Ռուսաստանի ղեկավարը նշել է, որ պետությունների միջև հարաբերությունները բարձր մակարդակի վրա են և շարունակում են զարգանալ: Նա առաջարկել է քննարկել տարածաշրջանում անվտանգության հարցերը։
Իր հերթին Ալիևը նշել է, որ իրենց հանդիպումների օրակարգում մշտապես ներառված են տարածաշրջանային անվտանգության խնդիրները։
«Ռուսաստանը Կովկասում ֆունդամենտալ երկիր է տարածաշրջանային անվտանգության տեսանկյունից, և շատ բան կախված է մեր երկրների փոխգործակցությունից»,- ասել է Ալիևը։
Նա նաև վստահություն է հայտնել, որ Պուտինի հետ հանդիպումը կնպաստի երկրների միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանը, և ընդգծել, որ Բաքուն գոհ է Մոսկվայի հետ հարաբերությունների զարգացման համար։