Lratvutyun.am

Թբիլիսիում շարունակվում է մեծամասշտաբ բողոքի ակցիան | ՊՆ-ն հերքել է լուրերն այն մասին, որ «Մուրացանի» զինվորական հոսպիտալի բժիշկների անձնագրերը հավաքել են, արգելում են մասնակցել ցույցերին | Փակվել է Սպիտակ-Երևան ճանապարհը․ անհնազանդության գործողոթյուններ՝ Շիրակում և Լոռիում | Բրազիլիայի հարավում ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 136-ի անհայտ կորածների թիվը 141 է | Երկրաշարժ՝ Ադրբեջանում, զգացվել է նաև Սյունիքում | Բագրատ Սրբազանը դիմում է սփյուռքում բնակվող մեր հայրենակիցներին | Ալմաթիում ավարտվել են Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի բանակցությունները. ԱԳՆ | Երևանում սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ | Նիկոլ Փաշինյանն այցելել է Էջմիածնի Երվանդ Օտյանի անվան թիվ 7 հիմնական դպրոց | Սանկտ Պետերբուրգում ավտոբուսի գետն ընկնելու հետևանքով զոհերի թիվը հասել է յոթի | Էջմիածնից 6 մարդ է բերման ենթարկվել. ոստիկանություն | ՌԴ-ում ձերբակալվել է Ալյանս կուսակցության ղեկավար Տիգրան Ուրիխանյանը | Ռուսաստանի հետ հարաբերությունների աշխարհաքաղաքական ենթատեքստերը | Մարիամ Փաշինյանի աշխատավարձը մեկ տարի անց աճել է 4.2 միլիոն դրամով | Վաղը ՀՀ-ի տարբեր վայրերում խաղաղ անհնազանդության, անհամաձայնության գործողություններ են իրականացվելու․ հանրահավաք չի լինելու․ Բագրատ Սրբազան | Սա է այն վերաբերմունքը, որին առաջնորդը և մենք՝ հայերս, պետք է արժանացնենք հերոսամորը․ Գոհար Մելոյան | Երևանում բախվել են «Toyota Rav 4»-ն ու «Toyota Camry»-ն․ վերջինը գլխիվայր շրջվել է՝ հայտնվելով ճանապարհի մեջտեղում | Ես ուզում եմ Հայրենիք ու պատիվ ունենալ, ես չեմ ուզում էս կյանքից նզովված գնալ. Բագրատ Սրբազան | Սովետական Հայաստանում Հայ Առաքելական Եկեղեցին ունեցել է իր ծանրակշիռ դիրքը. Ռոբերտ Ահարոնյան | Բագրատ Սրբազանի հանրահավաքը Հանրապետության հրապարակում |

Վարդենյաց լեռնանցքում, Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում բուք է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Ստեփանավանի, Սպիտակի, Դիլիջանի ոլորանները, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհը փակ են կցորդիչով բեռնատարների համար:

Գյումրի-Բավրա ավտոճանապարհը, Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար:

 

Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

 

Սյունիքի մարզի, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար։

 

Լոռու, Շիրակի, Կոտայքի (բացառությամբ Եղվարդ քաղաքի) մարզերում, Վարդենյաց լեռնանցքում, «Մեղրու սար» կոչվող տարածքում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Դիլիջանի ոլորաններում, Գորիս, Սիսիան, Քաջարան, Ջերմուկ, Բերդ, Դիլիջան, Մարտունի, Գավառ քաղաքներում, Գորայքի տարածաշրջանում տեղում է ձյուն:

 

Վարդենյաց լեռնանցքում, Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում բուք է:

 

Մ-2 ավտոճանապարհից Ջերմուկ քաղաք տանող ճանապահահատվածին, Երևան-Սևան ավտոճանապարհի 26-35-րդ կմ-ին մառախուղ է։

 

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։

 

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

լրահոս

Փոխկապակցված նորություններ