Lratvutyun.am

Կրակոցներ՝ Արարատի մարզի Ոստան գյուղի գերեզմանոցներում. կա 1 զոհ, 1 վիրավոր | Ապրիլին 614 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքը կազմել է 251 մլն | Ժնևում տեղի է ունեցել Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հանդիպումը | Հրդեհ՝ Արշակունյաց պողոտայում․ այրվել է առևտրի կենտրոնի 6 տաղավար | Ըմբիշ Եղիշե Մոսեսյանը՝ Եվրոպայի Մ15 առաջնության ոսկե մեդալակիր | Ռաֆայել Ղարիբյանը լքել է Ղազախստանի Պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի նախագահի պաշտոնը | Մխիթարյանը դեռ կասի իր խոսքը. Ռաֆայելա Պիմենտա | ՀՀ-ն ներկայացուցիչ կունենա IRONMAN հեղինակավոր մրցաշարի աշխարհի առաջնությունում | Հայէկոնոմբանկը և ՎԶԵԲ-ը ստորագրել են 10 մլն $-ի վարկային պայմանագիր | Ֆակտորինգի հետագա զարգացման նկատառումով մենք որոնում ենք լավագույն լուծումներն ու փորձառությունը. Նելլի Քոչարյան | Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ | Նավթի գները նվազել են | Իշխանությունը սարսափած է Սրբազանի առաջնորդած պայքարից | «Ստեղծեցին» համաշխարհային առեւտրի կենտրոն թղթի վրա | Գեներալի կոչում՝ հակաիշխանական ցույցերը վայրագորեն ցրելու դիմաց | Վերջին օրերին Նիկոլ Փաշինյանը ավելի փակ ու զգուշավոր է դարձել. «Ժողովուրդ» | Հավատում ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը ի վերջո համաձայնության կգան խաղաղության համաձայնագրի շուրջ. Կոբախիձե | Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը Հայաստանին աջակցելու բանաձև է ընդունել | Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները | Վաղը` 12:00 բաց դաս ԵՊՀ բակում, որը կվարի Բագրատ Սրբազանը |

«Խաղաղության պայմանագիրը» ստորագրես՝ ճգնաժամը խորանալու է, չստորագրես՝ ճգնաժամը դարձյալ խորանալու է․ Վահե Հովհաննիսյան

«Խաղաղության պայմանագիրը» ստորագրես՝ ճգնաժամը խորանալու է, չստորագրես՝ ճգնաժամը դարձյալ խորանալու է։Ֆեյսբուքյան էջում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը․
«Սովորական մարդը, ճգնաժամը և ընդդիմադիր ֆորմատները։Միայն երեկվա օրը բավական է՝ ճիշտ պատկերացնելու համար Հայաստանում առկա իրողությունները և տենդենցները։
Ճգնաժամ և մարդ՝ հասարակ, սովորական, դժվար ապրող. այս երկու գաղափարներն են պայմանավորելու առաջիկա զարգացումները։
Հայաստանում մակրո և միկրո ճգնաժամեր են. ամեն տեղ լուրջ ճգնաժամ է։ Մի վիճակ է, երբ ցանկացած քայլ, նույնիսկ՝ լավ միտումներով, բերում է ճգնաժամի խորացման։
Երևանի կառավարման համակարգում խորը ճգնաժամ է։ Դա ստիպված եղավ ընդունել նաև գործող քաղաքապետը։ Ինչո՞ւ են խոսում քաղաքում արտահերթ ընտրություններից. ճգնաժամն ինչ-որ կերպ հաղթահարելու համար։ Դա ցանկությամբ չէ, դա իրավիճակի պարտադրանքն է։ Մի ոլորտային օրինակով՝ «Գոյ» թատրոնի, ակնհայտ է ճգնաժամը, որի լուծումը չի գտնվում մոտ մեկ տարի։ Ու մարդը, տվյալ դեպքում՝ ստեղծագործող, արվեստի մարդը, ճգնաժամի լուծում է պահանջում, որովեհետև պետություն չի թողնում, որ ինքն անի գործը, որն ի դեպ լավ է անում, որակով է անում։
Ս. Պետերբուրգից հասնող կցկտուր տեղեկատվությունը խոսում է մակրո-պետական խորը ճգնաժամի մասին։ ՄԵԿ հոգին միակամ փորձում է շտկել ՄԵԿ հոգու կոպիտ սխալները, ՄԵԿ հոգով ոտքի վրա որոշել մի ամբողջ ժողովրդի ապագան, բայց գինը պետությունն է։ Ճգնաժամն այնքան ակնհայտ է, որ սովորական լուծում չունի. «Խաղաղության պայմանագիրը» ստորագրես՝ ճգնաժամը խորանալու է, չստորագրես՝ ճգնաժամը դարձյալ խորանալու է։
Դառնանք Երևանին. ինչո՞ւ հանրային ուշադրությունը բևեռվեց Ավագանու նիստի վրա.
1. Թեմայի առանցքում սովորական մարդն էր՝ իրեն հասկանալի ու իրեն անմիջապես վերաբերող պրոբլեմներով, և քաղաքացին արձագանքեց. Երևանի բնակիչն անտարբեր չէր ու չի լինելու։
2. Պրոցեսի կազմակերպիչները՝ «Մայր Հայաստան» և « Ազգային առաջընթաց» խմբակցությունները, պատկերացնում էին իրենց անելիքը։
Ի՞նչ է սա նշանակում. եթե օրակարգը և մենեջմենթը ճիշտ են ընտրված ու կազմակերպված, ապա արդյունքը լինում է արագ և տեսանելի։ Իսկ ինչո՞ւ հնարավոր չէր նույնը ստանալ Ազգային Ժողովում՝ արդեն երկու տարի։ Ի՞նչ անհասկանալի, ստվերային շարժառիթներով են այնտեղ կայացվում որոշումները։
Այդտեղից նաև՝ բուռն դիմադրությունն ու թշնամանքը՝ ընդդիմադիր նոր ձևաչափերի ու նոր մոտեցումների հանդեպ։ Որովհետև նորը նշանակում է իրավիճակի փոփոխություն և հնի բնական մարում։ Թե´ «Մայր Հայաստանը», թե´ «Ազգային առաջընթացը» նոր ձևաչափեր են։ Այս պրոցեսում, ի դեպ, մենք տեսնում ենք, որ նույն անհատը, գործիչը մի ձևաչափում կարող է լինել ոչ էֆեկտիվ, իսկ այլ ձևաչափում՝ շատ արդյունավետ ու հեռանկարային։
Նաև կոպիտ սխալ է հին ու նոր ձևաչափերը հակամարտության մեջ նայելը. հինը կարող է և վերափոխվել նորի և համագործակցել, և օգնել։ Կարող է նաև ոչինչ չհասկանալ, բաց թողնել պրոցեսը ու գնալ մարման։
Ակնհայտ է, որ 2024 թ-ին հիմնական բովանդակությունը լինելու է մարդը՝ իր պրոբլեմներով, տրենդը՝ նոր ձևաչափերինը, որոնք և կան և ստեղծվելու են, և տարբեր մասշտաբայնության և տեսակի էլեկտորալ պրոցեսներն ավելի քան հավանական են, քանի որ ճգնաժամերը միայն խորանալու են, և իրավիճակը պահանջելու է լուծումներ»,- գրել է Հովհաննիսյանը։

լրահոս

Փոխկապակցված նորություններ