Lratvutyun.am

Թալինի քաղաքապետ Տավրոս Սափեյանը աստղաբաշխական գումարներ է ստանում օտարերկրյա ֆիրմաներից | Հայ պատգամավորները ԱՄՆ սենատորների հետ քննարկել են «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը | Այո, թե Տավուշում, թե այլ տեղերում եղել է ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում. ՄԻՊ (տեսանյութ) | ԵՄ-ն 2,1 մլն դոլար կհատկացնի Ադրբեջանին | Կարո՞ղ եք հայտարարել՝ Հայաստանում չկան քաղբանտարկյալներ. Վարդապետյանը հրաժարվեց նման հայտարարություն անել (տեսանյութ) | ԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. դատախազը կներկայացնի 2023-ի գործունեության հաղորդումը | Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հերքել է Բագրատ Սրբազանի հետ հանդիպման մասին տեղեկությունը | Հայաստանում ոչ մի դուռ չի կարող փակ լինել Սրբազանի առաջ, սա ֆիլմ չէ, սա մեր կյանքն է․ Հովհաննիսյան | Բայդենի հատուկ հարցերով օգնականը վերահաստատել է ԱՄՆ-ի աջակցությունը ՀՀ-ի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը | Թուրքիան լքում է Ղարաբաղում մշտադիտարկման կենտրոնը. ՊՆ ղեկավար | Արցախի պատգամավորները սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը | Գերիների հարազատների հույսը միջազգային ճնշումներն են. ՀՀ իշխանության հետ այլևս ոչ ոք հույս չի կապում | Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ | ԱՄՆ ֆիննախը պատժամիջոցներ է սահմանել ադրբեջանցի գործարարի դեմ | Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը | Ամեն ամառ ասում են, թե ՄՅՈւ-ն վաճառում է իր բոլոր ֆուտբոլիստներին և հետաքրքրված է ևս 200 խաղացողով․ Տեն Հագ | Կարծում եմ՝ ես դեռ լավագույնն եմ․ Իբրահիմովիչ | Կիպրոսը ողջունում է Երևանի և Բաքվի միջև սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածությունը | Ամիսներով Հանրայինի քաղաքական հարթակներից խուսափողները խոսում են Հանրայինից. Պետրոս Ղազարյան | ՀԿ–ները մտահոգություն են հայտնել Տավուշի հատվածում սահմանազատման և սահմանագծման մեթոդների կապակցությամբ |

Վահագն Խաչատուրյանը Մոնտեվիդեոյում հանդիպել է Ուրուգվայի Հայոց թեմի առաջնորդ Տ. Հակոբ արքեպիսկոպոս Գլնճյանի հետ

Պաշտոնական այցով Ուրուգվայում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Մոնտեվիդեոյի Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցի և հանդիպել Ուրուգվայի Հայոց թեմի առաջնորդ Տ. Հակոբ արքեպիսկոպոս Գլնճյանի հետ:Թեմի առաջնորդը շնորհակալություն է հայտնել նախագահին այցելության համար և շեշտել նման այցերի կարևորությունը Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման համար:«Տիար նախագահ Խաչատուրյան, այսօր Մոնտեվիդեոյի մեր հայկական համայնքը ուրախ է ողջունել Ձեզ Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցու կամարներին ներքո, մենք իսկապես ուրախ ենք, որ դուք մեզ պատվեցիք այցելությամբ»,-նշել է սրբազանը: Հանրապետության նախագահը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և խոսքերի համար նշել է.«Եկեղեցու դերն անուրանալի է Սփյուռքում, սա մենք բոլորս գիտենք, և բոլորս էլ այդ հանգամանքը հաշվի առնելով մեծ գնահատանքի ենք արժանացնում եկեղեցու աշխատանքն ու պատմական դերակատարությունը: Վստահ եմ, որ շարունակելու եք այն պատվաբեր գործը, որն իրականացրել եք քառասուն տարիների ընթացքում և դրա արդյունքում է, որ Ուրուգվայում համայնքը կա, և այն բարձր գնահատանքի է արժանանում նաև Ուրուգվայի իշխանությունների կողմից»:

լրահոս

Փոխկապակցված նորություններ