Նիկոլ Փաշինյանաը երեկ Գրանադայում ստորագրել է հռչակագիր, որում Ադրբեջանի տարածքը ճանաչել է 86.600 քկմ, որը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը, հայտնել է ԵՄ խորհուրդը: Ստորագրած հայտարարությունը բավական ընդարձակ է: Փաստացի սա այսպես կոչված՝ անկլավների հանձման հերթական իրավական մասի ապահովումն է, քանի որ, ըստ հայտարարության, Ադրբեջանի հետ սահմանազատման հիմքում պետք է ընկած լինի ԽՍՀՄ գլխավոր շտաբի վերջին քարտեզները:Ընդ որում, Գրանադա մեկնելուց շաբաթներ առաջ Փաշինյանը վստահեցնում էր, որ ոչինչ ստորագրել չի պատրաստվում։