Lratvutyun.am

«Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնը» | Մենք աջակցում ենք Բագրատ Սրբազանին․ Արթուր Ասատրյան (տեսանյութ) | Մենք իրավունք չունենք խեղճանալու․ Բագրատ Սրբազանի խոսքը Հաղարծինի վանքում | Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Մոսկվային և Կիևին, ինչպես՝ Երևանին ու Բաքվին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան | Ուժեղ կարկտահարություն՝ Արմավիրի մարզի Նոր Արտագերս և մի շարք այլ գյուղերում․Գագիկ Սուրենյան․ տեսանյութ | 545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ արձանագրված խախտումը կազմել է 169․3 մլն դրամ | Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է | Արսենալը սեփական հարկի տակ հաղթեց Բորնմուտին | ԱՊԼ-ում հայտնի է «Ոսկե ձեռնոց» մրցանակի հաղթողը | Եվրո-2024․ ՈՒԵՖԱ-ն հաստատել է մրցաշարի մասնակից թիմերի հայտացուցակներն ընդլայնելու տարբերակը | ՌԴ-ն հետախուզում է հայտարարվել Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի նկատմամբ | Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Տավուշից մեկնարկած քայլերթ դեպի Երևան | Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև փոխշահավետ գործընկերություն է հաստատվել․ Կոլոմինա | Երուսաղեմում՝ Տիրոջ գերեզմանի տաճարում վառվեց Սրբազան կրակը | Կիրանցն՝ այս պահին․ (լուսանկարներ) | Արցախցու ձայնը արդարության ձայնն է. բռնի տեղահանումը սարսափելի ելք էր. Արցախի թեմի առաջնորդ | ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հետ պոտենցիալ հшկամարտության․ ՌԴ ԱԳՆ | Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ | Սփյուռքի մեծաթիվ կառույցներ միանում են Տավուշյան շարժմանը | Տավուշի սահմանին կրակոցների մասին լուրերը սուտ են․ՊՆ |

Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ

ՆԱՏՕ-ի երկրների միջուկային օբյեկտները, Լեհաստանի տարածքում տեղակայման դեպքում,  Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան։ Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։

«Իհարկե, ՆԱՏՕ-ի համատեղ միջուկային առաքելությունների պրակտիկայի ընդլայնումը, անկախ նրանից, թե որ երկիրը կամ երկրները կմիանան այդ պրակտիկային արդեն մասնակցողներին, զուտ ապակայունացնող բնույթ ունի: Իրականում դա սպառնալից է»,- ընդգծել է բարձրաստիճան դիվանագետը, որի պնդմամբ՝ ՆԱՏՕ-ի երկրների համատեղ միջուկային առաքելությունների մոտեցումը Ռուսաստանի սահմաններին ավելի է սրում սպառնալիքները Ռուսաստանի Դաշնության համար։

«Ես նույնիսկ չեմ խոսում մշտական տեղակայման մասին, ինչի մասին խոսում են նաև Վարշավայի «տաք գլուխները»: Ուստի բոլոր այն քաղաքական գործիչները, որոնք հիմա ոգևորությամբ քննարկում են նման սխեման Լեհաստանում և արտերկրում՝ պետք է հասկանան, որ նրանք կլինեն մեր ռազմական պլանավորման առաջնագծում», – ասել է Ռյաբկովը:

Հիշեցնենք, որ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ասել էր, որ ինքը բազմիցս խոսել է Միացյալ Նահանգների հետ ՆԱՏՕ-ի Nuclear Sharing ծրագրի շրջանակում երկրում միջուկային զենք տեղակայելու իր պատրաստակամության մասին։ Նրա խոսքով՝ «սա արդեն որոշ ժամանակ է՝ լեհ-ամերիկյան բանակցությունների թեմա է»։

«Ես արդեն մի քանի անգամ խոսել եմ այս թեմայով։ Խոստովանեմ՝ երբ ինձ հարցրել են այս մասին, հայտնել եմ մեր պատրաստակամության մասին։ Ռուսաստանը գնալով ավելի է ռազմականացնում Կալինինգրադի մարզը. այն վերջերս իր միջուկային զենքը տեղակայել է Բելառուսում: Եթե մեր դաշնակիցների կողմից որոշում կայացվի մեր տարածքում միջուկային զենք տեղակայել Nuclear Sharing միջուկային փոխանակման ծրագրի շրջանակում՝ ՆԱՏՕ-ի արևելյան թևի անվտանգությունն ամրապնդելու համար, ապա մենք պատրաստ ենք դրան։ Մենք դաշնակից ենք Հյուսիսատլանտյան դաշինքում և ունենք նաև պարտավորություններ այս առումով, այսինքն՝ ուղղակի ընդհանուր քաղաքականություն ենք իրականացնում»,- «Ֆակտ»-ի հարցին պատասխանել էր նա։

լրահոս

Փոխկապակցված նորություններ