Lratvutyun.am

Ռուսաստանը միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ է փորձարկել | Զինծառայողներին տեղափոխող «Ուրալը» վթարի է ենթարկվել․ կա 4 զոհ և 20 վիրավոր. ՀՀ ՊՆ | Մանդատները վայր դնելը մեկ վայրկյանի հարց է. Արծվիկ Մինասյան | Բլինկենը Չինաստանին ու Թուրքիային խնդրել է հետ պահել Իրանին | Եվրոպական ներդրումային բանկը Հայաստանին կտրամադրի 25 մլն եվրո վարկ. ԱԺ-ն վավերացրեց պայմանագիրը | ՀՀ ԱԱԾ-ն քրեական վարույթ է հարուցել ՀՀ զինծառայողների վերաբերյալ. նրանք փորձել են հատել սահամանը և հովվին ու ոչխարներին հետ բերել | Առանձնապես ծանր հանցագործությունների 90 տոկոս աճը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ․ Նիկոլ Փաշինյան | Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի հետ այցելել են Կապանի օդանավակայան | Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային խաղաղության պայմանագրի նոր նախագիծ է առաջարկել | Իրանը նշել է այն պայմանը, որի դեպքում կարող է հրաժարվել Իսրայելին «պատժելուց» | Մեր պատմության բովանդակության 70-80%-ը ԽՍՀՄ-ն է գրել. Փաշինյան | Հայաստանում տիրող իրավիճակը շատ առումներով հիշեցնում է Ուկրաինան․ Վարդան Օսկանյան | ՀՀ-ի տարածքը կազմում է 29.743 քկմ, բացե’ք աշխարհագրության դասագրքերը. Ռուբինյանը ընդդիմությանը | ՀՀ նախագահը և դեսպանը խոսել են Ավստրալիա մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման հեռանկարների մասին | ԵՄ-ն ուզում է տեսնել բովանդակային բանակցություններ, որոնք կհանգեցնեն խաղաղության պայմանագրին․ Կլաար | Սյունիքի մարզում ժայռային հատվածներով անցնող ճանապարհներին քարաթափումներ են լինում | ՌԴ-ն գերճշգրիտ զենքերով հարվածել է Ուկրաինայի վառելիքաէներգետիկ համալիրի օբյեկտներին | Ադրբեջանը շարունակում է սպառնալ ՀՀ-ի գոյությանը. Freedom House | ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյանը՝ ՌԻԱ «Նովոստի»-ին | Հայաստանն ու Վրաստանը պայմանավորվել են վերսկսել սահմանազատման աշխատանքները․ Կոստանյան |

Հայաստանի գլխին կախված uպառնալիքները մեզ ստիպում են ավելի արագ առաջ ընթանալ. Լըկորնյուն՝ Փաշինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով Ֆրանսիայի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությանը՝ վարչապետը նշել է. «Հարգելի պարոն նախարար, ողջունում եմ Ձեզ և Ձեր պատվիրակությանը Հայաստանի Հանրապետությունում: Սա Ձեր և, ընդհանրապես, Ֆրանսիայի պաշտպանության նախարարի առաջին այցն է Հայաստանի Հանրապետություն և արդեն իսկ այս փաստով պատմական է:

Ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ մեր երկկողմ օրակարգի ձևավորման և այդ օրակարգն իրականացնելու հարցում աջակցության համար: Պիտի ընդգծեմ, որ իհարկե այն փոփոխությունները, որ տեղի են ունենում մեր անվտանգային իրավիճակում և համագործակցության մեջ, տրամաբանված են և հիմնավորված: Իհարկե, շնորհակալություն հայտնելով՝ պիտի նաև տրամաբանական համարեմ, որ Ֆրանսիան առաջին երկրներից է, որ արձագանքում է անվտանգության ոլորտում մեր հարաբերությունները դիվերսիֆիկացնելու մեր որոշմանը, որովհետև ինչպես նախորդ երկու օրերին Փարիզում քննարկելու առիթ ունեցանք, մեր հարաբերությունները շատ խորն են և բազմաշերտ ու տրամաբանական է, որ պաշտպանության և անվտանգության ոլորտում նույնպես այդ հարաբերությունները պետք է արտահայտվեն:  Նաև ուզում եմ ընդգծել, որ նախագահ Մակրոնի հետ մեր քննարկումներում, ըստ էության, միշտ ներկա է եղել անվտանգության կոմպոնենտը, և հիմա ուրախ եմ, որ այդ քննարկումները կոնկրետ արտահայտություն են ստանում,  այդ թվում՝ Ձեր աջակցությամբ»:

Իր հերթին Սեբաստիան Լըկորնյուն նշել է. «Շնորհակալություն այս խոսքերի և ընդունելության համար: Դուք հուզեցիք ֆրանսիացիներին Ձեր ներկայությամբ պանթեոնում: Կարելի է ասել, որ սա շատ յուրօրինակ շաբաթ էր մեր երկու հանրապետությունների համար: Ինչպես այդ մասին ասացի ԶԼՄ ներկայացուցիչներին, որոնց հետ հենց նոր ես հանդիպում ունեցա, իրոք որ կար որոշակի պառակտում՝ մի կողմից ջերմ բարեկամական հարաբերությունները, որ մենք ունեինք, և պաշտպանական ոլորտը, որ դեռևս լիովին իրագործված չէր:

Կարծում եմ, որ այս առաջընթացում մեծ դեր են խաղում նաև Ձեր անձնական հարաբերությունները Ֆրանսիայի նախագահի հետ: Կարծում եմ, որ այն հիմնված է վստահության վրա և թույլ տվեք ինձ ասել, որ նաև մեր երկկողմ վստահությունն է: Կարծում եմ, որ Ձեր՝ պաշտպանության նախարարի հետ մեր թիմերի միջև շատ կոնկրետ ճանապարհ ենք մեզ համար ուղեգծել: Եվ հաշվի առնելով այն սպառնալիքները, որոնք կախված են Հայաստանի գլխին, մեզ ստիպում են ավելի արագ առաջ ընթանալ: Այսինքն՝ մեզ համար շատ կարևոր է արագ արձագանքել և կազմակերպել քայլերը:

Արդեն շատ բան ընթացքի մեջ էր, բայց շնորհիվ այն երկկողմ հարաբերությունների և հանդիպման, որ Դուք ունեցաք նախագահ Մակրոնի հետ, մեզ թույլ տվեց այսօր առավոտյան ավելի առաջ ընթանալ՝ այն նույն ուղղություններով, որոնք մատնանշել էիք Փարիզում միասին»:

Զրուցակիցները քննարկել են պաշտպանական համագործակցության ուղղությամբ կատարված աշխատանքներն ու առաջիկա ծրագրերը:

Կողմերը կարևորել են ՀՀ զինված ուժերի բարեփոխումների շրջանակում Հայաստան- Ֆրանսիա փոխգործակցությունը, այդ թվում՝ ռազմական կրթության, մարտական պատրաստության և այլ ուղղություններով:

Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցերի շուրջ:

լրահոս

Փոխկապակցված նորություններ