Lratvutyun.am

ՀԱՄԱՍ-ը համաձայնել է Իսրայելի հետ հրադադարի գործարքին | Հայաստանում անտառները, ջրաճահճային տարածքներն ու լանդշաֆտները կվերակագնվեն Համաշխարհային բանկի աջակցությամբ | Բանկային համակարգի շահույթը առաջին եռամսյակում 19%-ով աճել է | Հայաստանը Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» ծրագրի հյուրընկալող երկիրն է | Ըմբշամարտի վարկանիշային մրցաշար․ Հրայր Ալիխանյանը և Լյովա Գևորգյանը հաղթեցին մեկնարկում | Դայչը ճանաչվել է ԱՊԼ-ի ամսվա լավագույն մարզիչ | Աննա Այվազյանը՝ սամբոյի Եվրոպայի չեմպիոն | «Բարնլին» պարտվեց «Տոտենհեմին» և դուրս մնաց Պրեմիեր լիգայից | ԱՄՆ-ն որոշակի զենք էր պատրաստել Ուկրաինայի համար․ Օսթին | Իսրայելը հարվածել է Ռաֆահին. կան զոհեր | Գիրքը կարող է ձեռնարկ դառնալ կրթության ոլորտում, օգտակար կլինի նաև գործարար համայնքին | Դատավոր Արուսյակ Ալեքսանյանի գործով դատարան կներկայանա Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը | Մյասնիկյան պողոտայում բախվել են չորս ավտոմեքենա (լուսանկարներ) | «Լադանիվա»-ի փայլուն ելույթը՝ «Եվրատեսիլ 2024–ի» եզրափակչում | Բագրատ Սրբազանը մայիսի 12-ին Սուրբ Պատարագի կմասնակցի Երևանի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում | Արմավիրի մարզում բացվել է Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցը. ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 581.6 մլն դրամ | Թբիլիսիում շարունակվում է մեծամասշտաբ բողոքի ակցիան | ՊՆ-ն հերքել է լուրերն այն մասին, որ «Մուրացանի» զինվորական հոսպիտալի բժիշկների անձնագրերը հավաքել են, արգելում են մասնակցել ցույցերին | Փակվել է Սպիտակ-Երևան ճանապարհը․ անհնազանդության գործողոթյուններ՝ Շիրակում և Լոռիում | Բրազիլիայի հարավում ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 136-ի անհայտ կորածների թիվը 141 է |

ԵԽԽՎ-ն կսահմանափակի Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները՝ Լաչինի միջանցք զեկուցողների մուտքն արգելելու համար

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) նախատեսում է սահմանափակել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները՝ երկրի կողմից կազմակերպության սկզբունքները խախտելու համար։ Այս մասին Ստրասբուրգում Европейская Правда-ի թղթակցին հայտնել են նման քայլի նախապատրաստմանը ծանոթ մի քանի աղբյուրներ։

ԵԽԽՎ նախագահական հանձնաժողովի մակարդակով արդեն իսկ կայացվել է Ադրբեջանի համար սահմանափակումներ նախաձեռնելու հիմնարար որոշում։ Կեսօրին՝ լիագումար նիստի մեկնարկով, պատգամավորները պաշտոնապես կսկսեն այս ընթացակարգը՝ ամենայն հավանականությամբ Գերմանիայի ներկայացուցչի պաշտոնական նախաձեռնությամբ։

Երկրի դեմ պաշտոնական բողոքը կլինի այն, որ փետրվարին կայանալիք Ադրբեջանի նախագահական ընտրություններին ԵԽԽՎ դիտորդներ չեն հրավիրվել։ Բողոք կա նաև առ այն, որ Ադրբեջանը հրաժարվել է ԵԽԽՎ զեկուցողներին թույլ տալ մուտք գործել օկուպացված Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհ՝ Լաչինի միջանցք։

Թե կոնկրետ ինչ քայլեր է նախատեսում ձեռնարկել ԵԽԽՎ-ն, դեռ հայտնի չէ, որոշումը պետք է կայացնի վեհաժողովը։

լրահոս

Փոխկապակցված նորություններ