Lratvutyun.am

Քաղաքացիների երթը դեպի Երևան շարունակվում է (լուսանկարներ) | Իսրայելը չի կարող դա ընդունել,մենք պատրաստ չենք համակերպվել մի իրավիճակի, երբ ՀԱՄԱՍ-ի գումարտակները դուրս գան իրենց բունկերից. Իսրայելի վարչապետ | Տավուշում հայտարարված «սահմանազատման» գործընթացը գաղտնի է և հատուկ դուրս է դրված իրավական մեխանիզմներով վերահսկողությունից. Թաթոյան | Այս երթը մեզ տալու է երկու բան՝ պատիվ և հայրենիք․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) | Ուկրաինան ռուսական Սու-25 ինքնաթիռ է խոցել. Զելենսկի | «Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնը» | Մենք աջակցում ենք Բագրատ Սրբազանին․ Արթուր Ասատրյան (տեսանյութ) | Մենք իրավունք չունենք խեղճանալու․ Բագրատ Սրբազանի խոսքը Հաղարծինի վանքում | Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Մոսկվային և Կիևին, ինչպես՝ Երևանին ու Բաքվին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան | Ուժեղ կարկտահարություն՝ Արմավիրի մարզի Նոր Արտագերս և մի շարք այլ գյուղերում․Գագիկ Սուրենյան․ տեսանյութ | 545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ արձանագրված խախտումը կազմել է 169․3 մլն դրամ | Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է | Արսենալը սեփական հարկի տակ հաղթեց Բորնմուտին | ԱՊԼ-ում հայտնի է «Ոսկե ձեռնոց» մրցանակի հաղթողը | Եվրո-2024․ ՈՒԵՖԱ-ն հաստատել է մրցաշարի մասնակից թիմերի հայտացուցակներն ընդլայնելու տարբերակը | ՌԴ-ն հետախուզում է հայտարարվել Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի նկատմամբ | Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Տավուշից մեկնարկած քայլերթ դեպի Երևան | Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև փոխշահավետ գործընկերություն է հաստատվել․ Կոլոմինա | Երուսաղեմում՝ Տիրոջ գերեզմանի տաճարում վառվեց Սրբազան կրակը | Կիրանցն՝ այս պահին․ (լուսանկարներ) |

Ինչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 միլիոն ռուբլու հափշտակման գործի հետ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին բացառիկ տեղեկություններ են հասել, թե քննչական կոմիտեի Շենգավիթի բաժնում խոշտանգման ենթարկված Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանին որ քրեական գործով են փորձել հարցաքննել: Մեզ հասած բացառիկ տեղեկություների համաձայն՝ նրան քննչական բաժին են հասցրել 36 կգ ոսկու, 293 միլիոն ՌԴ ռուբլու հափշտակման առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում:

Ասել է թե՝ այդ արտասովոր գործով աղմկահարույց հարցաքննություննները շարունակվում են:

Գրել էինք, որ քննչական կոմիտեն քրեական գործի շրջանակում վկայի կարգավիճակում հարցաքննել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Պետրոսյանին։ Ավելին՝ քրեական վարույթով իրավապահների տեսադաշտում է հայտնվել նաեւ «օրենքով գողի» փեսան:

Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնել էր, որ ապրիլի 10-ին «Պորշ» մակնիշի ավտոմեքենայով հետապնդել են «Հունդայի Սոնատա» մակնիշի ավտոմեքենային, եւ ժամը 07:15-ից մինչեւ 07:20-ն ընկած ժամանակահատվածում Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մայրաքաղաքային փողոցի դիմաց արհեստական խոչընդոտ ստեղծելով՝ մեքենայի դիմացի աջ դռան պատուհանից զենքի գործադրման սպառնալիքով կանգնեցրել են նշված ավտոմեքենան: Կանգնեցնելուց հետո՝ ենթադրյալ հանցագործությունը կատարած անձինք ԱԱԾ աշխատակիցների համազգեստին նմանվող համազգեստով եւ դիմակավորված, դուրս գալով ավտոմեքենայից՝ ներկայացել են իբրեւ ՀՀ ԱԱԾ աշխատակիցներ, եւ ավտոմեքենայում գտնվող 3 անձի նկատմամբ զենքի կիրառմամբ բռնություն գործադրելով՝ նրանց դուրս են բերել ավտոմեքենայից, թմրամիջոց ու այլ արգելված իրեր փնտրելու եւ նրանց ձերբակալելու պատրվակով՝ ձեռքերին անցկացրել են ձեռնաշղթաներ, ապա ավտոմեքենայից հափշտակելով առանձնապես խոշոր չափի՝ 36 կգ քաշով 999 հարգի ոսկյա ձուլակտորները եւ 293.000.000 ՌԴ ռուբլի գումարի պարունակությամբ պայուսակները, հիշյալ անձանց նկատմամբ բռնություն գործադրելով՝ նստեցրել են նույն ավտոմեքենան. դիմացի դռնից արցունքաբեր գազ փչելով ավտոմեքենայի մեջ՝ «Պորշ» մակնիշի ավտոմեքենայով դիմել են փախուստի:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ Ա.Ս.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 319-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 252-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 4-րդ կետերով, 456-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Քրեական վարույթի շրջանակներում քրեական հետապնդում է հարուցվել ընդհանուր 12 անձի նկատմամբ, որոնցից 5-ի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, 3-ի նկատմամբ՝ այլ խափանման միջոցներ, 4 անձի ձերբակալելու որոշում է կայացվել եւ ոստիկանությանը տրվել է նրանց հայտնաբերելու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու հանձնարարություն»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի  համարում:

լրահոս

Փոխկապակցված նորություններ