Lratvutyun.am

Հրազենային վիրավորումից մահացած պայմանագրային զինծառայողը Ազատամուտ գյուղից էր | Երկրաշարժ՝ Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս | Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՀՀ ՊՆ | Ղրղզստանի սահմանապահների և Տաջիկստանի բնակիչների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել | Վլադիմիր Գասպարյանի գործով հանրային մեղադրողը միջնորդեց պատիժ 11 տարի ժամկետով. փաստաբան | Եթե Կիևը բրիտանական զենքով հարվածի Ռուսաստանին, մենք կթիրախավորենք բրիտանացիների օբյեկտները. Զախարովա | Փաշինյանը վստահ է, որ եթե սահմանազատման վերջում տարածքների փոփոխման հանրաքվե անեն՝ մարդիկ կողմ են քվեարկելու (տեսանյութ) | Ոչ մի բան էլ չի լինի.Գագիկ Մելքոնյան | Որևէ մեկը չի կարող Եկեղեցու հետ մարտնչել. Բագրատ Սրբազան | 4 գյուղ չենք տալիս, 4 գյուղ վերցնում ենք Ադրբեջանից՝ որպես փաստարկ մեր դեմ հնարավոր ագրեսիվ քաղաքականության արդարացման․ Փաշինյան | Նիկոլ Փաշինյանը Մայիսի 8-ին երկկողմ հանդիպում կունենա Պուտինի հետ | Ժաննա Անդրեասյանն ու Վասիլիս Մարագոսը քննարկել են ԵՄ աջակցությամբ իրականացվող կրթական բարեփոխումները | ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար | Իսրայելը սկսել է ռմբակոծել Ռաֆահ քաղաքը | Մեր հերոսների լույսն է, թող մեր աչքերը բացվեն. Սրբազանին նվիրեցին բեկորներից պատրաստված նուռ (տեսանյութ) | Ռուս խաղաղապահները դուրս են եկել օկուպացված Արցախի Իվանյանի օդանավակայանի տարածքից | «Անկեղծորեն և բարի կամքով ենք ներգրավված բանակցություններում և վստահ ենք, որ խաղաղության հաստատումը բխում է և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի շահերից. Արարատ Միրզոյան | Համեղ սնվելու լավագույն տարբերակը ԳՆԹՈւՆԻՔՆ է Արի Ապարան «Գնթունիք» | ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն միմյանց մայրաքաղաքներում, ուղիղ չվերթներ կլինեն․ Սիյարտո (տեսանյութ) | Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ |

ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 500 միլիոն ՀՀ դրամի հարկեր չվճարելու դեպք

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը շարունակում է  կառուցապատման ոլորտում հարկային մարմնի հսկողության ենթակա իրավախախտումներով գործունեություն իրականացնող հարկատուների նկատմամբ անզիջում պայքարը:  Բացահայտվել է մի խումբ անձանց կողմից` նախնական համաձայնությամբ, առանձնապես խոշոր չափերի հարկեր չվճարելու հերթական դեպքը:Այսպես՝ ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության ոլորտային թիվ 8 բաժին օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Երևան քաղաքի Ազատության պողոտայի համապատասխան հասցեներում ֆիզիկական անձ Ա․Հ-ն., հանդիսանալով իրական շահառու, ֆիզիկական անձ Ն․Ա-ի անվամբ իրականացրել է  կառուցապատման՝ բազմաբնակարան շենքերի կառուցման և բնակարանների վաճառքի գործունեություն: Նախնական համաձայնությամբ՝ բնակարանների փաստացի վաճառքի ժամանակ հիմնականում կնքել  են բաժնային սեփականության օտարման գործարքների պայմանագրեր: Այս կերպ պայմաններ են ստեղծել, որպեսզի  ֆիզիկական անձի եկամտային հարկի և սոցիալական վճարի տարեկան հաշվարկում  խեղաթյուրված տվյալներ մտցվեն, և հարկման օբյեկտները թաքցնելու միջոցով չվճարվեն առանձնապես խոշոր չափերի հարկեր:Տեղեկություններ էին ստացվել նաև, որ հիշյալ անձինք, խախտելով «Անկանխիկ գործառնությունների մասին»  և ՀՀ դրամով գործարքներ կատարելու օրենսդրական պահանջները, կանխիկ եղանակով և արտարժույթով ստանում են բնակարանների գնման կանխավճարները։

Ստացված օպերատիվ տեղեկությունների ստուգման և հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի պահանջների խախտումների բացահայտման նպատակով իրականացվող անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում հաստատվել էր, որ վերոհիշյալ անձինք բնակարանի ենթադրյալ գնորդից կանխիկ եղանակով և արտարժույթով պետք է ստանան բնակարանի գնման համար 200 հազար ԱՄՆ դոլար կանխավճար` հետագայում բնակարանի ամբողջ գումարը վճարելու ժամանակ վաճառքի գործարքը որպես բաժնային սեփականության օտարման գործարք կնքելու նպատակով։

Սույն թվականի նոյեմբերի 13-ին համապատասխան հասցեում գտնվող բնակարանի գնման նպատակով՝ կանխիկ եղանակով և արտարժույթով գումարը ենթադրյալ գնորդի կողմից վճարելուց հետո՝ հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, ձերբակալվել ու հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն են տեղափոխվել քաղաքացիներ Ա․Հ․-ն և Ն․Ա․-ն: Վերջիններս ենթարկվել են անձնական խուզարկության։

Նկատի ունենալով, որ բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 500․000․000 միլիոն ՀՀ դրամի հարկեր չվճարելու առերևույթ հանցանքի դեպք՝  ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն` ներկայացնելով նաև կազմված փաստաթղթերը: Այնտեղ են տեղափոխվել նաև  ձերբակալված անձինք:Հիշյալ հանցանքի բացահայտումից ժամեր անց, կառուցապատող Ն․Ա-ի անվամբ հարկային մարմին է ներկայացվել եկամտային հարկի և սոցիալական վճարի տարեկան հաշվարկ՝ առաջացնելով շուրջ 500 միլիոն ՀՀ դրամի հարկային պարտավորություններ և վճարելով շուրջ 250 միլիոն ՀՀ դրամ գումար։

ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը կառուցապատման ոլորտում գործունեություն իրականացնողներին և գնորդներին հորդորում է անշարժ գույքերի գնման  ժամանակ պայմանագրերում բացառապես նշել իրական արժեքները, իսկ վճարման ենթակա գումարներն ստանալ  ՀՀ դրամով և անկանխիկ եղանակով: ՊԵԿ-ը բոլոր նմանատիպ արատավոր երևույթները բացահայտելու, այդ գործարքներն անվավեր ճանաչելու և պատասխանատվության ենթարկելու նպատակով շարունակելու է օգտագործել իր ողջ գործիքակազմը։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

լրահոս

Փոխկապակցված նորություններ