Lratvutyun.am

Կաթողիկոսի հանդիսապետությամբ Հանգստյան ժամերգություն է կատարվել Սուրբ Գայանե վանքում | Հարձակումը Հայաստանի վրա շատ հավանական է․ Փաշինյան | Սա նշան է, որ Ադրբեջանը պարզապես ցանկանում է շարունակել հակամարտությունը․ Մարիա Կարապետյան | ՌԴ-ն պարզաբանում է ակնկալում` ինչ են նշանակում ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցությունը «սառեցնելու» մասին ՀՀ վարչապետի խոսքերը․ ՌԴ ԱԳՆ-ն պատասխանել է Փաշինյանին | Վրաստանի վարչապետը կայցելի Հայաստան․ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրակլի Կոբախիձեի հետ | Թուրքիայի 2 քաղաքացի, ՀՀ քաղաքացու օժանդակությամբ, կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ հատել են ՀՀ պետական սահմանը․ նրանք ձերբակալվել են․ ՔԿ | Պապիկյանն ու Ֆրանսիայի ԶՈւ նախարարն այցելել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր | Ամերիկյան Nova-C տիեզերանավը վայրէջք է կատարել Լուսնի վրա | ՊԵԿ աշխատակիցները միջազգային առաքանուց հայտնաբերել են տարբեր տեսակի թմրամիջոցներ | Աղբավայր գնալու է ավելի քիչ թափոն. ներդրվում է արտադրողի, ներմուծողի պատասխանատվության ընդլայնման համակարգ | 2023-ին ապահովել ենք 8.7% տնտեսական աճ, ունենք 2,2 տրլն դրամ բյուջետային եկամուտներ․ Փաշինյան | Կոշիկն ա՞ մենակ մաշվում, հարկ չեք տալիս՝ ոտքով ու Զանգուի ձորով հասեք Երևան․ Փաշինյան | Թող խոսեն տառերը. կայացել է Արմենուհի Սաղդասարյանի «Տառի գունադարձումը» խորագրով ցուցահանդեսը | Նավթի գներն աճել են | Թանկարժեք մետաղների գներ | 21 հազար ՀՀ քաղաքացի հայտարարագրել են, որ իրենք վարձով բնակարան են տալիս. Փաշինյան | Մեզ հաջողվել է 2023 թվականին արձանագրել 8,7 % տնտեսական աճ. Նիկոլ Փաշինյան | Պատերազմի ժամանակ վնասված տեխնիկայի գումարը նոր են փոխհատուցում | Ֆրանսիան մտադիր է Ուկրաինային մատակարարել նորագույն կամիկաձե անօդաչու թռչող սարքեր | Արևմուտքը Բելառուսի դեմ պատերազմի է պատրաստվում. ՊՆ ղեկավար |

ՀՀ նախագահն ու Նասիմ Թալեբին խոսել են խաղաղության, խաղաղ ապրելու գաղափարական սկզբունքի մասին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ակնարկագիր, մաթեմատիկոս և փիլիսոփա Նասիմ Նիքոլաս Թալեբին:Նասիմ Թալեբը Հայաստանում է գտնվում Էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպված «Գիտության և գործարար 2023» համաժողովին մասնակցելու նպատակով:Ոչ պաշտոնական հանդիպման ընթացքում քննարկվել են Թալեբի գործերում արծարծված փիլիսոփայական հայեցակարգերն ու գաղափարական սկզբունքները:Իր խոսքում նախագահը նշել է, որ խմբագրել է հեղինակի «Incerto»-ի հինգ հատորանոց փիլիսոփայական էսսեն անորոշության մասին, որը հրատարակվել է 2001-ից 2018 թվականներին՝ «Հակափխրունություն», «Սև Կարապ», «Պրոկրուստյան Մահիճ», «Երբ Խաղադրույքը Սեփական Մաշկդ է», «Պատահականության Խաբկանքից Մոլորվածները», որոնցում առկա նորահայտ մոտեցումները հասարակական քաղաքական և տնտեսական զարգացումների և իրադարձությունների վերաբերյալ էական ազդեցություն են ունեցել արդի քաղաքական և տնտեսական մտքի, քաղաքական կառուցակարգերի փոփոխության գործընթացի վրա: Հնգհատորյակը հայերեն թարգմանվել և հրատարակվել է «Կողբ» հիմնադրամի և «Անտարես» հրատարակչության նախաձեռնությամբ:

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել խաղաղության, խաղաղ ապրելու հայեցակարգերի և գաղափարական ու կիրառական սկզբունքների վերաբերյալ:

Նասիմ Նիքոլաս Թալեբն իր խոսքում անդրադարձել է նաև Սփյուռք երևույթին և մասնավորապես հայկական Սփյուռքին, նշելով, որ լիբանանյան ծագում ունենալով սերտ հարաբերություններ ունի լիբանանահայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև ժամանակակից աշխարհում կրթության ոլորտում և ընդհանրապես հանրային կյանքում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման գործընթացներին: Այս համատեքստում Հանրապետության նախագահը նշել է, որ Սյունիքում առաջիկայում կառուցվելու են երկու «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոններ» և առաջարկել է հյուրին ապագայում Հայաստան գալու հնարավորության դեպքում այցելել նաև երկրի հարավ:

լրահոս

Փոխկապակցված նորություններ