Lratvutyun.am

Ըմբիշ Եղիշե Մոսեսյանը՝ Եվրոպայի Մ15 առաջնության ոսկե մեդալակիր | Ռաֆայել Ղարիբյանը լքել է Ղազախստանի Պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի նախագահի պաշտոնը | Մխիթարյանը դեռ կասի իր խոսքը. Ռաֆայելա Պիմենտա | ՀՀ-ն ներկայացուցիչ կունենա IRONMAN հեղինակավոր մրցաշարի աշխարհի առաջնությունում | Հայէկոնոմբանկը և ՎԶԵԲ-ը ստորագրել են 10 մլն $-ի վարկային պայմանագիր | Ֆակտորինգի հետագա զարգացման նկատառումով մենք որոնում ենք լավագույն լուծումներն ու փորձառությունը. Նելլի Քոչարյան | Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ | Նավթի գները նվազել են | Իշխանությունը սարսափած է Սրբազանի առաջնորդած պայքարից | «Ստեղծեցին» համաշխարհային առեւտրի կենտրոն թղթի վրա | Գեներալի կոչում՝ հակաիշխանական ցույցերը վայրագորեն ցրելու դիմաց | Վերջին օրերին Նիկոլ Փաշինյանը ավելի փակ ու զգուշավոր է դարձել. «Ժողովուրդ» | Հավատում ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը ի վերջո համաձայնության կգան խաղաղության համաձայնագրի շուրջ. Կոբախիձե | Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը Հայաստանին աջակցելու բանաձև է ընդունել | Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները | Վաղը` 12:00 բաց դաս ԵՊՀ բակում, որը կվարի Բագրատ Սրբազանը | Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կա վիրավոր | Վեհափառը Նուբար Աֆեյանի հետ քննարկել է Արցախի գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձի հարցը | Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագիրը պատմական հնարավորություն է․ Էրդողան | 7 ընտանիքի տուն, հողամասեր, արհեստանոց անցնում Ադրբեջանին. Կիրանցի բնակիչ |

Նոյեմբերին և դեկտեմբերին ԼՂ-ից տեղահանվածներին կհատկացվի նաև 50 հազարական դրամ. Փաշինյան

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերի եւ եղբայրների համար սկսում ենք առաջնահերթ ծախսերը հոգալու ֆինանսական աջակցության նոր ծրագիր:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Նոյեմբեր եւ դեկտեմբեր ամիսների ընթացքում բացի բնակության եւ կոմունալ ծախսերի համար նախատեսված գումարներից, պետական բյուջեից յուրաքանչյուրին կհատկացվի 50 հազարական դրամ:

Բացառություն կլինեն այն անձիք եւ նրանց ընտանիքի անդամները, ովքեր ունեն բանկային հաշիվների որոշակի շեմը գերազանցող մնացորդներ, բնակվում են պետության հատկացրած կացարաններում կամ գտնվում են պետության խնամքի ներքո:

Այսօր Հումանիտար կենտրոնի ժամը 16:00 եթերում մանրամասները կներկայացնի փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:

Առաջիկա օրերին կսկսենք Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերի եւ եղբայրների բնակարանային ապահովման երկարաժամկետ աջակցության հարցերի քննարկումները, որոնք առավելագույնս համադրված կլինեն ՀՀ քաղաքացիների համար նախատեսվող նմանատիպ ծրագրերի հետ:

Հ.Գ. Հույս ունեմ՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր գործունակ քույրերն ու եղբայրները առաջիկա երկու ամսվա ընթացքում Հայաստանում աշխատանք կգտնեն: Կառավարությունն, իհարկե, հնարավոր միջոցներով այս հարցում եւս կաջակցի նրանց»,- գրել է նա:

լրահոս

Փոխկապակցված նորություններ