Lratvutyun.am

ԵԱՀԿ նախագահից պահանջում ենք պատասխանել Բաքու կատարած իր այցից հետո ծագած հարցերին․ հայտարարություն | Առաջին անգամը չէ, օրական մի քանի անգամ նման դեպքեր են լինում․ Լեո Նիկոլյանը՝ իրեն հրելու մասին | Կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը | Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերին ընդառաջ՝ հուլիսի 8-23-ը, հնարավորություն կունենան ուսումնամարզական հավաք անցկացնելու Մարսելի շրջակայքում տեղակայված մարզաբազաներում | Հայ բռնցքամարտիկները Թաիլանդում մասնակցում են օլիմպիական վարկանիշային վերջին մրցաշարին | Որպեսզի չգուշակենք, Փաշինյանն ինքը թող հայտարարեր, թե ՀԱՊԿ-ի ո՞ր երկրներն են պատրաստվել ԼՂ-ի պшտերազմին. Զախարովա | Երևանի հասարակական տրանսպորտը վաղ առավոտից սկսել է աշխատել բնականոն հունով․ քաղաքապետարան | Ոչ մի դպրոց չի փակվում, այլ մի քանի գյուղերի համար նոր դպրոցներ են կառուցվում․ Փաշինյան | Սևանա լիճ է բաց թողնվել 87 300 հատ Սևանի իշխանի Ամառային ենթատեսակ | Ուսումնասիրում ենք Հայաստանի մի շարք խնդրանքներ՝ որոշելու՝ ավելին ինչ կարող ենք անել Երևանին մեր աջակցությունն ամրապնդելու ու նրա հետ համագործակցության համար. Բլինկեն | Ռայիսիին հրաժեշտ տալու համար Թեհրան են ժամանել շուրջ 60 օտարերկրյա պատվիրակություններ | Կոտայքի մարզում. երկհարկանի տանն առաջացած կրակը տեսանելի էր մի քանի հարյուր մետրից | Եթե ​​Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դրական ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի վրա․ Թուրքիայի ԱԳ նախարար | Սահմանագծման, սահմանազատման համար պետք է բացառապես հիմք հանդիսանան 1929 և 1988 թվականի քարտեզները. Հայտարարություն | «Ապրելու երկիրը» նախաձեռնել էր Փարաքար համայնքի ղեկավարի իմպիչմենթի գործընթաց. ժամեր անց նա հրաժարական տվեց | Կխորհրդակցեմ ղեկավարության հետ, որոշում կկայացնեմ. «Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը՝ իր հրաժարականի մասին | Բոլոր հնարավորությունները ճիշտ օգտագործելու պարագայում Շարժումը կհասնի հաջողության. Սերժ Սարգսյան (տեսանյութ) | Իրան-Հայաստան հարաբերությունները հակառակորդներ ունեն. Խամենեին՝ Փաշինյանին | Վրաստանի նախագահը վետո է դրել օտարերկրյա գործակալների մասին օրենքի վրա | Քաղաքական որոշ ուժեր պահանջներ են ներկայացրել Բագրատ Սրբազանին․«Հրապարակ» |

Հայ մարզիկները 16 մեդալ են նվաճել սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունում

Հայաստանի հավաքականը 14 մեդալ է նվաճել սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունում, ևս երկու հայ մարզիկներ էլ մեդալներ են նվաճել փախստականների հավաքականում։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան։

Աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ օրը հայ մարզիկներից արծաթե մեդալակիր է դարձել 98 կգ քաշային Արման Ավանեսյանը, բրոնզե մեդալակիրներ են դարձել 58 կգ Նարեկ Գոգինյանը, Համլետ Սուքիասյանը, Վասակ Բարսեղյանը (71 կգ), Սարգիս Վարդանյանը (79 կգ), Ավետիք Պողոսյանը (88 կգ) և Նորիկ Խուրշուդյանը (+98 կգ)։

«Հայաստանի հավաքականը մեդալային հաշվարկում 5-րդն է՝ նվաճած 3 արծաթե և 11 բրոնզե մեդալով։ Փախստականների հավաքականում հանդես եկած հայ մարզիկներն էլ մեկական արծաթե ու բրոնզե մեդալներ են նվաճել»,– ասված է հաղորդագրությունում։

Նշենք, որ աշխարհի գավաթն անցկացվել է Երևանի «Գազպրոմ արենայում» և ավարտվել ապրիլի 5-ին:

լրահոս

Փոխկապակցված նորություններ