Lratvutyun.am

Ռուսական կողմի վերահսկողության տակ է անցել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Բերդիչի բնակավայրը | Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբայի հետ | Մակրոնը նշել է 2 պայման, որի դեպքում հնարավոր է Ուկրաինայում արևմտյան զորքի տեղակայումը | Ձորը գլորված «Ուրալ»-ի ուժակուտակիչ մարտկոցները եղել են ոչ պիտանի. ՔԿ | ԱՄՆ-ը պատրաստակամ է՝ շարունակելու աջակցությունը Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին․ դեսպանը՝ Պապիկյանին | Կառավարությունը խստացնում է հարկային քաղաքականությունը. Շրջանառության հարկի դրույքաչափերը կրկնակի կբարձրանան | Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել | Կիրանցում բռնի ուժ են կիրառել երեխաների, կանանց, դպրոցականների նկատմամբ, վրեժով լցված են սև բերետավորները․ Բագրատ Սրբազան | Մեր երկրի շահերից է բխում, որ ի վերջո որդեգրենք առանց արտաքին օգնության ապրելու բանաձև․ Փաշինյան | Անցկացվել է Հայաստանի ձիասպորտի առաջնությունը | Հայ մրցավարները կսպասարկեն բասկետբոլի Եվրոպայի առաջնությունների հանդիպումներ | Ռեալն ու Բավարիան առաջին խաղում չպարզեցին հաղթողին | ԱՄՆ Սենատն արգելել է ռուսական ցածր հարստացված ուրանի ներկրումը | Բիբլոս Բանկ Արմենիան մասնակցեց Career City Fest լավագույն գործատուների փառատոնին | Շվեյցարական ոսկու ձուլակտորների ձեռքբերման առաջարկ Հայէկոնոմբանկից | Ադրբեջանը, Ուզբեկստանը և Ղազախստանը կմիավորեն իրենց էներգետիկ համակարգերը | Փարիզում ցույցի ժամանակ ոստիկանները մահակներ են կիրառել, կան տուժածներ | Կյանքից հեռացել է «Ակվարիում», «Կինո» ռոք խմբերի պրոդյուսեր Անդրեյ Տրոպիլոն | Մենք բարձր ենք գնահատում Նորին Մեծություն Հռոմի պապ Ֆրանցիսկոսի ցուցաբերած ուշադրությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու համար. Էմիրբեկով | Իտալացի պատգամավորը կասկածվում է օծանելիքի գողության մեջ |

Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակից մնալ, կարծում եմ՝ այնտեղ կան մարդիկ, որոնք հասկանում են ՌԴ-ի դերը Հայաստանի անվտանգության և տնտեսական զարգացման գործում. Լավրով

Մենք շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ, և կարծում եմ՝ այնտեղ կան մարդիկ, որոնք հասկանում են Ռուսաստանի դերը Հայաստանի անվտանգության և տնտեսական զարգացման գործում. այս մասին Спутник, Говорит Москва, Комсомольская правда ռադիոկայաններին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Մենք ի վերջո դաշնակիցներ ենք Հայաստանի հետ։ Մենք մեզ դեռ դաշնակից ենք համարում։ Մենք իրավական առումով դաշնակիցներ ենք. Կարծում եմ՝ ոչ միայն իրավական առումով, և որ այնտեղ կան մարդիկ, որոնք հասկանում են Ռուսաստանի կարևորությունը Հայաստանի անվտանգության և տնտեսական զարգացման համար»,- ասել է ՌԴ նախարարը։

Նա մեջբերել է ապրիլի 10-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում ասել է, որ Երևանի և Մոսկվայի հարաբերությունները դժվար ժամանակներ են ապրում, սակայն դրանց կարևորությունը չի կարելի գերագնահատել։ Լավրովը նշել է, որ դրանք շատ կարևոր խոսքեր են, որոնք կարելի է արձագանք համարել Արևմուտքի և հատկապես ԱՄՆ-ի և Եվրամիության «լկտի, անամոթ» գործողություններին, որոնք ուղղված են Ռուսաստանից Հայաստանի անջատումն արագացնելուն։

լրահոս

Փոխկապակցված նորություններ