Lratvutyun.am

Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել այն. Նիկոլ Փաշինյան | Բագրատ Սրբազանը այցելել է Ժուռնալիստների միություն | Հանրապետության հրապարակում կազմակերպված հավաքի մասնակիցներից մեկի մոտ հայտնաբերվել է սուր. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում | Ուկրաինական անօդաչուն ՌԴ-ում հարվածել է գնացքին | Գործընկերություն` ի նպաստ Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման | ԱՄՆ-ն շարունակում է հավատալ, որ խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր է․ Պատել | Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը | ՀՀ ԱՆ «Սևանի հոգեկան առողջության կենտրոնը հերքում է,որ կենտրոն»-ի անունից շրջանառվում է կեղծ և հորինված մի փաստաթղթ | Թուրքական ապրանքները կարող են Իսրայել փոխադրվել 3-րդ երկրի տարածքով | Երևան-Սևան ճանապարհին «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջված վիճակում հայտնվել ձորում․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոց | Ուկրաինան այս շաբաթ կստանա ռազմական օգնության մի մասը․ Սպիտակ տուն | Մտահոգված ենք մեր երկրի ղեկավարության, ակնհայտ անառողջ հոգեկան վիճակով․ Սևանի հոգեկան առողջության կենտրոն | Սերգեյ Շոյգուն նշանակվել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար[ | Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Դանիայի Թագավորություն | Աշխատանքներ կատարելիս երիտասարդը ընկել է 6 հարկից․հիվանդանոցում նա մահացել է | Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ Ծաղկաձորում մեկնարկել է Արցախ-Հայաստան եռօրյա ֆորում | Երևանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի 2025 թվականի մեծահասակների առաջնությունը | Ուկրաինայի ՀՕՊ համակարգերի արդյունավետությունը կտրուկ ընկել է. խոցվել է ռուսական հրթիռների միայն 30%-ը | Եթե Արևմուտքը ցանկանում է ուկրաինական հակամարտությունը լուծել մարտի դաշտում, ուրեմն այդպես էլ կլինի. Լավրով | Կոչ ենք անում շարունակել հայ-ադրբեջանական սահմանազատումն ապրիլի 19-ի արձանագրության սկզբունքների հիման վրա. Ֆրանսիայի ԱԳՆ |

Շիրակի մարզի 100 աշակերտ հաջորդ տարի իր հանգիստը կանցկացնի Դուբայում. ովքեր են նրանք. Շիրակի մարզպետ

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, «Հակոբյաններ Համահայկական» մշակութային կենտրոնի ղեկավար Սմբատ Հակոբյանի, աշխատակազմի պատասխանատուների, համայնքների ղեկավարների մասնակցությամբ այսօր հանդիպում է ունեցել Շիրակի մարզպետի աշխատակազմի ենթակայության 100 դպրոցներից ընտրված բարձր առաջադիմություն ցուցաբերած 100 աշակերտների հետ։

Հանդիպմանը ներկա են եղել նաև դպրոցների տնօրենները։

Մասնակիցներին տեղեկացվել է, որ «Հակոբյաններ Համահայկական» մշակութային կենտրոնի կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում հաջորդ տարվա սկզբին, որպես խրախուսանք, հանգիստն անցկացնելու են Արաբական Միացյալ էմիրություններում։

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը ողջունել է ներկաներին, կարևորել մատաղ սերդի կրթությանը և դաստիարակությանը միտված ցանկացած նախաձեռնություն:

«Այն բոլոր ծրագրերն ու ձեռնարկները, որոնք առնչվում են դպրոցականների մոտ կրթության նկատմամբ հետաքրքրության ու առաջադիմության բարձրացմանը՝ մեր հնարավորությունների սահմաններում պատրաստ ենք աջակցելու։ Ուզում եմ գոհունակություն հայտնել համայնքների ղեկավարներին՝ ծրագրի իրականացմանն աջակցելու և սատար կանգնելու համար»,- ասել է նա։

«Հակոբյաններ Համահայկական» մշակութային կենտրոնի ղեկավար Սմբատ Հակոբյանը շնորհակալություն է հայտնել մարզպետին աջակցության և հոգատար վերաբերմունքի համար։

Հանդիպման ավարտին աշակերտները շնորհակալություն են հայտնել մարզպետին և մյուս կազմակերպիչներին՝ հավատացնելով, որ այսուհետ ավելի լավ կսովորեն և հայրենիքի համար պիտանի քաղաքացիներ կդառնան։

լրահոս

Փոխկապակցված նորություններ