Lratvutyun.am

Պուտին-Փաշինյան հանդիպումն անհրաժեշտ է և սպասված երկու կողմի համար. Կրեմլ | Եկեղեցին խառնվում է այն ժամանակ, երբ չկա պետություն կամ պետությունն իր կարևորագույն պարտականությունները չի ապահովում․ Վահե Հովհաննիսյան | ՌԴ-ն զանգվածային հարձակում է գործել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների վրա. արձակվել է 55 հրթիռ և 21 ԱԹՍ | Իսրայելն ու Ադրբեջանը քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում | Պայմանագրային զինծառայողի դին հայտնաբերվել է կզակի շրջանում հրազենային վիրավորումով․ ՔԿ | Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ | Հրազենային վիրավորումից մահացած պայմանագրային զինծառայողը Ազատամուտ գյուղից էր | Երկրաշարժ՝ Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս | Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՀՀ ՊՆ | Ղրղզստանի սահմանապահների և Տաջիկստանի բնակիչների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել | Վլադիմիր Գասպարյանի գործով հանրային մեղադրողը միջնորդեց պատիժ 11 տարի ժամկետով. փաստաբան | Եթե Կիևը բրիտանական զենքով հարվածի Ռուսաստանին, մենք կթիրախավորենք բրիտանացիների օբյեկտները. Զախարովա | Փաշինյանը վստահ է, որ եթե սահմանազատման վերջում տարածքների փոփոխման հանրաքվե անեն՝ մարդիկ կողմ են քվեարկելու (տեսանյութ) | Ոչ մի բան էլ չի լինի.Գագիկ Մելքոնյան | Որևէ մեկը չի կարող Եկեղեցու հետ մարտնչել. Բագրատ Սրբազան | 4 գյուղ չենք տալիս, 4 գյուղ վերցնում ենք Ադրբեջանից՝ որպես փաստարկ մեր դեմ հնարավոր ագրեսիվ քաղաքականության արդարացման․ Փաշինյան | Նիկոլ Փաշինյանը Մայիսի 8-ին երկկողմ հանդիպում կունենա Պուտինի հետ | Ժաննա Անդրեասյանն ու Վասիլիս Մարագոսը քննարկել են ԵՄ աջակցությամբ իրականացվող կրթական բարեփոխումները | ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար | Իսրայելը սկսել է ռմբակոծել Ռաֆահ քաղաքը |

5000 դրամ տուգանք՝ կայանման համար սահմանված գումարը չվճարելու համար. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երևանի ավտոկայանատեղիների «Ա» և «Բ» գոտում 1 օր կայանման և կայանման համար սահմանված գումարը չվճարելու համար քաղաքացիները հունվարի 1-ից պարտավոր կլինեն վճարել 5000 դրամ։Եթե, օրինակ, մեքենան մի քանի օր կանգնեցնեք կարմիր գծերով ավտոկայանատեղիում և չվճարեք համապատասխան գումարը, ապա ամեն օրվա համար անհրաժեշտ կլինի վճարել 5000 դրամ։

Հունվարի 1-ից Երևանում կարմիր գծերի կայանատեղիների համար նախատեսված են նոր դրույքաչափեր.

«Ա» գոտում կայանման մեկ ժամի համար սահմանված է 300 դրամ, մեկ օրվա համար` 2 000 դրամ, մեկ շաբաթվա համար` 5 000 դրամ, մեկ ամսվա համար՝ 18 000 դրամ, իսկ մեկ տարվա համար` 160 000 դրամ: «Բ» գոտում կայանման մեկ ժամի համար սահմանված է 200 դրամ, մեկ օրվա համար՝ 1000 դրամ, մեկ շաբաթվա համար՝ 2000 դրամ, մեկ ամսվա համար` 4000 դրամ, մեկ տարվա համար՝ 24 000 դրամ:

Նախկինում ավտոկայանատեղիներ վճարը, 160 հազար կամ 24 հազար դրամի փոխարեն, ամբողջ Երևանի համար 12 հազար դրամ էր տարեկան։

Ըստ Երևանի քաղաքապետարանի՝ «Ա» գոտին համարվում է Փոքր կենտրոնը, իսկ Փոքր կենտրոնից դուրս հարակից կամ հարող շրջանները, որտեղ կան կարմիր գծեր, համարվում է «Բ» գոտի, սական, օրինակ, Փոքր կենտրոն համարվող Տիգրան Մեծ պողոտայի վերջնահատվածը կարող է նաև համարվել «Բ» գոտի»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

լրահոս

Փոխկապակցված նորություններ