Լուրեր Հայաստանից և աշխարհից

Ավստրիայում մտահոգություն են հայտնել՝ Ադրբեջանը աղվանականացնում է Արցախի մշակութային ժառանգությունը | Ըստ հարցումների՝ 3 ուժ գրեթե հավասար ռեյտինգ ունի | ԼՂ-ից բռնի տեղահանված ոչ մի ուսանող ուսման վարձ չի վճարել, ռոտացիայի արդյունքում 20 ուսանող սովորում է անվճար ուսուցման համակարգում․ ԵՊՀ ռեկտոր | ՀՀ-ն պատրաստ է առանց հետագա հապաղման ստորագրել խաղաղության համաձայնագիրն Ադրբեջանի հետ․ Միրզոյան | Քննարկվել է «Նաիրիտ գործարան»-ի տարածքում առկա վտանգավոր քիմիական նյութերի անվտանգ կառավարման հարցը | Բայդենը դեմ է Իսրայելի՝ Իրանի միջուկային օբյեկտներին հարվածներին | «Արթմեդ» ԲԿ-ից փախուստի դիմած «Կոկոն» մեղադրվում է «Կյաժ Աշոտի» սպանության գործով․ նա դեռ չի հայտնաբերվել | Կյանքից հեռացել է կոմպոզիտոր Արեգ Լուսինյանը․ երբ և որտեղ կկայանան հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունները | Ելիսեյան պալատում կայացել է Փաշինյան-Մակրոն հանդիպումը (տեսանյութ) | Հայ դատի գրասենյակը COP29-ին ընդառաջ եվրոպացի գործիչներին իրազեկում է Ադրբեջանում բնապահպանական և մարդու իրավունքներին առնչվող խնդիրների մասին | Կոչ ենք անում շտապ միջամտել՝ դադարեցնելու Իսրայելի ագրեսիան և թույլ չտալու, որ լայնածավալ պատերազմ սկսի. Իրանը դիմել է ՄԱԿ-ի ԱԽ-ին | Մոսկվայում՝ դեռահասը ղեկին եւ տասը դպրոցականներ տեղափոխող մեքենա է շրջվել․ կան զոհեր | Ես չեմ եկել ձեր հարցերին պատասխանելու, Դուք լծվել եք ստի քարոզչության տարածմանը․ Բագրատ Սրբազանը՝ Պետրոս Ղազարյանին | 1«Հեզբոլլահը» հայտարարել Է Լիբանանում իսրայելական երեք տանկ ոչնչացնելու մասին | Մենք գնալու ենք Հանրային և ուղիղ եթեր ենք պահանջելու. Բագրատ Սրբազան | Վեհափառը բարձր է գնահատել Սամվել Կարապետյանի Մյուռոնօրհնության կնքահայրությունը ստանձնելու հանձնառությունը | Ինչքան զիջում եք, Ադրբեջանը կարմիր գիծ չի քաշում․ Աննա Գրիգորյանը՝ Փաշինյանին | Հայաստանի կառավարության վարած քաղաքականությունը կոմպլեմենտար չէ․ Նիկոլ Փաշինյան | Սա աննախադեպ հարձակում էր․ ի՞նչ է պատմում Երուսաղեմում բնակվող մեր հայրենակիցը՝ երեկվա հրթիռակոծությունների մասին | Արմավիրում բախվել է 2 VAZ մակնիշի ավտոմեքենա․ կան տուժածներ |

Ամենաբարեկամ երկիրը՝ Ֆրանսիա, հաջորդում են Հնդկաստանն ու Իրանը. սոցհարցում

Որպես բարեկամական երկիր ամենաբարձր ցուցանիշը գրանցել է Ֆրանսիան՝ 78.1%-ով, 12%-ը չեզոք են Ֆրանսիայի հետ կապված, իսկ 8,8 տոկոսը կարծում է, որ այն ոչ բարեկամ երկիր է։

Այս մասին այսօր լրատվամիջոցների հետ զրույցում ասաց «GALLUP International association»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը՝ ներկայացնելով սոցհարցման տվյալները։

Հարցվածները պատասխանել էին «Ո՞ր երկիրն եք համարում բարեկամ» հարցին։

Ցուցանիշով Ֆրանսիային հաջորդում է Հնդկաստանը՝ 68.5 տոկոսով, այնուհետև Իրանը՝ 57.8%-ով։

41 տոկոսը պատասխանել է ԱՄՆ, 38 տոկոսը՝ Չինաստան, 34 տոկոսը՝ Վրաստան, 32 տոկոս՝ Գերմանիա, 29.7 տոկոսը՝ Ռուսաստան։

Իսկ Թուրքիայի և Ադրբեջանի մասով՝ 93 և 98 տոկոսն ասել է, որ ոչ բարեկամ երկրներ են։

Հարցումն անցկացվել է մարտի 27-29-ը։  Հարցրել են քաղբանտարկյալների, Տավուշի մարզում սահմանազատման գործընթացի վերաբերյալ։

Հարցումներին մասնակցել է 1,101 մարդ

լրահոս

Փոխկապակցված նորություններ