Lratvutyun.am

Արցախը կերան, արցախցինե’ր, դուք որևէ բանով տարբեր չեք, ով տարբերություն կդնի, նրանք Հուդայի բաժին են․ Բագրատ Սրբազան | Աշտարակ-Էջմիածին ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ջրանցքում | Մայիսի 9-ին դեպի Երևան ուղևորվող երթն Աբովյան քաղաքից կմեկնարկի 11:00-ին | Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրը պետք է ստորագրվի որքան հնարավոր է շուտ․ Էրդողան | Բագրատ Սրբազանը Աբովյան կհասնի ժամը 20:00-ին | Միայն գործընկեր երկրների շահերը հարգելու հիման վրա կկարողանանք պահպանել միավորման գործունեության արդյունավետությունը. Փաշինյանը՝ ԵՏՄ ԲԽ նիստին | ԵԱՏՄ-ն իրական օգուտներ է բերում յուրաքանչյուր անդամ երկրի․ Պուտին | Պետք է պայքարել, համոզմունք ու հավատք ունենալ, քանի որ մեր ողջ կյանքը պայքար է.Բագրատ Սրբազան | ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում | Պայքարում եմ հայրենիքի համար, ուզում եմ, որ արցախցու ցավը չտեսնեք Արցախցին հիմա ցավով է ապրում.Գայա Արզումանյան | «Նալբանդյան» ալյուրն արտադրվում է հատընտիր ցորենի հատիկներից, մշակվում ժամանակակից սարքավորումներով և իր սպառողին է հասնում բարձր որակական հատկանիշներով | ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը այցելեց «Դիջիթեյն» ընկերություն հիմնադիր ղեկավար Վարդգես Վարդանյանի հետ շրջայց կատարեցին, ծանոթանալով բիզնես ուղղություններին, հաջողություններին և ապագա ծրագրերին (լուսանկարներ) | Պուտին-Փաշինյան հանդիպումն անհրաժեշտ է և սպասված երկու կողմի համար. Կրեմլ | Եկեղեցին խառնվում է այն ժամանակ, երբ չկա պետություն կամ պետությունն իր կարևորագույն պարտականությունները չի ապահովում․ Վահե Հովհաննիսյան | ՌԴ-ն զանգվածային հարձակում է գործել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների վրա. արձակվել է 55 հրթիռ և 21 ԱԹՍ | Իսրայելն ու Ադրբեջանը քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում | Պայմանագրային զինծառայողի դին հայտնաբերվել է կզակի շրջանում հրազենային վիրավորումով․ ՔԿ | Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ | Հրազենային վիրավորումից մահացած պայմանագրային զինծառայողը Ազատամուտ գյուղից էր | Երկրաշարժ՝ Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս |

Ադրբեջանը կրոնական ազատության լուրջ խախտումների վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարության հատուկ դիտարկման երկրների ցուցակում է

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հրապարակել է հաղորդագրություն, որում ասվում է.«Կրոնի կամ հավատի ազատության խթանումը եղել է ԱՄՆ արտաքին քաղաքականության հիմնական նպատակը այն պահից սկսած, երբ Կոնգրեսը 1998 թ. ընդունել և կիրառել է Կրոնական ազատության մասին միջազգային օրենքը: Այս շարունակական հանձնառության շրջանակում, ես Բիրման, Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը, Կուբան, ԿԺԴՀ-ն, Էրիթրեան, Իրանը, Նիկարագուան, Պակիստանը, Ռուսաստանը, Սաուդյան Արաբիան, Տաջիկստանը և Թուրքմենստանը ներառել եմ հատուկ մտահոգություն առաջացնող երկրների ցուցակում, որտեղ թույլ են տրվում կրոնի ազատության լուրջ խախտումներ:

Բացի այդ, ես Ալժիրը, Ադրբեջանը, Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունը, Կոմորյան կղզիները և Վիետնամը ներառել եմ հատուկ դիտարկման երկրների ցանկում՝ կրոնական ազատության լուրջ խախտումների կամ անհանդուրժողականություն ցուցաբերելու համար:

Կառավարությունները պետք է վերջ դնեն այնպիսի չարաշահումներին, ինչպիսիք են հարձակումները կրոնական փոքրամասնությունների համայնքների անդամների և նրանց պաշտամունքի վայրերի վրա, համայնքային բռնությունները և երկարատև բանտարկությունը խաղաղ արտահայտման համար, անդրազգային բռնաճնշումները և կրոնական համայնքների նկատմամբ բռնության կոչերը:

Շնորհիվ այն մարդկանց կայուն հանձնառության, որոնք չեն ցանկանում ընդունել ատելությունը, անհանդուրժողականությունը և հետապնդումը որպես ստատուս քվո, մի օր մենք կտեսնենք մի աշխարհ, որտեղ բոլոր մարդիկ կապրեն արժանապատվորեն և հավասար»:

լրահոս

Փոխկապակցված նորություններ