Lratvutyun.am

Մենք պատգամ ունենք՝ սուտ չխոսե’ք, ձեռք էլ կկտրեն` սուտ չխոսե’ք, ճշմարտության համար զիջում մի’ ունեցեք (տեսանյութ) | Ռուբեն Վարդանյանի ընտանիքը կոչ է անում միջազգային հանրությանը՝ պահանջել նրա անվերապահ ազատ արձակումը | Կրակոցներ՝ Արարատի մարզի Ոստան գյուղի գերեզմանոցներում. կա 1 զոհ, 1 վիրավոր | Ապրիլին 614 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքը կազմել է 251 մլն | Ժնևում տեղի է ունեցել Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հանդիպումը | Հրդեհ՝ Արշակունյաց պողոտայում․ այրվել է առևտրի կենտրոնի 6 տաղավար | Ըմբիշ Եղիշե Մոսեսյանը՝ Եվրոպայի Մ15 առաջնության ոսկե մեդալակիր | Ռաֆայել Ղարիբյանը լքել է Ղազախստանի Պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի նախագահի պաշտոնը | Մխիթարյանը դեռ կասի իր խոսքը. Ռաֆայելա Պիմենտա | ՀՀ-ն ներկայացուցիչ կունենա IRONMAN հեղինակավոր մրցաշարի աշխարհի առաջնությունում | Հայէկոնոմբանկը և ՎԶԵԲ-ը ստորագրել են 10 մլն $-ի վարկային պայմանագիր | Ֆակտորինգի հետագա զարգացման նկատառումով մենք որոնում ենք լավագույն լուծումներն ու փորձառությունը. Նելլի Քոչարյան | Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ | Նավթի գները նվազել են | Իշխանությունը սարսափած է Սրբազանի առաջնորդած պայքարից | «Ստեղծեցին» համաշխարհային առեւտրի կենտրոն թղթի վրա | Գեներալի կոչում՝ հակաիշխանական ցույցերը վայրագորեն ցրելու դիմաց | Վերջին օրերին Նիկոլ Փաշինյանը ավելի փակ ու զգուշավոր է դարձել. «Ժողովուրդ» | Հավատում ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը ի վերջո համաձայնության կգան խաղաղության համաձայնագրի շուրջ. Կոբախիձե | Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը Հայաստանին աջակցելու բանաձև է ընդունել |

Մենք Հայաստանում ենք, որպեսզի ընդգծենք, թե ինչ ուշադրություն ենք դարձնում երկկողմ հարաբերություններին և դրանց կարևորությանը. Աբդոլլահիանը՝ Փաշինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի գլխավորած պատվիրակությանը:Վարչապետը ողջունել է պարոն Աբդոլլահիանի գլխավորած պատվիրակության այցը Հայաստանի Հանրապետություն:
«Ուրախ եմ բարձր մակարդակի շփումների և փոխայցելությունների համար, որ մենք տեսնում ենք Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև: Սա կարևոր է ոչ միայն մեր երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման, այլև մեր արտաքին հարաբերություններում և ընդհանրապես քաղաքականություններում միմյանց համար ավելի հասկանալի լինելու իմաստով: Իհարկե, երկկողմ օրակարգի հարցերը մենք անընդհատ քննարկում ենք և ուրախ եմ, որ այդ քննարկումներում աշխատանքային ու անկեղծ մթնոլորտ է հաստատված: Գիտեմ նաև, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարի հետ արդյունավետ քննարկում եք ունեցել և ակտիվ, ինտենսիվ աշխատանքային շփումներ ունեք, ինչի համար նույնպես ուրախ եմ: Կուզեմ նաև Ձեզնից լսել այցի օրակարգի և ակնկալվող արդյունքների մասին»,- ասել է վարչապետը:Իրանի արտգործնախարարը նախ վարչապետ Փաշինյանին է փոխանցել ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի ջերմ ողջույնները:
«Նախագահը խնդրել է, որ ջերմորեն շնորհավորեմ Ձեր և Հայաստանի Հանրապետության բարեկամ ժողովրդի Նոր տարին և Սուրբ ծնունդը: Ձերդ գերազանցություն, շատ ուրախ եմ Ձեզ հետ հանդիպման առիթով: Իմ գործընկերոջ՝ ՀՀ ԱԳ նախարար պարոն Միրզոյանի հետ շատ լավ, կառուցողական և օգտակար քննարկում ենք ունեցել: Այսօր մենք Հայաստանի Հանրապետությունում ենք, որպեսզի ևս մեկ անգամ ընդգծենք, թե ինչ ուշադրություն ենք դարձնում երկկողմ հարաբերություններին և դրանց կարևորությանը: Մեր գնահատականն այն է, որ երկու երկրները ճիշտ ուղով են ընթանում: Մենք ականատեսն ենք քաղաքական, տնտեսական, մշակութային, կրթական, հումանիտար ոլորտներում հարաբերությունների զարգացմանը. դրան զուգահեռ նաև հատուկ ուշադրություն ենք դարձնում հարաբերությունների խորացման վրա»,- նշել է Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը:
Զրուցակիցները քննարկել են հայ-իրանական փոխգործակցության օրակարգին վերաբերող մի շարք հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել երկկողմ առևտրատնտեսական կապերի խորացմանը, ենթակառուցվածքների, ինչպես նաև այլ ոլորտներում իրականացվող և առաջիկայում նախատեսվող ծրագրերին:
Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային նշանակության թեմաների, այդ թվում՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ գործընթացների, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման, ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի վերաբերյալ: Իրանի ԱԳ նախարարը նշել է, որ իր երկիրն աջակցում է վերոնշյալ սկզբունքների հիման վրա ապաշրջափակման գործընթացին, մասնավորապես, «Խաղաղության խաչմերուկ» նախագծին:

լրահոս

Փոխկապակցված նորություններ