Չիլիի Վալպարաիսո շրջանում անտառային հրդեհների հետևանքով՝ 112 մարդ է զոհվել, T13 հեռուստաալիքի եթերում հայտնել է ներքին գործերի փոխնախարար Մանուել Մոնսալվեն, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Վերջին տվյալներով 112 մարդ է զոհվել», – լրագրողների հետ հանդիպման ժամանակ հրդեհների հետ կապված իրավիճակի մասին ասել է Մոնսալվեն։