Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին իր ամենշաբաթյա ճեպազրույցում անդրադարձել է Հարավային Կովկասի իրավիճակին․
«Հարավային Կովկասի անվտանգությունը Իրանի արտաքին գործերի նախարարության և այլ համապատասխան մարմինների կարևոր առաջնահերթություններից է, և այդ հարցն ազդում է տարածաշրջանի անվտանգության վրա»:
Նա նաև նշել է, որ օտարերկրյա զինվորականների ներկայությունը չի նպաստում խաղաղությանը, կայունությանը և անվտանգությանը, ինչպես նաև տարածաշրջանի երկրների շահերի ապահովմանը, և որ դա հանգեցնում է Կովկասյան տարածաշրջանում ռազմականության ուժեղացմանը և կվնասի տարածաշրջանի անվտանգությանը: