բարեփոխումները | ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար | Իսրայելը սկսել է ռմբակոծել Ռաֆահ քաղաքը | Մեր հերոսների լույսն է, թող մեր աչքերը բացվեն. Սրբազանին նվիրեցին բեկորներից պատրաստված նուռ (տեսանյութ) | Ռուս խաղաղապահները դուրս են եկել օկուպացված Արցախի Իվանյանի օդանավակայանի տարածքից | «Անկեղծորեն և բարի կամքով ենք ներգրավված բանակցություններում և վստահ ենք, որ խաղաղության հաստատումը բխում է և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի շահերից. Արարատ Միրզոյան | Համեղ սնվելու լավագույն տարբերակը ԳՆԹՈւՆԻՔՆ է Արի Ապարան «Գնթունիք» | ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն միմյանց մայրաքաղաքներում, ուղիղ չվերթներ կլինեն․ Սիյարտո (տեսանյութ) | Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ | Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայտարարությանը՝ ՔՊ բարձրաստիճան անդամների՝ իրեն միանալու մասին | Ականապայթյունային վիրավորում ստացած զինծառայող կա. ՊՆ | Մայիսի 10-ին Ալմաթիում կանցկացվի Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները | Մայիսի 7-ին տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը | Պուտինը կարգադրել է միջուկային զորավարժություններ անցկացնել՝ ի պատասխան Արևմուտքի սպառնալիքների | Մայիսի 6-ին կդադարեցվի որոշ հասցեների գազամատակարարումը |

Արայիկ Հարությունյանին սպառնում է ցմահ ազատազրկում

Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին սպառնում է ցմահ ազատազրկում: Այս մասին ՌԻԱ «Նովոստի»-ին հայտնել են Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունից:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 3-ին Արայիկ Հարությունյանը Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության կողմից բերման է ենթարկվել Ստեփանակերտում, նրան մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 100, 116, 117, 120, 214, 214-1, 214-3, 218, 279 և  այլ հոդվածներով։

Ըստ Ադրբեջանի գլխավոր դատախազության՝ 1973 թվականին Ստեփանակերտում ծնված Արայիկ Վլադիմիրի Հարությունյանը «մտացածին Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնում» մասնակցել է «նվաճողական պատերազմին», «հավաքագրել, ֆինանսավորել վարձկանների», «վարժանքներ անցկացրել նրանց հետ, կազմակերպել է նրանց ներգրավվածությունը ռազմական հակամարտություններին և ռազմական գործողություններին», «խախտել է միջազգային իրավունքը զինված հակամարտության ժամանակ և հանցավոր հրամաններ է տվել զինված հակամարտության ժամանակ:

Բացի այդ, Հարությունյանը կասկածվում է «ահաբեկչական հարձակումների նպատակով բազմաթիվ հանցագործություններ կատարելու», «Ադրբեջանի տարածքներն ականապատելու», «բալիստիկ և այլ տեսակի հրթիռներով Գյանջա (Գանձակ) քաղաքի և Ադրբեջանի Բարդա շրջանի՝ առաջնագծի գոտուց դուրս գտնվող բնակավայրերի և քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումներ կազմակերպելու համար»,որի հետևանքով բազմաթիվ խաղաղ բնակիչներ են զոհվել և տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացել:

լրահոս

Փոխկապակցված նորություններ