Lratvutyun.am

Բայրամովը ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցչի հետ քննարկել է տարածաշրջանում տիրող իրավիճակը | «Պարո՛ն ոստիկան, էս պաշտոնը միշտ չի լինելու», «Ընգե՛ր, չափի մեջ մնա». լարված իրավիճակ | Ռուսական կողմի վերահսկողության տակ է անցել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Բերդիչի բնակավայրը | Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբայի հետ | Մակրոնը նշել է 2 պայման, որի դեպքում հնարավոր է Ուկրաինայում արևմտյան զորքի տեղակայումը | Ձորը գլորված «Ուրալ»-ի ուժակուտակիչ մարտկոցները եղել են ոչ պիտանի. ՔԿ | ԱՄՆ-ը պատրաստակամ է՝ շարունակելու աջակցությունը Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին․ դեսպանը՝ Պապիկյանին | Կառավարությունը խստացնում է հարկային քաղաքականությունը. Շրջանառության հարկի դրույքաչափերը կրկնակի կբարձրանան | Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել | Կիրանցում բռնի ուժ են կիրառել երեխաների, կանանց, դպրոցականների նկատմամբ, վրեժով լցված են սև բերետավորները․ Բագրատ Սրբազան | Մեր երկրի շահերից է բխում, որ ի վերջո որդեգրենք առանց արտաքին օգնության ապրելու բանաձև․ Փաշինյան | Անցկացվել է Հայաստանի ձիասպորտի առաջնությունը | Հայ մրցավարները կսպասարկեն բասկետբոլի Եվրոպայի առաջնությունների հանդիպումներ | Ռեալն ու Բավարիան առաջին խաղում չպարզեցին հաղթողին | ԱՄՆ Սենատն արգելել է ռուսական ցածր հարստացված ուրանի ներկրումը | Բիբլոս Բանկ Արմենիան մասնակցեց Career City Fest լավագույն գործատուների փառատոնին | Շվեյցարական ոսկու ձուլակտորների ձեռքբերման առաջարկ Հայէկոնոմբանկից | Ադրբեջանը, Ուզբեկստանը և Ղազախստանը կմիավորեն իրենց էներգետիկ համակարգերը | Փարիզում ցույցի ժամանակ ոստիկանները մահակներ են կիրառել, կան տուժածներ | Կյանքից հեռացել է «Ակվարիում», «Կինո» ռոք խմբերի պրոդյուսեր Անդրեյ Տրոպիլոն |

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Ոստիկանության գվարդիայի ձևավորման մոդելը:
Խորհրդակցության սկզբում վարչապետը նշել է. «Ուզում եմ հիշեցնել, որ մենք Ոստիկանության նոր կառուցվածքը պատկերացնում ենք 4 հիմնական հենասյուներով: Դրանցից առաջինի՝ Պարեկային ոստիկանության հիմնադրման աշխատանքներն արդեն ավարտվում են:
Քրեական և Համայնքային ոստիկանությունների ձևավորման հայեցակարգը քննարկվել, ընդունվել է, և մենք այժմ պետք է որոշում կայացնենք Ոստիկանության գվարդիայի ձևավորման մոդելի շուրջ: Դրա արդյունքներով պլանավորման աշխատանքն ավարտված կհամարվի և կմնա իրագործման փուլը»:
Զեկուցվել է, որ արդեն իսկ շրջանառության մեջ է դրվել Ոստիկանության գվարդիայի մասին նոր օրենքի նախագիծը: Հաջորդիվ անդրադարձ է կատարվել Ոստիկանության գվարդիայի անմիջական գործառույթներին, կառուցվածքին, տարածքային ծածկվածությանը, գվարդիայի առջև դրվելիք հիմնական խնդիրներին և այլ հարցերի:
Ներկայացվել են տարբեր դիտարկումներ և առաջարկություններ, որոնց հիման վրա Ոստիկանության գվարդիայի մոդելը կբերվի վերջնական տեսքի:
Վարչապետ Փաշինյանը ևս մեկ անգամ կարևորել է Ոստիկանության ոլորտում իրականացվող բարեփոխումները և ընդգծել Ոստիկանության գվարդիան ժամանակակից տեխնիկայով համալրելու անհրաժեշտությունը:

լրահոս

Փոխկապակցված նորություններ