Lratvutyun.am

«Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնը» | Մենք աջակցում ենք Բագրատ Սրբազանին․ Արթուր Ասատրյան (տեսանյութ) | Մենք իրավունք չունենք խեղճանալու․ Բագրատ Սրբազանի խոսքը Հաղարծինի վանքում | Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Մոսկվային և Կիևին, ինչպես՝ Երևանին ու Բաքվին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան | Ուժեղ կարկտահարություն՝ Արմավիրի մարզի Նոր Արտագերս և մի շարք այլ գյուղերում․Գագիկ Սուրենյան․ տեսանյութ | 545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ արձանագրված խախտումը կազմել է 169․3 մլն դրամ | Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է | Արսենալը սեփական հարկի տակ հաղթեց Բորնմուտին | ԱՊԼ-ում հայտնի է «Ոսկե ձեռնոց» մրցանակի հաղթողը | Եվրո-2024․ ՈՒԵՖԱ-ն հաստատել է մրցաշարի մասնակից թիմերի հայտացուցակներն ընդլայնելու տարբերակը | ՌԴ-ն հետախուզում է հայտարարվել Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի նկատմամբ | Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Տավուշից մեկնարկած քայլերթ դեպի Երևան | Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև փոխշահավետ գործընկերություն է հաստատվել․ Կոլոմինա | Երուսաղեմում՝ Տիրոջ գերեզմանի տաճարում վառվեց Սրբազան կրակը | Կիրանցն՝ այս պահին․ (լուսանկարներ) | Արցախցու ձայնը արդարության ձայնն է. բռնի տեղահանումը սարսափելի ելք էր. Արցախի թեմի առաջնորդ | ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հետ պոտենցիալ հшկամարտության․ ՌԴ ԱԳՆ | Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ | Սփյուռքի մեծաթիվ կառույցներ միանում են Տավուշյան շարժմանը | Տավուշի սահմանին կրակոցների մասին լուրերը սուտ են․ՊՆ |

«Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովների ղեկավարները սահմանին պարբերաբար հանդիպումներ են անցկացնում և քննարկում սահմանազատման հարցերը, իսկ ապրիլի 19-ին հանձնաժողովներն արդեն կոնկրետ պայմանավորվեցին սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Նշվում էր, որ սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը կձևակերպվի համապատասխան արձանագրություն-նկարագրությամբ, ինչը կողմերի միջև պետք է համաձայնեցվի ու ստորագրվի մինչև 2024 թվականի մայիսի 15-ը: Ու պարզ դարձավ, որ այդ պայմանավորվածության արդյունքում Տավուշից գյուղեր են հանձնվելու Ադրբեջանին։

Օրեր անց էլ արդեն ՀՀ կառավարությունից հայտնեցին, թե Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում ապրիլի 23-ին տեղադրվել է առաջին սահմանային սյունը։ Մինչ սահմանազատման գործընթացին ու Տավուշից գյուղերի հանձնմանը արագ ընթացք է տրվել, մասնագետներն այս գործընթացում իրավական ու ընթացակարգերի առումով խնդիրներ են տեսնում։ Ավելին՝ այն համարվում է լիովին հակաիրավական։ Առաջին հերթին Մհեր Գրիգորյանի ղեկավարած հանձնաժողովի որոշումները չունեն իրավական ուժ և ընդամենը կարող են խորհրդատվական բնույթ կրել։ Այս հանձնաժողովն օրենքի ուժ ունեցող որոշումներ ընդունելու իրավասություն չունի, ուղղակի կարող է եզրակացություններ ներկայացնել, որի հիման վրա էլ հետագայում որոշումներ կընդունվեն կամ չեն ընդունվի։

