Կապալառու կազմակերպության կողմից մետրոյի «Աջափնյակ» կայարանի նախագիծը հանձնվել է Երևանի քաղաքապետարանին, այս պահին իրականացվում են պարզ և համալիր փորձաքննության աշխատանքները և ավարտից հետո պատրաստ կլինեն շինարարության աշխատանքների մրցույթին ներկայացնելու:
Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում ասեվել է «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ից:
Անդրադառնալով այս թեմային՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց.
«Մենք արդեն ստացել ենք ամբողջական փաթեթը, այն համալիր փորձաքննության իրականացման դաշտում է: Պետք է խնդրեմ, որ աշխատանքներն ամփոփելուց հետո միանգամից մրցույթի դնենք` առանց ֆինանսական միջոցների, հարցը հընթացս կսկսենք լուծել: Պատրաստ լինենք, որ հաջորդ տարվանից Աջափնյակ մետրոյի կայարանի շինարարական աշխատանքները պետք է սկսենք»:
Նաև նշվեց, որ պատրաստ են տրամադրել «Սուրմալու» մետրոյի կայարանի նախագծային, նախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման մրցույթի հայտը:
Քաղաքապետ Ավինյանը իր հերթին ասաց, որ մրցույթը արդեն հայտարարեն: