Եղիր տեղեկացված

Կոնվերս Բանկը CCF-ում ներկայանում է մի քանի առաջարկով (տեսանյութ) | Ինչպես է ստացվել, որ վրացական ընկերությունն է մասնակցել մրցույթին և հաղթել | «Զովք» սուպերմարկետը իր 30-րդ սուպերմարկետը բացեց Դրոյի 36 հասցեում. սուպերմարկետը գործում է շուրջօրյա ռեժիմով (տեսանյութ) ( լուսանկարներ) | ԱՄՆ-Իրան բանակցությունների երրորդ փուլն ավարտվել է․ կողմերն այն «կառուցողական» են համարել | Դիմորդը պետք է ունենա ԳԹԿ անձնական համար և կայքում լրացնի ընդունելության դիմում-հայտ. ԿԳՄՍ | Ձերբակալվել է «օրենքով գող» Օշականցի Գևորիկը | Ադրբեջանի ԱԳՆ-ն շարունակում է մանիպուլացնել իրավական գործընթացներում ընդունված ընթացակարգային որոշումները. Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակ | Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել ԱԱԾ սահմանապահ զորքերի օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը (տեսանյութ) | «Հայկական սպորտի այս հաղթարշավի հիմքում տարիների հետևողական աշխատանքն ու փորձն է, նոր սերնդի վճռականությունն ու ազգային ոգին. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) | ԱԽ քարտուղարը կմեկնի Կատարի մայրաքաղաք Դոհա | Երևանում ջրանցքից դուրս է բերվել խեղդվող կնոջը, իսկ նրա հետ գտնվող տղամարդուն փրկել չի հաջողվել | Սահմանապահ զորքերի զինծառայող է մահացել. ՔԿ-ում քրեական վարույթ է նախաձեռնվել | 8 ամիս հետախուզվելուց հետո Նորատուսցի Ալիկը ներկայացել է իրավապահներին | Դիլիջան համայնքին է վերադարձվել մանկապարտեզի՝ շուրջ 86 միլիոն դրամ արժեքով մասնաշենքը | Փոքր և միջին բիզնեսը հարկային բեռ սպասարկող չէ, նրանք ավելի շատ սոցիալական հարց են լուծում, քան` տնտեսական խնդիր. Նաիրի Սարգսյան | Արագածոտնի մարզում վրացական համարանիշներով բեռնատարը բախվել է գազատար խողովակներին | ՊԵԿ-ը ներկայացրել է 2025 թվականի առաջին եռամսյակի հաշվետվություն-համառոտագիրը | Տնտեսվարողները շարունակում են բողոքել հարկերի բարձրացումից | Սրբուհի Գալյանի այցը ԱՄն ձախողվել է. «Հրապարակ» | Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Թուրքիայի համառ մերժումը վտանգավոր նախադեպ է ապագայի համար. Եվրախորհրդարանի պատգամավոր Լատինոպուլու |

Բեռնափոխադրում և Բանվորական ուժ 24ժ. մատչելի գներով` Երևանում և դեպի մարզեր:

Մանրամասների համար զանգահարել՝ 093968996

ՊԵԿ-ը մանրամասնել է, թե ինչ պետք է իմանալ անշարժ գույքը վարձակալության հանձնելու դեպքում

Անշարժ գույքը վարձակալության հանձնելիս` անհրաժեշտ է կնքել վարձակալության պայմանագիր, որը պետք է ստանա պետական գրանցում։ Այն դեպքում, երբ չի ստացել պետական գրանցում, ապա անշարժ գույքը վարձակալությամբ տրամադրած ֆիզիկական անձը պետք է այցելի հարկ վճարողների սպասարկման ցանկացած բաժին և թղթային եղանակով ներկայացնի վարձակալության վերաբերյալ հայտարարություն: Հայտարարության ձևն այստեղ։

Ե՞րբ պետք է ներկայացնել հայտարարությունը

Անշարժ գույքը վարձակալությամբ տրամադրած անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձը հայտարարությունը հարկային մարմին պետք է ներկայացնի վարձակալության տրամադրման օրվան հաջորդող 5-օրյա ժամկետում, իսկ եկամտի ստացման դադարեցման դեպքում՝ դադարեցման օրվան հաջորդող 5-օրյա ժամկետում։

Ինչպե՞ս լրացնել հայտարարությունը

Հայտարարությունը պետք է ներկայացնել հարկ վճարողների սպասարկման ցանկացած բաժին՝ թղթային տարբերակով՝ պարտադիր լրացնելով հետևյալ տվյալները.

