Lratvutyun.am

Ժնևում տեղի է ունեցել Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հանդիպումը | Հրդեհ՝ Արշակունյաց պողոտայում․ այրվել է առևտրի կենտրոնի 6 տաղավար | Ըմբիշ Եղիշե Մոսեսյանը՝ Եվրոպայի Մ15 առաջնության ոսկե մեդալակիր | Ռաֆայել Ղարիբյանը լքել է Ղազախստանի Պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի նախագահի պաշտոնը | Մխիթարյանը դեռ կասի իր խոսքը. Ռաֆայելա Պիմենտա | ՀՀ-ն ներկայացուցիչ կունենա IRONMAN հեղինակավոր մրցաշարի աշխարհի առաջնությունում | Հայէկոնոմբանկը և ՎԶԵԲ-ը ստորագրել են 10 մլն $-ի վարկային պայմանագիր | Ֆակտորինգի հետագա զարգացման նկատառումով մենք որոնում ենք լավագույն լուծումներն ու փորձառությունը. Նելլի Քոչարյան | Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ | Նավթի գները նվազել են | Իշխանությունը սարսափած է Սրբազանի առաջնորդած պայքարից | «Ստեղծեցին» համաշխարհային առեւտրի կենտրոն թղթի վրա | Գեներալի կոչում՝ հակաիշխանական ցույցերը վայրագորեն ցրելու դիմաց | Վերջին օրերին Նիկոլ Փաշինյանը ավելի փակ ու զգուշավոր է դարձել. «Ժողովուրդ» | Հավատում ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը ի վերջո համաձայնության կգան խաղաղության համաձայնագրի շուրջ. Կոբախիձե | Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը Հայաստանին աջակցելու բանաձև է ընդունել | Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները | Վաղը` 12:00 բաց դաս ԵՊՀ բակում, որը կվարի Բագրատ Սրբազանը | Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կա վիրավոր | Վեհափառը Նուբար Աֆեյանի հետ քննարկել է Արցախի գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձի հարցը |

Երևանը 4 նոր փոխքաղաքապետ ունի

Այսօր տեղի է ունեցել Երևանի ավագանու արտահերթ նիստը, որին մասնակցում էր ավագանու 48 անդամ։

Այսօրվա նիստի օրակարգում էր Երևանի փոխքաղաքապետեր ընտրելու հարցը:

Արմեն Փամբուխչյանը ընտրվեց Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնում 32 կողմ, 5 ձեռնպահ ձայներով։

Քաղաքապետի տեղակալներ ընտրվեցին նայև Լևոն Հովհաննիսյանը 31 կողմ, 5 ձեռնպահ ձայներով, Սուրեն Գրիգորյանը 32 կողմ, 5 ձեռնպահ ձայներով և Սարգիս Մադաթյանը 32 կողմ, 5 ձեռնպահ ձայներով:

Նշենք որ քաղաքապետի տեղեկալներից 3-ը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից են, 1-ը «Հանրապետություն» կուսակցությունից:

նշենք նաև, որ «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Արամ Թորոսյանը «Հանրային ձայն» խմբակցությանը հորդորեց չմասնակցել քաղաքային իշխանությունների ձևավորման համար նախատեսված քվեարկություններին։

«Հորդորում եմ չգրանցվել փոխքաղաքապետերի ընտրության քվեարկության համար, քվորում չի ապահովվի, հետևաբար, նիստը չի կայանա և իշխանությունները չեն ձևավորվի»,- հայտարարեց Արամ Թորոսյանը։

Այս հայտարարությունից հետո «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամները լքեցին նիստերի դահլիճը։

«Հանրային ձայն» խմբակցությունն էլ հայտնեց, որ բոլոր թեկնածուներին ձեռնպահ է քվեարկելու, քանի որ ծանոթ չէ նրանց ու նրանց գործունեությանը։

լրահոս

Փոխկապակցված նորություններ