Lratvutyun.am

Ըմբիշ Եղիշե Մոսեսյանը՝ Եվրոպայի Մ15 առաջնության ոսկե մեդալակիր | Ռաֆայել Ղարիբյանը լքել է Ղազախստանի Պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի նախագահի պաշտոնը | Մխիթարյանը դեռ կասի իր խոսքը. Ռաֆայելա Պիմենտա | ՀՀ-ն ներկայացուցիչ կունենա IRONMAN հեղինակավոր մրցաշարի աշխարհի առաջնությունում | Հայէկոնոմբանկը և ՎԶԵԲ-ը ստորագրել են 10 մլն $-ի վարկային պայմանագիր | Ֆակտորինգի հետագա զարգացման նկատառումով մենք որոնում ենք լավագույն լուծումներն ու փորձառությունը. Նելլի Քոչարյան | Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ | Նավթի գները նվազել են | Իշխանությունը սարսափած է Սրբազանի առաջնորդած պայքարից | «Ստեղծեցին» համաշխարհային առեւտրի կենտրոն թղթի վրա | Գեներալի կոչում՝ հակաիշխանական ցույցերը վայրագորեն ցրելու դիմաց | Վերջին օրերին Նիկոլ Փաշինյանը ավելի փակ ու զգուշավոր է դարձել. «Ժողովուրդ» | Հավատում ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը ի վերջո համաձայնության կգան խաղաղության համաձայնագրի շուրջ. Կոբախիձե | Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը Հայաստանին աջակցելու բանաձև է ընդունել | Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները | Վաղը` 12:00 բաց դաս ԵՊՀ բակում, որը կվարի Բագրատ Սրբազանը | Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կա վիրավոր | Վեհափառը Նուբար Աֆեյանի հետ քննարկել է Արցախի գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձի հարցը | Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագիրը պատմական հնարավորություն է․ Էրդողան | 7 ընտանիքի տուն, հողամասեր, արհեստանոց անցնում Ադրբեջանին. Կիրանցի բնակիչ |

Երևանի քաղաքապետարանը ապամոնտաժել է Ավետիսյան-Գյուլբեկյան խաչմերուկում գտնվող բենզալցակայանը

Երևանի քաղաքապետարանը ապամոնտաժել է Ավետիսյան-Գյուլբեկյան խաչմերուկում գտնվող «ԱՐՄ ՊԵՏՐՈԼ» բենզալցակայանը։ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հրդեհատեխնիկական հետազոտություններ է իրականացրել բենզալցակայանում։
Հետազոտություններով արձանագրել է հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների այնպիսի խախտումներ, որոնք անմիջական սպառնալիք են մարդկանց կյանքի, առողջության և անվտանգության համար և կապարակնքել բենզալցակայանը։ Ընկերության սեփականատերը, սակայն, համամիտ չէ պետական կառույցի հետ, որի որոշումը բողոքարկել է դատարանում:
Դատարանն էլ վճռել է, որ բենզալցակայանն ապօրինի է կապարակնքվել։
«Վճիռ ունեմ, որ պետք է ընդհանրապես մոտիկ չգան բենզալցակայանին, մի պատկան մարմին չի էլ բողոքարկել դատարանի այս վճիռը, եթե դեմ էիք թող բողոքարկեին։ 30 տարի է՝ այս բենզալցակայանը գործում է, ոչ մի խնդիր չի եղել, հանրային շահի հետ կապված ոչ մի խնդիր չի եղել։ 30 տարի է՝ բոլոր տեսչական մարմինները դրական եզրակացություն են տվել։
Գործը դեռ դատարանում է՝ մինչև գործի ավարտը չեն կարող քանդել բենզալցակայանը։ Չի կարող 30 տարվա բենզալցակայաննն ապամոնտաժվել, իմ ընտանիքի հացի խնդիրը լուծում եմ այս բենզալցակայանի միջոցով»,- հայտարարեց բենզալցակայանի տնօրեն Արայիկ Անդրեասյանը։
Նա նաև նշեց, որ առանց իրեն ծանուցելու են հիմա փորձում բենզալցակայանն ապամոնտաժել։
Նշենք, որ Երևանի քաղաքապետի որոշմամբ՝ չի օրինականացվել Արաբկիր վարչական շրջանի Ավետ Ավետիսյան և Գյուլբենկյան փողոցների խաչմերուկում, առանց հողօգտագործման իրավունքի պետական գրանցման օգտագործվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում կառուցված ինքնակամ կառույցը, հետևաբար, այն քանդելու որոշում կա։

լրահոս

Փոխկապակցված նորություններ