Lratvutyun.am

Հրազենային վիրավորումից մահացած պայմանագրային զինծառայողը Ազատամուտ գյուղից էր | Երկրաշարժ՝ Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս | Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՀՀ ՊՆ | Ղրղզստանի սահմանապահների և Տաջիկստանի բնակիչների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել | Վլադիմիր Գասպարյանի գործով հանրային մեղադրողը միջնորդեց պատիժ 11 տարի ժամկետով. փաստաբան | Եթե Կիևը բրիտանական զենքով հարվածի Ռուսաստանին, մենք կթիրախավորենք բրիտանացիների օբյեկտները. Զախարովա | Փաշինյանը վստահ է, որ եթե սահմանազատման վերջում տարածքների փոփոխման հանրաքվե անեն՝ մարդիկ կողմ են քվեարկելու (տեսանյութ) | Ոչ մի բան էլ չի լինի.Գագիկ Մելքոնյան | Որևէ մեկը չի կարող Եկեղեցու հետ մարտնչել. Բագրատ Սրբազան | 4 գյուղ չենք տալիս, 4 գյուղ վերցնում ենք Ադրբեջանից՝ որպես փաստարկ մեր դեմ հնարավոր ագրեսիվ քաղաքականության արդարացման․ Փաշինյան | Նիկոլ Փաշինյանը Մայիսի 8-ին երկկողմ հանդիպում կունենա Պուտինի հետ | Ժաննա Անդրեասյանն ու Վասիլիս Մարագոսը քննարկել են ԵՄ աջակցությամբ իրականացվող կրթական բարեփոխումները | ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար | Իսրայելը սկսել է ռմբակոծել Ռաֆահ քաղաքը | Մեր հերոսների լույսն է, թող մեր աչքերը բացվեն. Սրբազանին նվիրեցին բեկորներից պատրաստված նուռ (տեսանյութ) | Ռուս խաղաղապահները դուրս են եկել օկուպացված Արցախի Իվանյանի օդանավակայանի տարածքից | «Անկեղծորեն և բարի կամքով ենք ներգրավված բանակցություններում և վստահ ենք, որ խաղաղության հաստատումը բխում է և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի շահերից. Արարատ Միրզոյան | Համեղ սնվելու լավագույն տարբերակը ԳՆԹՈւՆԻՔՆ է Արի Ապարան «Գնթունիք» | ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն միմյանց մայրաքաղաքներում, ուղիղ չվերթներ կլինեն․ Սիյարտո (տեսանյութ) | Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ |

ԱՀԿ-ն հայտնել է կորոնավիրուսի օմիկրոն շտամի նոր, արագ տարածվող ենթատեսակի մասին

Կորոնավիրուսի օմիկրոն շտամի ենթատեսակը՝ JN.1-ը, իր արագ տարածման պատճառով հայտնվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ուշադրության կենտրոնում։Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ի հրապարակումը։
JN.1-ը հայտնաբերվել է աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում՝ Հնդկաստանում, Չինաստանում, Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում։ Ըստ ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների՝ այս ենթատեսակը կազմում է վարակման դեպքերի 15-29 %-ը։ JN.1-ն արագ է տարածվում սպայկ սպիտակուցի լրացուցիչ մուտացիայի պատճառով։Covid առաջացնող վիրուսը ժամանակի ընթացքում մշտապես փոփոխվում է, և առաջանում են կորոնավիրուսի նոր տեսակներ։ Արդեն բավական ժամանակ է՝ աշխարհում կորոնավիրուսի ամենատարածված տեսակներից է օմիկրոնը։
ԱՀԿ-ն հայտարարել է, որ հանրության համար օմիկրոնի նոր ենթատեսակը մեծ վտանգ չի ներկայացնում, և առկա պատվաստանյութերը պաշտպանում են նաև կորոնավիրուսի այս տեսակից։ Այնուամենայնիվ, կազմակերպությունը նախազգուշացնում է ձմռանը Covid-ի և այլ վարակների աճի հավանականության մասին։ Հյուսիսային կիսագնդում տարածված են նաև շնչառական վիրուսները, ինչպիսիք են գրիպը, ռեսպիրատոր-սինցիտիալ վիրուսը (RSV) և թոքաբորբը երեխաների շրջանում։

լրահոս

Փոխկապակցված նորություններ