Lratvutyun.am

Կիրանցն՝ այս պահին․ (լուսանկարներ) | Արցախցու ձայնը արդարության ձայնն է. բռնի տեղահանումը սարսափելի ելք էր. Արցախի թեմի առաջնորդ | ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հետ պոտենցիալ հшկամարտության․ ՌԴ ԱԳՆ | Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ | Սփյուռքի մեծաթիվ կառույցներ միանում են Տավուշյան շարժմանը | Տավուշի սահմանին կրակոցների մասին լուրերը սուտ են․ՊՆ | Հնդկաստանը Հայաստանի համար արդիականացնում է ATAGS հրետանային համակարգը | Առանց արևմտյան զենքի մատակարարումների՝ Ուկրաինան երկու շաբաթից կապիտուլյացիայի կենթարկվի․ Բորել | Կիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք՝ 1 պայթյուն․ ՀՀ ՊՆ | ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով տեղյակ ենք՝ Հայաստանը որևէ նոր քայլ չի ձեռնարկել. Զախարովա | Թալինի քաղաքապետ Տավրոս Սափեյանը աստղաբաշխական գումարներ է ստանում օտարերկրյա ֆիրմաներից | Հայ պատգամավորները ԱՄՆ սենատորների հետ քննարկել են «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը | Այո, թե Տավուշում, թե այլ տեղերում եղել է ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում. ՄԻՊ (տեսանյութ) | ԵՄ-ն 2,1 մլն դոլար կհատկացնի Ադրբեջանին | Կարո՞ղ եք հայտարարել՝ Հայաստանում չկան քաղբանտարկյալներ. Վարդապետյանը հրաժարվեց նման հայտարարություն անել (տեսանյութ) | Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հերքել է Բագրատ Սրբազանի հետ հանդիպման մասին տեղեկությունը | Հայաստանում ոչ մի դուռ չի կարող փակ լինել Սրբազանի առաջ, սա ֆիլմ չէ, սա մեր կյանքն է․ Հովհաննիսյան | Բայդենի հատուկ հարցերով օգնականը վերահաստատել է ԱՄՆ-ի աջակցությունը ՀՀ-ի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը | Թուրքիան լքում է Ղարաբաղում մշտադիտարկման կենտրոնը. ՊՆ ղեկավար | Արցախի պատգամավորները սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը |

Ինչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Այս տարվա մարտի սկզբին ադրբեջանական հեռուստաընկերություններից մեկը տեսանյութ-անոնս էր հրապարակել ադրբեջանցիների կողմից առևանգված և Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցի մասին։ Հարցազրույցի բովանդակության մասին ոչինչ ասված չէր, չնայած որ հայտարարում էին ծավալուն հարցազրույցի մասին:

Դեռ այդ օրերին թե՛ հայաստանյան, թե՛ արցախյան քաղաքական շրջանակներն անհանգստություն էին հայտնում, իսկ իշխանական շրջանակները մատնանշում էին, որ Ալիևի ռեժիմը սպառնալիքների ներքո կարող էր նրան պարտադրել անել հայտարարություններ, որոնք կարող են ծանր հետևանքներ առաջացնել Հայաստանի և հայ ժողովրդի համար։ Սակայն ուշագրավ է, որ իրենց լրատվականներում ռեզոնանսային անոնս անելուց հետո այդ հարցազրույցն այդպես էլ չհրապարակայնացվեց:

Փոխարենը այդ անոնսից ուղիղ երկու օր անց ասուլիս տվեց Նիկոլ Փաշինյանը և խոսեց Տավուշից տարածքներ հանձնելու մեկնարկի մասին՝ շեշտելով, որ դրանք երբեք Հայաստանինը չեն եղել: Եվս վեց օր անց նա «արագի մեջ» այցելեց Տավուշ՝ հանդիպելու Ոսկեպարի, Բաղանիսի և հարակից բնակավայրերի բնակիչների հետ։ Իրականում հանդիպումը նեղ շրջանակի հետ էր՝ նախապես ընտրված ցանկով, սակայն տպավորություն էր, որ անձամբ գնում, հանդիպում, համոզում էր: Եվս մեկ անգամ այդ բնակավայրեր Փաշինյանն այցելեց վեց օր առաջ, խոստացավ բաներ, որոնց լրիվ հակառակի մասին հայտնի դարձավ այդ հանդիպումների հաջորդ իսկ օրը՝ ԱԳՆ հայտարարությամբ ու վարչապետի աշխատակազմի «պարզաբանմամբ»:

Թե որքանով են միմյանց հետ կապված այս իրադարձությունները, ցույց կտա ժամանակը. փորձագիտական շրջանակները չեն բացառում, որ Ալիևի ռեժիմը կարող էր Արայիկ Հարությունյանի հարցազրույցն օգտագործել որպես կոմպրոմատ կամ շանտաժի հերթական միջոց՝ արագացնելու նշյալ տարածքների հանձնման գործընթացը: Իսկ թե ինչ է ասել Արայիկ Հարությունյանը, դժվար է նույնիսկ կանխատեսել…»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի  համարում

լրահոս

Փոխկապակցված նորություններ