Lratvutyun.am

Կրակոցներ՝ Արարատի մարզի Ոստան գյուղի գերեզմանոցներում. կա 1 զոհ, 1 վիրավոր | Ապրիլին 614 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքը կազմել է 251 մլն | Ժնևում տեղի է ունեցել Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հանդիպումը | Հրդեհ՝ Արշակունյաց պողոտայում․ այրվել է առևտրի կենտրոնի 6 տաղավար | Ըմբիշ Եղիշե Մոսեսյանը՝ Եվրոպայի Մ15 առաջնության ոսկե մեդալակիր | Ռաֆայել Ղարիբյանը լքել է Ղազախստանի Պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի նախագահի պաշտոնը | Մխիթարյանը դեռ կասի իր խոսքը. Ռաֆայելա Պիմենտա | ՀՀ-ն ներկայացուցիչ կունենա IRONMAN հեղինակավոր մրցաշարի աշխարհի առաջնությունում | Հայէկոնոմբանկը և ՎԶԵԲ-ը ստորագրել են 10 մլն $-ի վարկային պայմանագիր | Ֆակտորինգի հետագա զարգացման նկատառումով մենք որոնում ենք լավագույն լուծումներն ու փորձառությունը. Նելլի Քոչարյան | Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ | Նավթի գները նվազել են | Իշխանությունը սարսափած է Սրբազանի առաջնորդած պայքարից | «Ստեղծեցին» համաշխարհային առեւտրի կենտրոն թղթի վրա | Գեներալի կոչում՝ հակաիշխանական ցույցերը վայրագորեն ցրելու դիմաց | Վերջին օրերին Նիկոլ Փաշինյանը ավելի փակ ու զգուշավոր է դարձել. «Ժողովուրդ» | Հավատում ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը ի վերջո համաձայնության կգան խաղաղության համաձայնագրի շուրջ. Կոբախիձե | Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը Հայաստանին աջակցելու բանաձև է ընդունել | Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները | Վաղը` 12:00 բաց դաս ԵՊՀ բակում, որը կվարի Բագրատ Սրբազանը |

Ուր է անհետացել Արցախի ներդրումային հիմնադրամի 69 մլդ․ դրամը․ ովքե՞ր են եղել ներդրողները և ի՞նչ մութ պատմություն կա․ ցանկ

Մի քանի օր առաջ Արցախի նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը հրապարակել էր Արցախի ներդրումային հիմնադրամից փոխառություն ստացած 30 իրավաբանական անձանց տվյալները, որոնք ընդհանուր առմամբ հիմնադրամին պարտք են ավելի քան 69 միլիարդ դրամ գումար: Ընդհանրապես Արցախի ներդրումային հիմնադրամի հետ կապված շատ մութ պատմություններ կան, որոնք երկար ժամանակ հանդիսացել են արցախցիների քննադատության ու քննարկման առարկան: Այդ թեման առավել արդիական է դարձել հատկապես հիմա, քանի որ տեղահանության հետևանքով ՀՀ-ում հայտնված արցախցիներն անընդհատ ստեղծված իրավիճակի համար մեղավորներ են փնտրում, իսկ մեղավորների շարքում նաև պետական միջոցները ժամանակին անվերադարձ օգտագործած անձինք ու պաշտոնյաներն են դիտարկվում:

ArmLur.am-ը, ուսումնասիրել է Տիգրան Պետրոսյանի կողմից հրապարակված ցանկում ներառված կազմակերպությունները, պարզել է, որ դրանցից յուրաքանչյուրը կապված է հայաստանյան կամ արցախյան այս կամ այն պաշտոնյայի հետ: Օրինակ «Ար Փաուեր» ՍՊ ընկերությունը ներկայացնում է «Մաղավուզի» քարածխի հանքը:

«Գոլդ Սթար» ՓԲ ընկերությունը պատկանում էր շվեյցարահայ Վարդան Սերմաքեշին: Ընկերությունը զբաղվում էր ոսկու հումքի արտահանմամբ, հանքավայրը ներկայումս Ադրբեջանի տիրապետության տակ է:

«Դոմինիկ Սիստեմ» ՍՊ ընկերությունը կապվում է Արցախի Ազգային անվտանգության ծառայության տնօրենի նախկին տեղակալ Գագիկ Սարգսյանի հետ, ով Արցախում զբաղվում էր շինարարությամբ:

«Պետրոլ Սերվիս և Էվե Քոնսթրաքշն» կազմակերպությունները պատկանում են Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի մտերիմ Էդուարդ Վերդյանի ընտանիքին:

Ցուցակում կան կազմակերպություններ, որոնք կապված են Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի մտերիմ շրջանակի հետ, շոշափվում է Արցախում երկար տարիներ տարբեր պաշտոններ զբաղեցրած Կոմիտաս Կարապետյանի անունը:

ArmLur.am-ը փորձեց պարզել, թե հիշյալ պարտավորությունները բռնագանձելու համար ընդհանրապես Հիմնադրամի կողմից միջոցներ ձեռնարկվել են, թե ոչ: Պարզվեց, որ թեև դրանք ժամկետանց պարտավորություններ էին շուտվանից, սակայն դատական կարգով բռնագանձման գործընթաց նախաձեռնվել էր 2023թ. հուլիս ամսից, Արցախի նախկին պետական նախարար Գուրգեն Ներսիսյանի նախաձեռնությամբ: Ի դեպ Արցախի կառավարության մեր աղբյուրները հայտնեցին, որ Գուրգեն Ներսիսյանին պետական նախարարի պաշտոնից ազատելու հիմնական պատճառը պայմանավորված էր հենց այդ գործընթացով: Պարզվել է նաև, որ հիմնադրամի կողմից դատարան ներկայացված հայցերը պետական տուրք չվճարելու պատճառով Արցախի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումներով վարույթ չէին ընդունվել, սակայն Գուրգեն Ներսիսյանի պահանջով դրանք բողոքարկվել են վերաքննության կարգով, առաջին ատյանի դատարանի ակտերը բեկանվել և հայցերը ընդունվել էին վարույթ, սակայն դրանից հետո որևէ տեղեկություն չկա, թե դատարանը ինչ է արել այդ հայցերի հետ: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար մենք փորձեցինք կապ հաստատել Արցախի ներդրումային հիմնադրամի տնօրենի և առաջին ատյանի դատարանի նախագահի հետ, սակայն ապարդյուն:

լրահոս

Փոխկապակցված նորություններ