Lratvutyun.am

Փաշինյանը վստահ է, որ եթե սահմանազատման վերջում տարածքների փոփոխման հանրաքվե անեն՝ մարդիկ կողմ են քվեարկելու (տեսանյութ) | Ոչ մի բան էլ չի լինի.Գագիկ Մելքոնյան | Որևէ մեկը չի կարող Եկեղեցու հետ մարտնչել. Բագրատ Սրբազան | 4 գյուղ չենք տալիս, 4 գյուղ վերցնում ենք Ադրբեջանից՝ որպես փաստարկ մեր դեմ հնարավոր ագրեսիվ քաղաքականության արդարացման․ Փաշինյան | Նիկոլ Փաշինյանը Մայիսի 8-ին երկկողմ հանդիպում կունենա Պուտինի հետ | Ժաննա Անդրեասյանն ու Վասիլիս Մարագոսը քննարկել են ԵՄ աջակցությամբ իրականացվող կրթական բարեփոխումները | ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար | Իսրայելը սկսել է ռմբակոծել Ռաֆահ քաղաքը | Մեր հերոսների լույսն է, թող մեր աչքերը բացվեն. Սրբազանին նվիրեցին բեկորներից պատրաստված նուռ (տեսանյութ) | Ռուս խաղաղապահները դուրս են եկել օկուպացված Արցախի Իվանյանի օդանավակայանի տարածքից | «Անկեղծորեն և բարի կամքով ենք ներգրավված բանակցություններում և վստահ ենք, որ խաղաղության հաստատումը բխում է և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի շահերից. Արարատ Միրզոյան | Համեղ սնվելու լավագույն տարբերակը ԳՆԹՈւՆԻՔՆ է Արի Ապարան «Գնթունիք» | ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն միմյանց մայրաքաղաքներում, ուղիղ չվերթներ կլինեն․ Սիյարտո (տեսանյութ) | Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ | Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայտարարությանը՝ ՔՊ բարձրաստիճան անդամների՝ իրեն միանալու մասին | Ականապայթյունային վիրավորում ստացած զինծառայող կա. ՊՆ | Մայիսի 10-ին Ալմաթիում կանցկացվի Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները | Մայիսի 7-ին տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը | Պուտինը կարգադրել է միջուկային զորավարժություններ անցկացնել՝ ի պատասխան Արևմուտքի սպառնալիքների | Մայիսի 6-ին կդադարեցվի որոշ հասցեների գազամատակարարումը |

Փաստաբանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել

Փաստաբան Արմինե Ֆանյանը գրում է․

«Ներկայացվել է հանցագործության մասին հաղորդում
Օրերս մամուլում լուր տարածվեց, որ «ՄՏՍ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերությունը 2023 թվականի հունվարի 26-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով է ներկայացրել ընկերության նկատմամբ հսկողության փոխանցումը համաձայնեցնելու հայտ, որի համաձայն՝ «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերությունը ցանկանում է «ԱԼԼԵԳՐԵՏՏՈ ՀՈԼԴԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից ձեռք բերել վերջինիս պատկանող՝ ընկերության միակ բաժնետեր հանդիսացող «ԱՐԱՄԱՅՈ ԻՆՎԵՍԹՄԵՆԹՍ ԼԻՄԻԹԵԴ» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը:

Ինչն է հետաքրքրական

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, մոտ երեք ամիս ուսումնասիրությունից հետո գործարքի կնքմանը համաձայնություն տալը մերժել էր, քանի որ իրավասու մարմնի գնահատմամբ (Ազգային անվտանգության ծառայությունը) գործարքի կնքումը վնասում է կամ կարող է վնասել ազգային անվտանգությանը կամ պետական շահերին:
Սակայն

2023 թվականի նոյեմբերի 3-ին գրությամբ «ՄՏՍ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերությունը Հանձնաժողով է ներկայացրել ընկերության նկատմամբ հսկողության փոխանցումը համաձայնեցնելու նոր հայտ, որի համաձայն՝ «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերությունը կրկին ցանկանում է  ձեռք բերել «ՄՏՍ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը:
Նույն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նույն փաստական հանգամանքների պարագայում 2023 թվականի նոյեմբերի 15-ի թիվ 397Ա որոշմամբ համաձայնություն է տվել «ՄՏՍ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերությանը վաճառելու գործարքի կնքմանը:

Ասել է թե՝ ազգային անվտանգությանը սպառնացող վտանգը վերացել էր:
Hetq լրատվական կայքը հրապարակում է կատարել այն մասին, որ «ՄՏՍ Հայաստան»-ը ձեռք բերող ընկերությունը գրանցված է Կիպրոսում. իրական սեփականատերերի վերաբերյալ պաշտոնական աղբյուրներում որևէ տեղեկություն չկա: Կիպրոսի ընկերությունների գրանցման պետական ռեգիստրի համաձայն` «Ֆեդիլքո գրուպ լիմիթիդ»-ը (FEDILCO GROUP LIMITED) գրանցվել է 2022թ. ապրիլի 20-ին:
hraparak.am կայքը նշել է. «Մեր տեղեկություններով՝ ռուսական 1Xbet ընկերությունը չի ցանկանում հեշտ հանձնվել և պայմանավորվելով որոշ շրջանակների հետ՝ նորից փորձում է գնել «ՄՏՍ Հայաստան»-ը: Ինչ է իրենից ներկայացնում 1Xbet-ը։ Այն բուքմեյքերական ընկերություն է, որի սեփականատերերն են Ռոման Սեմյոխինը, Սերգեյ Կարշկովը և Դմիտրի Կազորինը, ովքեր այս պահին գտնվում են միջազգային հետախուզման մեջ, ենթադրաբար՝ ինչ-որ անօրինական գործունեության համար մեղադրվելու հիմքով»:

Հանձնաժողովի 2022 թվականի փետրվարի 9-ի №56-Ն որոշմամբ հաստատված կարգի 6-րդ կետի 8-րդ ենթակետի համաձայն, Հայտը պետք է ներառի՝ բաժնեմասը ձեռք բերող անձի անհրաժեշտ փորձի վերաբերյալ հիմնավորող տեղեկություններ:
Փաստն այն է, որ 2022թ. ապրիլի 20-ին գրանցված «Ֆեդիլքո գրուպ լիմիթիդ»-ը որևէ փորձառություն չունի կապի ոլորտում:

Ստացվում է, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ՀՀ-ում գերիշխող դիրք զբաղեցնող կապի օպերատորի 100 տոկոս բաժնետոմսերը «Ֆեդիլքո գրուպ լիմիթիդ»-ի կողմից ձեռք բերելու համաձայնություն է տվել այն պայմաններում, երբ ամիսներ առաջ հայտը մերժվել էր, քանի որ կար ազգային անվտանգության սպառնալիք, բացի դա, «Ֆեդիլքո գրուպ լիմիթիդ» ընկերությունը որևէ փորձառություն չունի կապի ոլորտում:

Նշված հանգամանքները պարզելու նպատակով այսօր հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազին և Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին»:

լրահոս

Փոխկապակցված նորություններ