Lratvutyun.am

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան | Հանրապետությունում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի | Երեք խաղ, ինը միավոր, և մենք չեմպիոն կդառնանք․ Գվարդիոլա | Բագրատ Սրբազանի երթը հասել է Սևան  | Իսրայելը չի կարող դա ընդունել,մենք պատրաստ չենք համակերպվել մի իրավիճակի, երբ ՀԱՄԱՍ-ի գումարտակները դուրս գան իրենց բունկերից. Իսրայելի վարչապետ | Տավուշում հայտարարված «սահմանազատման» գործընթացը գաղտնի է և հատուկ դուրս է դրված իրավական մեխանիզմներով վերահսկողությունից. Թաթոյան | Այս երթը մեզ տալու է երկու բան՝ պատիվ և հայրենիք․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) | Ուկրաինան ռուսական Սու-25 ինքնաթիռ է խոցել. Զելենսկի | «Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնը» | Մենք աջակցում ենք Բագրատ Սրբազանին․ Արթուր Ասատրյան (տեսանյութ) | Մենք իրավունք չունենք խեղճանալու․ Բագրատ Սրբազանի խոսքը Հաղարծինի վանքում | Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Մոսկվային և Կիևին, ինչպես՝ Երևանին ու Բաքվին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան | Ուժեղ կարկտահարություն՝ Արմավիրի մարզի Նոր Արտագերս և մի շարք այլ գյուղերում․Գագիկ Սուրենյան․ տեսանյութ | 545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ արձանագրված խախտումը կազմել է 169․3 մլն դրամ | Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է | Արսենալը սեփական հարկի տակ հաղթեց Բորնմուտին | ԱՊԼ-ում հայտնի է «Ոսկե ձեռնոց» մրցանակի հաղթողը | Եվրո-2024․ ՈՒԵՖԱ-ն հաստատել է մրցաշարի մասնակից թիմերի հայտացուցակներն ընդլայնելու տարբերակը | ՌԴ-ն հետախուզում է հայտարարվել Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի նկատմամբ | Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Տավուշից մեկնարկած քայլերթ դեպի Երևան |

Հայաստանը կարող է ադրբեջանական գազ ստանալ. ձեռնտու կլինի Հայաստանի տարածքով գազատար կառուցել դեպի Նախիջևան. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի բացառել, որ Հայաստանը կարող է ադրբեջանական գազ ստանալ։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

«Պոտենցիալ կերպով Հայաստանը նաև կարող է լինել ադրբեջանական գազի ստացող՝ հատկապես հաշվի առնելով Վրաստանին մատակարարվող գազի խիստ արտոնյալ գինը։ Եվ հարևանության տեսանկյունից, ենթակառուցվածքների տեսակետից, իհարկե, բնական կլիներ ունենալ նման համագործակցություն»,- ասել է Ալիևը՝ պատասխանելով «COP29 և Ադրբեջանի համար կանաչ տեսլական» խորագրով միջազգային ֆորումի մասնակիցների հարցերին։

Ադրբեջանի նախագահի խոսքով՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» (չակերտները՝ Tert.am) դիտարկվել է ոչ միայն որպես երկաթուղային կամ ավտոմոբիլային հաղորդակցության միջոց, այլ նաև որպես հաղորդակցության գծերի պոտենցիալ երթուղի։

«Սա, պոտենցիալ, կարող է նույնիսկ գազատար լինել», – մանրամասնել է երկրի ղեկավարը։

Ալիևն ասել է, որ Ադրբեջանը պայմանավորվածություն ունի Իրանի հետ Նախիջևանին բնական գազ մատակարարելու վերաբերյալ։ Բացի այդ, Բաքուն ֆինանսավորում է ևս մեկ խողովակաշարի կառուցումը, որը Թուրքիայից ադրբեջանական գազը կմատակարարի Նախիջևան։

«Բայց դա նման է աջ ձեռքով ձախ ականջիդ դիպչելուն, եթե այն անցնի Հայաստանի տարածքով, դա բոլորի համար ձեռնտու կլինի և թույլ կտա մեծ գումարներ կխնայել»,- հավելել է նա։

լրահոս

Փոխկապակցված նորություններ