Lratvutyun.am

ԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. դատախազը կներկայացնի 2023-ի գործունեության հաղորդումը | Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հերքել է Բագրատ Սրբազանի հետ հանդիպման մասին տեղեկությունը | Հայաստանում ոչ մի դուռ չի կարող փակ լինել Սրբազանի առաջ, սա ֆիլմ չէ, սա մեր կյանքն է․ Հովհաննիսյան | Բայդենի հատուկ հարցերով օգնականը վերահաստատել է ԱՄՆ-ի աջակցությունը ՀՀ-ի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը | Թուրքիան լքում է Ղարաբաղում մշտադիտարկման կենտրոնը. ՊՆ ղեկավար | Արցախի պատգամավորները սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը | Գերիների հարազատների հույսը միջազգային ճնշումներն են. ՀՀ իշխանության հետ այլևս ոչ ոք հույս չի կապում | Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ | ԱՄՆ ֆիննախը պատժամիջոցներ է սահմանել ադրբեջանցի գործարարի դեմ | Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը | Ամեն ամառ ասում են, թե ՄՅՈւ-ն վաճառում է իր բոլոր ֆուտբոլիստներին և հետաքրքրված է ևս 200 խաղացողով․ Տեն Հագ | Կարծում եմ՝ ես դեռ լավագույնն եմ․ Իբրահիմովիչ | Կիպրոսը ողջունում է Երևանի և Բաքվի միջև սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածությունը | Ամիսներով Հանրայինի քաղաքական հարթակներից խուսափողները խոսում են Հանրայինից. Պետրոս Ղազարյան | ՀԿ–ները մտահոգություն են հայտնել Տավուշի հատվածում սահմանազատման և սահմանագծման մեթոդների կապակցությամբ | Վրաստանի վարչապետը հրաժարվել է ԱՄՆ այցից, քանի որ ամերիկյան կողմը պահանջել է կասեցնել խորհրդարանի կողմից օտարերկրյա գործակալների մասին օրինագծի քննարկումը | Ցավոք, չհաջողվեց հակառակորդին կանգնեցնել․ Կարեն Ջալավյանը ` 44–օրյա պատերազմի մասին | Բայրամովը ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցչի հետ քննարկել է տարածաշրջանում տիրող իրավիճակը | «Պարո՛ն ոստիկան, էս պաշտոնը միշտ չի լինելու», «Ընգե՛ր, չափի մեջ մնա». լարված իրավիճակ | Ռուսական կողմի վերահսկողության տակ է անցել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Բերդիչի բնակավայրը |

ԼՂ ինքնալուրծարմամբ հայ-ադրբեջանական հшկամարտությունում վերջակետ դեռ չի դրվել. ՌԴ փոխարտգործնախարար

ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը հարցազրույց է տվել ՌԲԿ-ին՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման առաջընթացին, Մոսկվայի և Երևանի հարաբերություններին և տարածաշրջանում ռուսական խաղաղապահ զորակազմի հետագա ճակատագրին։

Պատասխանելով հարցին առ այն, թե արդյոք կարելի է համարել, որ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի հարձակումից և Արցախի Հանրապետության ինքնալուծարման որոշումից հետո վերջ է դրվել Բաքվի և Երևանի միջև ղարաբաղյան հակամարտությանը, Գալուզինը նշել է.«Ներկայիս իրավիճակը, երբ ռազմական գործողություններ չկան, մեծ մասամբ Ռուսաստանի և նրա խաղաղապահ զորակազմի արժանիքն է։ Միևնույն ժամանակ, կարծում եմ, որ կոնֆլիկտային իրավիճակում վերջակետ դեռ չի դրվել: Եվ այստեղ ակտուալ է մնում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների համալիրը։ Խոսքն այնպիսի կարևոր բաղադրիչների շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերման մասին է, ինչպիսիք են Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների և տնտեսական կապերի ապաշրջափակումը, սահմանի սահմանազատումը դրա հետագա սահմանագծմամբ, խաղաղության պայմանագրի ստորագրումը և Ադրբեջանի և Հայաստանի հասարակական գործիչների, փորձագիտական համայնքների, խորհրդարանականների միջև շփումների հաստատումը: Այս ամենը միասին վերցրած պետք է հանգեցնի փոխադարձ ընդունելի նորմալացման պայմանների, որոնք կամրագրվեն ապագա համաձայնագրում։ Եվ Ռուսաստանը, որպես ազնիվ միջնորդ, որը գործընկերային և դաշնակցային հարաբերություններ ունի երկու երկրների հետ, կձգտի օգնել ապահովելու, որ մեր երկու հարևանների միջև կայուն, հավասարակշռված պայմանավորվածություններ ձեռք բերվեն»։

լրահոս

Փոխկապակցված նորություններ