Ապօրինություններն արվում են բացառապես ինձ անազատության մեջ պահելու համար. Հարությունյան | Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով հուլիսի 29-ին կգտնվի Կիպրոսում | Ոստիկանները ձերբակալել են մանկապարտեզի աշխատակցին | Ֆրանսիայում Օլիմպիական խաղերի բացման օրը երկաթուղային կոլապս է. «տրանսպորտային սաբnտաժից» տnւժել են հարյուր հազարավոր ուղևnրներ | Դատախազությունը երկամսյա կալանք է պահանջել նախկին պատգամավորի նկատմամբ | Կաթնամթերքի արտադրամասի առանձին գործառույթի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է | Անձրև, ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ․ առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը | Հայտնի է ԱՄՆ նախագահի թեկնածուներ Քամալա Հարիսի և Դոնալդ Թրամփի հեռուստաբանավեճի օրը | Ո՞վքեր են գլխավորում 1000 խոշոր հարկատուների ցանկը | Նոր Հաճնի կամրջի վրա բախվել են «Volkswagen»-ն ու «Kia»-ն․ մեկ մարդ տեղափոխվել է հիվանդանոց | Տեխասում ձերբակալվել է աշխարհի ամենահայտնի թմրաբարոններից մեկը, որի համար ԱՄՆ-ն մինչև 15 միլիոն դոլար պարգև էր առաջարկել | Ալավերդի համայնքի՝ ՌԴ քաղաքացի ղեկավարը Ռուսաստանում սնանկ է ճանաչվում․ մոտ մեկ տասնյակի գույք չի հայտարարագրել. Hetq.am | ՀՀ նախագահը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Օլիմպիական խաղերի բացման պաշտոնական արարողությանը | Ադրբեջանի ՊՆ տարածած հերթական հայտարարությունը ՀՀ բանակի կողմից Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին սադրիչ գործողությունների մասին անհասկանալի են. ՀՀ ԱԳՆ | Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազատի ջրամբարում ավտոմեքենան արգելափակվել է ջրի մեջ. Փրկարարներն Ազատի ջրամբարից դուրս են բերել ավտոմեքենան | Ադրբեջանը Գեղարքունիքում օկուպացրած տարածքներ ունի, որից պիտի դուրս գա․ Գեղարքունիքի մարզպետ | Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուի Բոնոյի հետ | Հաղթելու համար ԱՄՆ-ն և Իսրայելը պետք է միասին լինեն, իսկ Գազան պետք է ղեկավարեն այն պաղեստինցիները, որոնք չեն ձգտում ոչնչացնել Իսրայելը. Նեթանյահուն՝ Կոնգրեսում | Նոր Corvette «մեքենան» շարժվում է ջրի վրա | Կալանավորված անձինք ՀՀ-ում մեծ թիվ են կազմում, միջազգային չափանիշների տեսանկյունից խնդրահարույց է. ՄԻՊ |

Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային խաղաղության պայմանագրի նոր նախագիծ է առաջարկել

Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային խաղաղության պայմանագրի նոր նախագիծ է առաջարկել, որը նախատեսում է պատերազմի սառեցում։

Այս մասին հայտնում է New Europe թերթը՝ հղում անելով իր աղբյուրին։

Հրատարակության համաձայն՝ նախագիծը ստեղծվել է Ստամբուլում առաջին բանակցությունների հիման վրա և ներառել է 2022 թվականի մայիսի ձևակերպման մի մասը։ Այս համաձայնագրին կարող են աջակցել մի շարք եվրոպացի քաղաքական գործիչներ, այն կներկայացվի նաև Գլոբալ հարավի առանձին երկրներին։

Թուրքական կողմի առաջարկով ԱՄՆ-ը և Ռուսաստանի Դաշնությունը պետք է պարտավորվեն, որ ոչ մի դեպքում միջուկային զենք չեն օգտագործի, ինչպես նաև կերկարաձգեն Ռազմավարական սպառազինությունների սահմանափակման պայմանագիրը՝ առանց ապագայում դրանից միակողմանի դուրս գալու հնարավորության։

Փաստաթղթում նշվում է, որ արգելվում է ցանկացած կերպ այլ երկրի ներքին գործերին միջամտելը։ Այն նաև նախատեսում է պատերազմի սառեցում գոյություն ունեցող առաջնագծի երկայնքով։

Առաջարկվում է մինչև 2040 թվականը միջազգային վերահսկողության ներքո հանրաքվեներ անցկացնել ուկրաինական բոլոր տարածքներում, որոնք պատերազմի սառեցման պահին կգտնվեն Ռուսաստանի օկուպացիայի տակ։

Թուրքական կողմն առաջարկում է նաև մինչև 2040 թվականը Ուկրաինային տալ արտադաշնակցային կարգավիճակի երաշխիքներ և գերիների փոխանակում «բոլորը՝ բոլորի դիմաց» բանաձևով։Բացի այդ, Ռուսաստանը չի միջամտի Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցությանը։

լրահոս