Լուրեր Հայաստանից և աշխարհից

ԵԽ նախագահը հայտարարել է, որ ԵՄ–ն պետք է անվտանգության և պաշտպանության միություն ստեղծի | Իսրայելում հայտնել են «Հեզբոլլահի» բարձրաստիճան անդամի գերեվարման մասին | Իրանը կարող է հսկայական վնաս հասցնել Իսրայելին | Ջուլիետա Ավանեսյանը` ծանրամարտի Մ20 առաջնությունում Եվրոպայի չեմպիոն | Մայր Տաճարի վերաօծումից հետո առաջին անգամ տեղի կունենա եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում | ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են | Ամերիկան բանակցում է Չինաստանի հետ՝ ԿԺԴՀ-ի մասնակցությունը ռուս-ուկրաինական հարաբերություններում դադարեցնելու համար | Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի գլխավորած հանձնաժողովների հանդիպումը | Արձանագրել ենք չվճարման դեպքեր, մեթոդներ կկիրառենք. Ավինյանը՝ միասնական տոմսային համակարգին անցնելու խնդիրների մասին | Պատմության մեջ առաջին անգամ մեր երկիրն ընդունելու է հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնությունը․ Գագիկ Ծառուկյան | Անկարայի և Կիևի միջև համագործակցության շարունակությունը տարակուսելի է՝ հաշվի առնելով թուրքական իշխանությունների հայտարարությունները. ՌԴ ԱԳՆ | Պետության համար շատ կարևոր է, որ փոփոխությունները լինեն սոլիդ ուժերի խաղաղ շարժման արդյունքում. այլ սցենարները վտանգավոր են. Վահե Հովհաննիսյան | Ամենայն Հայոց Կաթողիկոսը կոչ է հղել աշխարհի բոլոր մարդկանց միանալ նոյեմբերի 10-ին հայ գերիների համար կազմակերպվող աղոթքին | Բաքուն և Երևանը լուրջ առաջընթաց են գրանցել խաղաղության շուրջ բանակցություններում, հիմնական խոչընդոտը ՀՀ Սահմանադրությունն է. Բայրամով | ՌԴ-Իրան համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագիրն առաջիկայում կստորագրվի. Լավրով | Մեր շենքը թող չհանձնեն Ֆրանսիական համալսարանին. Ագրարային համալսարանի դասախոս | Ի՞նչը դրական ազդեցություն կունենա սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վրա. նախագիծ | ՆԳ նախարարը և Կատարի ՆԳՆ պետնախարարը քննարկել են գործակցության զարգացման հնարավոր ուղիները | ԼՂ-ից տեղահանված միայնակ անժառանգ տարեցները ևս կօգտվեն բնակարանային ապահովման ծրագրից | Պետբյուջե է վճարվել չվճարված 100 մլն. դրամ հարկ |

Մանդատները վայր դնելը մեկ վայրկյանի հարց է. Արծվիկ Մինասյան

Եթե այս վիճակի ելքն իշխանության համար ընդդիմության հրաժարականն է ու այդ հրաժարականով կփրկվի երկիրը և իրենք կհեռանան այս բառի քաղաքական իմաստով, ապա մանդատները վայր դնելը մեկ վայրկյանի հարց է:

Այս մասին այսօր ասել է ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ արձագանքելով Ալեն Սիմոնյանի երեկվա ելույթին, որտեղ նա ասում է, որ ընդդիմությունը կարող է մանդատները վայր դնել, որ նոր ընտորություններ լինեն:

«Ալեն Սիմոնյանն իր ելույթն ամբողջությամբ տեղավորեց Նիկոլ Փաշինյանին հաճոյանալու անհագ ցանկության մեջ: Ինչ ապաքաղաքական, ապազգային, հակապետական հայտարարություններ լսեցինք նրա հայտարարություններից, նրա ելույթներում է կարմիր գծով գնում դա: Ուժեղ Հայաստանն է եղել և կա ընդդիմության օրակարգը, ուժեղ Հայաստանին խոչընդոտողները նիկոլականներն են, նիկոլիզմն ու ադրբեջանաթուրքական և նրանց վերահսկողության տակ գործող արտաքին գործակալական ցանցը, սրանք այն հակառակորդներն են, որոնց դեմ մենք պայքարում ենք:

Այն ինչ Ալեն Սիմոնյանն առաջարկում էր, որպես լուծում, ապա այդ լուծումը բխում է իրենց երազանքից՝ չունենալ այստեղ ընդդիմություն կամ ունենալ այնպիսի ընդդիմություն, ինչպիսին հիմա եթերներով կեղծ եվրոպիզմ քարոզող և Հայաստանը հերթական անգամ կառափնարան տանող ընդդիմադիրներն են, դա իրենց երազած ընդդիմությունն է»,- նշեց պատգամավորը:

Ըստ նրա՝ Կառավարությունը տապալել է ոչ միայն նախընտարական խոստումներն ու իրենց, իսկ կոտրած ձեռքով գրված ու հաստատված, ծրագրային դրույթները, այլ նաև ամեն պահ մի նոր փորձություն են բերում մեր պետականության գլխին:

«Եթե այս վիճակի ելքն իրենց համար ընդդիմության հրաժարականն է ու այդ հրաժարականով կփրկվի երկիրը և, կոպիտ ասած, իրենք ռադ կլինեն այս բառի քաղաքական իմաստով:

Մեր օրակարգի կյանքի կոչումը կախված է մի բանից՝ հասարակական աջակցությունն ինչ ծավալի կլինի, մանդատները վայր դնելը մեկ վայրկյանի հարց է, որևէ բան չի խանգարում, բայց եթե չկա այն հասարակական ընդվզումը, որը պետք է այս իշխանությանը հեռացնի, որին պետք է նախորդի Կառավարության նկատմամբ անվստահության հայտնումն ու հասարակության այն ընդվզումը, որը թույլ չտա այս իշխանությունը վերարտադրվի, ապա այդ սցենարին ամբողջ ծավալով գնալու ենք, եթե պետք եղավ անվստահության հանրաքվեի հարցն ենք առաջ տանելու:

Եթե հանրային աջակցությունը չկա կամ մարդիկ թերահավատորեն են մոտենում այդ գործընթացին, ապա արկածախնդրություն է գնալ մի գործողության, որի հետևանքով նորից ուժեղացնում ես ազգակործան ու ազգադավ իշխանությունը: Փաշինյանի համար կարմիր գիծն իր աթոռն ու շրջապատի բարեկեցությունն են»,- ընդգծեց Արծվիկ Մինասյանը:

լրահոս

Փոխկապակցված նորություններ