Եղիր տեղեկացված

Հայաստանի տարածքում գրանցված են շուրջ 25 000 պատմության և մշակույթի անշարժ հուշարձաններ. Ժաննա Անդրեասյան | Հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել 20-ամյա երիտասարդ․ կասկածյալը հարազատ քույրն է | ՌԴ-ն 3 «Իսկանդեր» է արձակել Խարկովի ուղղությամբ | ԱԺ-ում նիստը շարունակվում է. ինչ է քննարկվում այս պահին | Գազամատակարարման պլանային դադարեցում | ՀԱՄԱՍ-ը պաշտոնապես մերժել է հրադադարի վերաբերյալ Իսրայելի վերջին առաջարկը | «Արցախի ներկայացուցչության փակումը միգուցե վերջին արարը դառնա»․ Տիգրան Աբրահամյան | Եկամուտների հայտարարագիր ներկայացնելու ժամկետը երկարաձգվեց մինչև նոյեմբերի 1-ը | Գյումրի համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել 40 դրվագով | Շամիրամում 4 անձի սպանության համար Թելման Քալաշյանը դատապարտվեց ցմահ ազատազրկման | Սխալմամբ 210 զոհի փոխարեն նշել եմ 10-ի մասին, ներողություն եմ խնդրում սխալ թիվ արտաբերելու համար. Սուքիասյան | Լսվել են կրակոցներ սահմանին, հիմա ամեն ինչ խաղաղ ա, Սոթքը շարունակում է աշխատել. մարզպետ | Երևանի դպրոցներից մեկում 7-րդ դասարանի աշակերտի ինքնազգացողությունը վատացել է | «Մոսկվան պատրաստ է ներկայացնել իր փորձը սահմանազատման ոլորտում. Զախարովա | Անթալիայում հանդիպում եմ ունեցել իմ հայ գործընկերոջ հետ, և այս հանդիպումը համարում եմ բավականին օգտակար․ Բայրամով | Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան ընդառաջ. ԿԳՄՍ նախարարը պարգևատրել է ոլորտի նվիրյալներին | Փաշինյանի վարած քաղաքականության արդյունքում գների աճը չի կառավարվել դրա հաշվին յուրաքանչյուր ձեռքբերումից 20 տոկոս ավելի հարկ է հավաքագրվել . Նաիրի Սարգսյան (տեսանյութ) | Անահիտ աստվածուհու արձանի մասերի ցուցադրության եկամուտը կազմել է շուրջ 122 մլն դրամ, իսկ ծախսված ընդհանուր գումարը՝ շուրջ 159 մլն դրամ | Արարատ Միրզոյանի հարցազրույցը Թուրքիայում գործող լրատվամիջոցներին (տեսանյութ) | Բռնագանձման ենթակա է հենց այն գույքը, որը կապ ունի համապատասխան հանցանքի հետ. դրա մասին տեղյակ էին բոլոր պաշտոնատար անձինք, բայց 4 տարի ուղիղ անտեսել են. փաստաբան |

Բեռնափոխադրում և Բանվորական ուժ 24ժ. մատչելի գներով` Երևանում և դեպի մարզեր:

Մանրամասների համար զանգահարել՝ 093968996

Հարձակումը Հայաստանի վրա շատ հավանական է․ Փաշինյան

Ըստ Ձեզ, պարոն վարչապետ, արդյոք խաղաղության պայմանագիրը հնարավո՞ր է շուտով: Ես վերջերս կարդացի Ձեր հայտարարությունները փետրվարի 14-ին տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ: Արդյոք, կարծո՞ւմ եք Իլհամ Ալիևը պատրաստում է նոր լայնամասշտաբ պատերազմ Հայաստանի դեմ: France 24-ի եթերում անդրադառնալով այս հարցին` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է.

«Հիմնական խնդիրը հետևյալն է, որ այն երեք սկզբունքները, որ հայտարարված են և, ըստ էության, հրապարակված են միջազգային հարթակներում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում, մենք խնդիր ենք ունենում այս սկզբունքներն արտահայտել խաղաղության պայմանագրի մեջ։ Այսինքն` այս ճանապարհին է մեր պրոբլեմը։

Ինչ վերաբերում է հնարավոր էսկալացիային, մենք ահա այս պրոբլեմները վերլուծելով և նաև վերլուծելով Ադրբեջանից, պաշտոնական Բաքվից հնչող հայտարարությունները, գալիս ենք եզրակացության, որ, այո, հարձակումը Հայաստանի վրա շատ հավանական է։ Ինչո՞ւ, որովհետև, օրինակ, պաշտոնական Բաքվից շատ հաճախ հնչում են «Արևմտյան Ադրբեջանի» մասին հայտարարություններ, և «Արևմտյան Ադրբեջանի» մասին հայտարարությունները նշանակում են, կարճ ասած, նրանք «Արևմտյան Ադրբեջան» անվանում են Հայաստանի Հանրապետությունը, ըստ էության, իր ամբողջ տարածքով, նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետության տարածքների մեծ մասն ադրբեջանական են։

Երբ նրանք առանց տարընթերցումների մեր տարածքային ամբողջականությունը և սահմանների անխախտելիությունը գործնականում չեն ճանաչում, այդտեղից էլ գալիս են այդ վերլուծությունները։ Նկատի ունեմ` դիվանագիտական մակարդակում Ադրբեջանը հավաստիացնում է, որ հարձակման ոչ մի մտադրություն չունի, բայց որտեղի՞ց են գալիս այդ տեսակետները հարձակման հավանականության մասին, երկու բանից, առաջինը, որ արդեն իսկ հրապարակային պայմանավորված սկզբունքները խաղաղության պայմանագրի տեքստի մեջ արտահայտելիս մենք տեսնում ենք Ադրբեջանի կողմից հարուցվող որոշակի դժվարություններ, երկրորդը՝ հրապարակային խոսույթը, ամենաբարձր մակարդակով հնչող հռետորաբանությունը, որ եթե կարճ ներկայացնեմ` Հայաստանի Հանրապետությունն «Արևմտյան Ադրբեջան» անվանելու մեջ է արտահայտվում և ագրեսիվությունը սահմանին։

Նույն վերջին միջադեպը, երբ մենք 4 զոհ ունեցանք, այդ միջադեպը որևէ ձևով արդարացված չէ։ Նրանք հայտարարել են, որ իրենց զինվորներից մեկը վիրավոր է, մենք էլ հայտարարեցինք, որ հետաքննություն կիրականացնենք, որովհետև կա հրաման` չարդարացված ձևով որևէ գործողություն չիրականացնել, և եթե պարզվի, որ կա այդ հրամանի խախտում, կլինեն նաև օրենքով նախատեսված հետևանքներ։ Չնայած այս հայտարարություններին՝ Ադրբեջանն այդ առիթն օգտագործեց, որպեսզի ագրեսիվություն ցուցաբերի։ Այս փաստերի համախումբն է, որ շատերին, հայաստանյան և միջազգային շատ փորձագետների բերում է այն կարծիքին, որ Ադրբեջանը նոր հարձակում է պատրաստում Հայաստանի դեմ»։

լրահոս