Lratvutyun.am

Մենք պատգամ ունենք՝ սուտ չխոսե’ք, ձեռք էլ կկտրեն` սուտ չխոսե’ք, ճշմարտության համար զիջում մի’ ունեցեք (տեսանյութ) | Ռուբեն Վարդանյանի ընտանիքը կոչ է անում միջազգային հանրությանը՝ պահանջել նրա անվերապահ ազատ արձակումը | Կրակոցներ՝ Արարատի մարզի Ոստան գյուղի գերեզմանոցներում. կա 1 զոհ, 1 վիրավոր | Ապրիլին 614 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքը կազմել է 251 մլն | Ժնևում տեղի է ունեցել Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հանդիպումը | Հրդեհ՝ Արշակունյաց պողոտայում․ այրվել է առևտրի կենտրոնի 6 տաղավար | Ըմբիշ Եղիշե Մոսեսյանը՝ Եվրոպայի Մ15 առաջնության ոսկե մեդալակիր | Ռաֆայել Ղարիբյանը լքել է Ղազախստանի Պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի նախագահի պաշտոնը | Մխիթարյանը դեռ կասի իր խոսքը. Ռաֆայելա Պիմենտա | ՀՀ-ն ներկայացուցիչ կունենա IRONMAN հեղինակավոր մրցաշարի աշխարհի առաջնությունում | Հայէկոնոմբանկը և ՎԶԵԲ-ը ստորագրել են 10 մլն $-ի վարկային պայմանագիր | Ֆակտորինգի հետագա զարգացման նկատառումով մենք որոնում ենք լավագույն լուծումներն ու փորձառությունը. Նելլի Քոչարյան | Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ | Նավթի գները նվազել են | Իշխանությունը սարսափած է Սրբազանի առաջնորդած պայքարից | «Ստեղծեցին» համաշխարհային առեւտրի կենտրոն թղթի վրա | Գեներալի կոչում՝ հակաիշխանական ցույցերը վայրագորեն ցրելու դիմաց | Վերջին օրերին Նիկոլ Փաշինյանը ավելի փակ ու զգուշավոր է դարձել. «Ժողովուրդ» | Հավատում ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը ի վերջո համաձայնության կգան խաղաղության համաձայնագրի շուրջ. Կոբախիձե | Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը Հայաստանին աջակցելու բանաձև է ընդունել |

ԼՂ-ի կապույտ անձնագրերը քաղաքացիությունը փաստող փաստաթղթեր չեն. ՆԳ փոխնախարար

Կապույտ անձնագրերը Ղարաբաղի մեր հայրենակիցներին տրվել են որպես ճամփորդական փաստաթղթեր, բայց դրանք քաղաքացիությունը հավաստող փաստաթղթեր չեն և սա արձանագրվել է նաև եվրոպական դատարանների վճիռներում:

Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը:

«Ղարաբաղի մեր հայրենակիցները պետք է ստանան ՀՀ քաղաքացիություն, որովհետև օրենսդրական պահանջներն այդպիսին են, և դրանից հետո անխոչընդոտ կարող են դիմել պարեկային ծառայությունում աշխատելու համար։ Կապույտ անձնագրերը, թե՛ տարբեր միջազգային հարթակներում, թե՛ ներպետական ընթացակարգերում նշվել է, որ ԼՂ մեր հայրենակիցներին տրամադրվել են որպես ճամփորդական  փաստաթղթեր, որպեսզի տարածքից դուրս գալու հետո, խնդիրներ չառաջանան։ Սակայն, ուզում եմ նշել, որ կապույտ անձնագրերը քաղաքացիությունը փաստող փաստաթղթեր չեն»։

Հարցին, թե ինչպե՞ս է լինում, որ ՊՆ-ն աշխատանքի է ընդունում արցախցիներին, իսկ ՆԳՆ-ն՝ ոչ, փոխնախարարը պատասխանեց, որ կոմպետենտ չի պատասխանել ՊՆ-ի անունից.

«Կխնդրեմ դիմել ՊՆ։ Նման հրահանգ, որ ՆԳՆ-ում չպետք է Արցախից եկածներն աշխատեն՝ չկա»։

Մեկնաբանելով լուրերը, ըստ որոնց կառավարության ղեկավարի հստակ հրաման կա ՆԳՆ համակարգում արցախից եկածներին չընդունել աշխատանքի՝ Սարգսյանն ասաց.

«Նման հրահանգ, վստահեցնում եմ, չկա, որովհետև ոստիկանությունում ծառայություն են անցնում այն մարդիկ, որոնք բավարարում են ոստիկանությունում ծառայության օրենսդրական պահանջներին»:

Փոխնախարարը վստահեցրեց, որ արցախցիները կարող են փախստականի կարգավիճակի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո դիմել և, ստանալով ՀՀ քաղաքացիություն և աշխատանքի անցնել ՀՀ բոլոր  կառույցներում:

լրահոս

Փոխկապակցված նորություններ