Lratvutyun.am

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը այցելեց «Դիջիթեյն» ընկերություն հիմնադիր ղեկավար Վարդգես Վարդանյանի հետ շրջայց կատարեցին, ծանոթանալով բիզնես ուղղություններին, հաջողություններին և ապագա ծրագրերին (լուսանկարներ) | Պուտին-Փաշինյան հանդիպումն անհրաժեշտ է և սպասված երկու կողմի համար. Կրեմլ | Եկեղեցին խառնվում է այն ժամանակ, երբ չկա պետություն կամ պետությունն իր կարևորագույն պարտականությունները չի ապահովում․ Վահե Հովհաննիսյան | ՌԴ-ն զանգվածային հարձակում է գործել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների վրա. արձակվել է 55 հրթիռ և 21 ԱԹՍ | Իսրայելն ու Ադրբեջանը քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում | Պայմանագրային զինծառայողի դին հայտնաբերվել է կզակի շրջանում հրազենային վիրավորումով․ ՔԿ | Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ | Հրազենային վիրավորումից մահացած պայմանագրային զինծառայողը Ազատամուտ գյուղից էր | Երկրաշարժ՝ Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս | Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՀՀ ՊՆ | Ղրղզստանի սահմանապահների և Տաջիկստանի բնակիչների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել | Վլադիմիր Գասպարյանի գործով հանրային մեղադրողը միջնորդեց պատիժ 11 տարի ժամկետով. փաստաբան | Եթե Կիևը բրիտանական զենքով հարվածի Ռուսաստանին, մենք կթիրախավորենք բրիտանացիների օբյեկտները. Զախարովա | Փաշինյանը վստահ է, որ եթե սահմանազատման վերջում տարածքների փոփոխման հանրաքվե անեն՝ մարդիկ կողմ են քվեարկելու (տեսանյութ) | Ոչ մի բան էլ չի լինի.Գագիկ Մելքոնյան | Որևէ մեկը չի կարող Եկեղեցու հետ մարտնչել. Բագրատ Սրբազան | 4 գյուղ չենք տալիս, 4 գյուղ վերցնում ենք Ադրբեջանից՝ որպես փաստարկ մեր դեմ հնարավոր ագրեսիվ քաղաքականության արդարացման․ Փաշինյան | Նիկոլ Փաշինյանը Մայիսի 8-ին երկկողմ հանդիպում կունենա Պուտինի հետ | Ժաննա Անդրեասյանն ու Վասիլիս Մարագոսը քննարկել են ԵՄ աջակցությամբ իրականացվող կրթական բարեփոխումները | ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար |

Նոյեմբերի 27-ին Գրիգորի Խաչատուրովը կա՛մ պետք է ազատ արձակվի, կա՛մ Հայաստանում դատական համակարգ գոյություն չունի. փաստաբան

Դատարանը հաստատել է, որ Գրիգորի Խաչատուրովին հոկտեմբերի 15-ից ավել կալանքի տակ պահելը անօրինական է:

Այս մասին այսօր Գրիգորի Խաչատուրովի գործի մանրամասների համար հրավիրված  մամուլի ասուլում ասել է փաստաբան Միհրան Պողոսյանը:

գՆա ասաց, որ սեպտեմբերի 20-ի Վերաքննիչ քրեական դատարանի որոշում կա, որով արձանագրվել է՝ Գրիգորի Խաչատուրովին հոկտեմբերի 15-ից հետո կալանքի տակ պահելն իրավաչափ չէ, եթե ի հայտ չգան ծանրակշիռ նոր հանգամանքներ։

«Հոկտեմբերի 4-ին գնում ենք դատարան, ներկայացնում որոշումը, դատարանն էլ որոշում է ևս երկու ամսով երկարաձգել կալանքի ժամկետը», – նշեց փաստաբանը։

Ըստ Միհրան Պողոսյանի՝ նոյեմբերի 27-ին Գրիգորի Խաչատուրովը կա՛մ պետք է ազատ արձակվի, կա՛մ Հայաստանում դատական համակարգ գոյություն չունի։

«Հիմա, եթե դատավոր Հովաննիսյանը իրավական որոշումներ հայտնի, հետո այդ դիրքորոշումները վերահաստատելու ժամանակ հրաժարվի իր իսկ դիրքորոշումներից, էլ ինչի՞ համար է զբաղվում իրավաբանությամբ», – ընդգծեց փաստաբան Պողոսյանը։

Նա նշեց, որ համակարգային ճնշում կա դատական համակարդի վրա, ու սա կոնկրետ դատավորի մասին չէ:

լրահոս

Փոխկապակցված նորություններ