Lratvutyun.am

Բագրատ Սրբազանը մայիսի 12-ին Սուրբ Պատարագի կմասնակցի Երևանի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում | Արմավիրի մարզում բացվել է Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցը. ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 581.6 մլն դրամ | Թբիլիսիում շարունակվում է մեծամասշտաբ բողոքի ակցիան | ՊՆ-ն հերքել է լուրերն այն մասին, որ «Մուրացանի» զինվորական հոսպիտալի բժիշկների անձնագրերը հավաքել են, արգելում են մասնակցել ցույցերին | Փակվել է Սպիտակ-Երևան ճանապարհը․ անհնազանդության գործողոթյուններ՝ Շիրակում և Լոռիում | Բրազիլիայի հարավում ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 136-ի անհայտ կորածների թիվը 141 է | Երկրաշարժ՝ Ադրբեջանում, զգացվել է նաև Սյունիքում | Բագրատ Սրբազանը դիմում է սփյուռքում բնակվող մեր հայրենակիցներին | Ալմաթիում ավարտվել են Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի բանակցությունները. ԱԳՆ | Երևանում սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ | Նիկոլ Փաշինյանն այցելել է Էջմիածնի Երվանդ Օտյանի անվան թիվ 7 հիմնական դպրոց | Սանկտ Պետերբուրգում ավտոբուսի գետն ընկնելու հետևանքով զոհերի թիվը հասել է յոթի | Էջմիածնից 6 մարդ է բերման ենթարկվել. ոստիկանություն | ՌԴ-ում ձերբակալվել է Ալյանս կուսակցության ղեկավար Տիգրան Ուրիխանյանը | Ռուսաստանի հետ հարաբերությունների աշխարհաքաղաքական ենթատեքստերը | Մարիամ Փաշինյանի աշխատավարձը մեկ տարի անց աճել է 4.2 միլիոն դրամով | Վաղը ՀՀ-ի տարբեր վայրերում խաղաղ անհնազանդության, անհամաձայնության գործողություններ են իրականացվելու․ հանրահավաք չի լինելու․ Բագրատ Սրբազան | Սա է այն վերաբերմունքը, որին առաջնորդը և մենք՝ հայերս, պետք է արժանացնենք հերոսամորը․ Գոհար Մելոյան | Երևանում բախվել են «Toyota Rav 4»-ն ու «Toyota Camry»-ն․ վերջինը գլխիվայր շրջվել է՝ հայտնվելով ճանապարհի մեջտեղում | Ես ուզում եմ Հայրենիք ու պատիվ ունենալ, ես չեմ ուզում էս կյանքից նզովված գնալ. Բագրատ Սրբազան |

Միլանը 100-րդ հաղթանակն է տարել Պիոլիի գլխավորությամբ

«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին Ա Սերիայում 166 խաղում հասել է 100 հաղթանակի: Այս մասին հայտնում է Opta-ն իր X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):

Աղբյուրի համաձայն, Պիոլին դարձավ հինգերորդ մարզիչը, ով «Միլանի» գլխավորությամբ Ա Սերիայում 100 հաղթանակ է տարել, իսկ ավելի վաղ դրան հասել էին Կառլո Անչելոտին, Ներեո Ռոկոն, Ֆաբիո Կապելոն և Նիլս Լիդհոլմը։ Ընդ որում, ուշագրավն այն է, որ միայն Անչելոտին է «Միլանի» կազմում իր հարյուրերորդ հաղթանակին հասել ավելի քիչ հանդիպումներում (165), քան թիմի ներկայիս մարզիչը (166):

«Ռոսոներիները» իտալացի մասնագետի գլխավորությամբ 100-րդ հաղթանակը տարան «Ուդինեզեի» դեմ արտագնա խաղում։ Խաղի ընթացքում «Միլանը» զիջում էր իր հաշվով, սակայն սերբ հարձակվող Լուկա Յովիչի և շվեյցարացի հարձակվող Նոա Օկաֆորի ջանքերով Պիոլիի թիմին հաջողվեց հաղթանակ տանել։

Այս մրցաշրջանում 21 խաղից հետո «Միլանը» 45 միավորով երրորդ տեղում է։ Պիոլիի թիմը առաջատար Ինտերից հետ է մնում վեց միավորով։

Աղբյուր  ArmSport.am

լրահոս

Փոխկապակցված նորություններ