Lratvutyun.am

Կրակոցներ՝ Արարատի մարզի Ոստան գյուղի գերեզմանոցներում. կա 1 զոհ, 1 վիրավոր | Ապրիլին 614 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքը կազմել է 251 մլն | Ժնևում տեղի է ունեցել Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հանդիպումը | Հրդեհ՝ Արշակունյաց պողոտայում․ այրվել է առևտրի կենտրոնի 6 տաղավար | Ըմբիշ Եղիշե Մոսեսյանը՝ Եվրոպայի Մ15 առաջնության ոսկե մեդալակիր | Ռաֆայել Ղարիբյանը լքել է Ղազախստանի Պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի նախագահի պաշտոնը | Մխիթարյանը դեռ կասի իր խոսքը. Ռաֆայելա Պիմենտա | ՀՀ-ն ներկայացուցիչ կունենա IRONMAN հեղինակավոր մրցաշարի աշխարհի առաջնությունում | Հայէկոնոմբանկը և ՎԶԵԲ-ը ստորագրել են 10 մլն $-ի վարկային պայմանագիր | Ֆակտորինգի հետագա զարգացման նկատառումով մենք որոնում ենք լավագույն լուծումներն ու փորձառությունը. Նելլի Քոչարյան | Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ | Նավթի գները նվազել են | Իշխանությունը սարսափած է Սրբազանի առաջնորդած պայքարից | «Ստեղծեցին» համաշխարհային առեւտրի կենտրոն թղթի վրա | Գեներալի կոչում՝ հակաիշխանական ցույցերը վայրագորեն ցրելու դիմաց | Վերջին օրերին Նիկոլ Փաշինյանը ավելի փակ ու զգուշավոր է դարձել. «Ժողովուրդ» | Հավատում ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը ի վերջո համաձայնության կգան խաղաղության համաձայնագրի շուրջ. Կոբախիձե | Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը Հայաստանին աջակցելու բանաձև է ընդունել | Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները | Վաղը` 12:00 բաց դաս ԵՊՀ բակում, որը կվարի Բագրատ Սրբազանը |

Երևանում. ՎԱԶ-2121-ը «Կորեայի ձոր»-ում մոտ 180 մետր մի քանի պտույտ շրջվելով հայտնվել է ձորում

 

Հոկտեմբերի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:40- ի սահմաններում ՎԱԶ-2121 մակնիշի ավտոմեքենան «Կորեայի ձոր»-ում՝ ոլորապտույտ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 180 մ գլորվելով բախվել է քարերին և հայտնվել ձորում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 13 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ:

Տեղում տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Հայկ Քոչարյանն ու Ռաֆիկ Վարդանյանը:

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը:

Գ. Շամշյանի տեղեկություններով վիրավորները հայր ու որդի են:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
© https://shamshyan.com/hy/article/2023/10/18/1248368

լրահոս

Փոխկապակցված նորություններ