Բացի այդ, առանց սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը ստորագրելու և վավերացնելու արդեն սկսվում է բուն սահմանազատման գործընթացը, ինչի պարագայում հարցական է, թե ինչ մեթոդաբանությամբ է դա իրականացվում։ Դեռ ամիսներ առաջ Մհեր Գրիգորյանը հայտարարում էր, թե պետք է մշակեն կանոնակարգ, համատեղ քննարկեն, հետո իրավական ակտի տեսք տան, որն արդեն ավելի բովանդակային կլինի։ Նա ընդգծում էր, որ մեթոդաբանությունը համաձայնեցնելուց հետո արդեն աշխատանքները կշարունակեն կոնկրետ փաստաթղթերով և տոպոգրաֆիկ քարտեզների համատեղ քննարկման ձևաչափով։ Հանձնաժողովների կանոնակարգի նախագծի համաձայնեցման շուրջ աշխատանքները պետք է ավարտին հասցվեն մինչև, ուշադրություն…

2024 թ. հուլիսի 1-ը: Իսկ հիմա արդեն ստացվում է, որ առանց կանոնադրության, առանց մեթոդաբանության և փաստաթղթային հստակեցումների սահմանային սյուներ են տեղադրվում։ Պարզ է, որ այս կերպով սահմանազատումը ուղղակի կամայական է և որևէ հիմնավորում կամ, առավել ևս, իրավական ուժ ունենալ չի կարող։ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե սահմանազատումն իրականացնելու են 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրով անկախանալու պահին եղած սահմաններով։ Բայց Ալմա Աթայի հռչակագիրը Հայաստանի վրա որևէ միջազգային իրավական պարտականություն չի դրել Ադրբեջանի նկատմամբ, քանի որ Ադրբեջանը մինչև 1993 թվականի սեպտեմբերի 24-ը ԱՊՀ անդամ պետություն չի եղել: Մյուս կողմից էլ՝ Հայաստանը ԱՊՀ ստեղծման համաձայնագիրը 1992 թվականի փետրվարի 18-ին վավերացրել է վերապահումներով՝ կապված Արցախի խնդրի հետ։ Իսկ Արցախը ԽՍՀՄ-ից անկախացել է ավելի շուտ, քան Ադրբեջանը։ Ժամանակ էլ կար, երբ Փաշինյանը հայտարարում էր, թե սահմանազատումը կատարելու են 1970-ական թվականների քարտեզներով, իսկ կոնկրետ ինչո՞ւ հիմա հենց 1991 թվականի քարտեզով սահմանազատումն իրականացնել, այս հարցին չի տրվում կոնկրետ իրավական հիմնավորում։

Փաշինյանը պնդում է, որ եթե Տավուշի գյուղերը չհանձնենք, Ադրբեջանը պատերազմ կսկսի։ Այդ տրամաբանության համաձայն, որոշ ժամանակ անց էլ Ադրբեջանը կարող է հայտարարել, թե Գեղարքունիքը կամ Սյունիքը պետք է հանձնվեն իրեն, հակառակ դեպքում պատերազմ կսկսի։ Մի օր էլ Ադրբեջանը կարող է որոշել, թե Հայաստանը չպետք է գոյություն ունենա։ Ի՞նչ է, մենք պետք է առաջնորդվենք Ադրբեջանի ցանկություններո՞վ։ Հայաստանը ինքնիշխան պետություն է, և Հայաստանի զինված ուժերը պարտավոր են կատարել Հայաստանի Հանրապետության պաշտպանության, անվտանգության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության ապահովման սահմանադրական գործառույթները։ Բացի այդ, ՀՀ Սահմանադրության համաձայն, երկրում իշխանությունը պատկանում է ժողովրդին, ուստի ՀՀ ինքնիշխան իրավազորության ներքո գտնվող որևէ տարածքի փոփոխություն ենթակա է հանրաքվեով հաստատման: Փաստացի իշխանությունները այս անգամ ևս փորձում են քաղաքացիների փոխարեն հակաիրավական որոշում ընդունել։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

լրահոս

Փոխկապակցված նորություններ