Lratvutyun.am

ԵՄ-ն 2,1 մլն դոլար կհատկացնի Ադրբեջանին | Կարո՞ղ եք հայտարարել՝ Հայաստանում չկան քաղբանտարկյալներ. Վարդապետյանը հրաժարվեց նման հայտարարություն անել (տեսանյութ) | ԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. դատախազը կներկայացնի 2023-ի գործունեության հաղորդումը | Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հերքել է Բագրատ Սրբազանի հետ հանդիպման մասին տեղեկությունը | Հայաստանում ոչ մի դուռ չի կարող փակ լինել Սրբազանի առաջ, սա ֆիլմ չէ, սա մեր կյանքն է․ Հովհաննիսյան | Բայդենի հատուկ հարցերով օգնականը վերահաստատել է ԱՄՆ-ի աջակցությունը ՀՀ-ի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը | Թուրքիան լքում է Ղարաբաղում մշտադիտարկման կենտրոնը. ՊՆ ղեկավար | Արցախի պատգամավորները սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը | Գերիների հարազատների հույսը միջազգային ճնշումներն են. ՀՀ իշխանության հետ այլևս ոչ ոք հույս չի կապում | Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ | ԱՄՆ ֆիննախը պատժամիջոցներ է սահմանել ադրբեջանցի գործարարի դեմ | Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը | Ամեն ամառ ասում են, թե ՄՅՈւ-ն վաճառում է իր բոլոր ֆուտբոլիստներին և հետաքրքրված է ևս 200 խաղացողով․ Տեն Հագ | Կարծում եմ՝ ես դեռ լավագույնն եմ․ Իբրահիմովիչ | Կիպրոսը ողջունում է Երևանի և Բաքվի միջև սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածությունը | Ամիսներով Հանրայինի քաղաքական հարթակներից խուսափողները խոսում են Հանրայինից. Պետրոս Ղազարյան | ՀԿ–ները մտահոգություն են հայտնել Տավուշի հատվածում սահմանազատման և սահմանագծման մեթոդների կապակցությամբ | Վրաստանի վարչապետը հրաժարվել է ԱՄՆ այցից, քանի որ ամերիկյան կողմը պահանջել է կասեցնել խորհրդարանի կողմից օտարերկրյա գործակալների մասին օրինագծի քննարկումը | Ցավոք, չհաջողվեց հակառակորդին կանգնեցնել․ Կարեն Ջալավյանը ` 44–օրյա պատերազմի մասին | Բայրամովը ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցչի հետ քննարկել է տարածաշրջանում տիրող իրավիճակը |

Գազայի հատվածում իսրայելական հարձակումների հետևանքով զոհվել է 18800 մարդ

Գազայի հատվածում Իսրայելի կողմից իրականացված հարձակումների հետևանքով զոհերի թիվը վերջին մեկ օրում ավելացել է 13-ով՝ հասնելով 18 հազար 800-ի: Այս մասին հայտնել է պաղեստինյան անկլավի կառավարության մամուլի ծառայությունը՝ հակամարտության 70 օրվա վերաբերյալ իր թարմացված հաղորդագրության մեջ:Զոհվածների թվում են 8 հազար երեխա և 6 հազար 200 կին, 300 բուժաշխատողներ, քաղաքացիական պաշտպանության ուժերի 32 աշխատակիցներ և ԶԼՄ-ների 89 աշխատակիցներ: Բացի այդ, Գազայում վիրավորների թիվը հասել է 51 հազարի, ևս 7500 մարդու մարմին գտնվում է փլատակների տակ կամ ճանապարհների եզրին:
Հարձակումների ընթացքում ավերվել է 126 կառավարական շենք, շարքից հանվել է 90 դպրոց և համալսարան, մասամբ վնասվել է 282 դպրոց և համալսարան, ամբողջությամբ ավերվել է 112 մզկիթ և 52 հազար 500 բնակելի տուն, մասամբ վնասվել է ևս 200-ը:
Գազայի հատվածում շարքից հանվել է 22 հիվանդանոց և 53 բժշկական կենտրոն, վնասվել է շտապօգնության 102 մեքենա: Բացի այդ, ևս 327 հազար մարդ վարակվել է վարակիչ հիվանդություններով:
Իսրայելը շարունակել է սահմանափակել հիվանդների, վիրավորների և բժշկական անձնակազմի ջրի, սննդի և էլեկտրականության հասանելիությունը, ինչպես նաև խոչընդոտել է վիրավորներին բուժհաստատություններ հասցնելուն, ասվում է հաղորդագրության մեջ:

լրահոս

Փոխկապակցված նորություններ