  • վարձատու ֆիզիկական անձի անունը, ազգանունը, հայրանունը,
  • ՀՎՀՀ-ն (որը պետք է ստանալ նախապես),
  • անձնագրային տվյալները,
  • հանրային ծառայության համարանիշը (ՀԾՀ) կամ ՀԾՀ չունենալու մասին տեղեկանքի համարը,
  • հայտարարության ներկայացման ամսաթիվը,
  • անշարժ գույքի վերաբերյալ տվյալները,
  • վարձակալության ժամկետները,
  • վարձակալությունից ստացվող եկամտի չափը։

Ինչպե՞ս ստանալ հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ)

Հայտարարությունը ներկայացնելու և եկամտային հարկը վճարելու համար անհրաժեշտ է հարկային մարմնից ստանալ հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ) և կնքել հաշվետվություններն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու պայմանագիր՝ այցելելով հարկ վճարողների սպասարկման  ցանկացած բաժին կամ լիազորելով այլ անձի՝ իր անունից հանդես գալու հարկային մարմնում, ինչպես նաև առցանց եղանակով՝ Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի file-online.taxservice.am միջոցով։

Որքա՞ն է եկամտային հարկի դրույքաչափը

Անշարժ գույքը ֆիզիկական անձին վարձակալությամբ տրամադրելու դեպքում վարձատու ֆիզիկական անձը պարտավոր է ստացվող վարձակալական վճարից վճարել եկամտային հարկ, որը հաշվարկվում է գույքի վարձակալությունից ստացված եկամտից 10% դրույքաչափով։ Հարկային տարվա ընթացքում ստացված վարձակալական վճարների հանրագումարը 60 մլն դրամը գե­րազանցելու դեպքում՝ գերազանցող մասի համար հաշվարկում է լրացուցիչ եկամտա­յին հարկ՝ 10% դրույքաչափով:

Ե՞րբ և ինչպե՞ս պետք է վճարել եկամտային հարկը

Վարձակալական վճարներից եկամտային հարկն անհրաժեշտ է հաշվարկել ինքնուրույն և բացառապես էլեկտրոնային եղանակով՝ file-online.taxservice.am համակարգի միջոցով, հարկային մարմին ներկայացնել եկամտային հարկի և սոցիալական վճարի տարեկան հաշվարկ։

Եկամտային հարկը պետք է հաշվարկել և վճա­րել մինչև հաշվետու տարվան հա­ջորդող հար­կա­յին տար­վա մայիսի 1-ը ներառյալ։

Որքա՞ն է տուգանքի չափը

2023 թվականի հոկտեմբերի 25-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-340-Ն օրենքի համաձայն՝ 2023 թվականի դեկտեմբերի 1-ից, անշարժ գույքի վարձակալության հետ կապված օրենսգրքով սահմանված պահանջները չպահպանելու դեպքում սահմանվել է տուգանք անշարժ գույքի՝ օրենքով սահմանված կարգով գնահատված՝ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի 5 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 500 հազար դրամը։ Մեկ տարվա ընթացքում խախտումը կրկնելու դեպքում տուգանքը գանձվում է 10 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան մեկ միլիոն դրամը։

Ո՞ր դեպքերում չի կիրառվի տուգանք

  • Այն դեպքում, երբ անշարժ գույքի վարձակալության գործարքից ծագող իրավունքները ստացել են պետական գրանցում,
  • այն դեպքում, երբ վարձակալության գործարքից ծագող իրավունքները չեն ստացել պետական գրանցում, սակայն անշարժ գույքի հետ կապված եկամտի ստացման իրավունքի վերաբերյալ օրենսգրքով սահմանված ժամկետում հարկային մարմին է ներկայացվել հայտարարությունկամ հարկ վճարողը անշարժ գույքի վարձակալությունից ստացվող եկամուտներից oրենսգրքով սահմանված կարգով հաշվարկել է եկամտային հարկը։

Անշարժ գույքը վարձակալության վերաբերյալ իրազեկման թերթիկն այստեղ:

լրահոս

Փոխկապակցված նորություններ