Lratvutyun.am

Մոսկվայի կարմիր հրապարակում տեղի է ունեցել Հաղթանակի զորահանդեսը (տեսանյութ) | Եթե նրանք մտնեն Ռաֆահ, նրանք դեռ չեն մտել Ռաֆահ, ապա ես չեմ մատակարարի զենք. Բայդեն | Եկեղեցին տարիներով բոյկոտող վարչապետը հիշել է Եկեղեցու մասին | Նիկոլ Փաշինյանը թվարկել է՝ որոնք են ՀՀ ժողովրդի ազգային արժեքները | «Գաբրիելյան ընդ փարթներս» դետեկտիվ բյուրոյի հիմնադիրը մեծապես կարևորում է հաճախորդի անձնական տվյալների պաշտպանությունն ու գաղտնիության ապահովումը | Արցախը կերան, արցախցինե’ր, դուք որևէ բանով տարբեր չեք, ով տարբերություն կդնի, նրանք Հուդայի բաժին են․ Բագրատ Սրբազան | Աշտարակ-Էջմիածին ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ջրանցքում | Մայիսի 9-ին դեպի Երևան ուղևորվող երթն Աբովյան քաղաքից կմեկնարկի 11:00-ին | Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրը պետք է ստորագրվի որքան հնարավոր է շուտ․ Էրդողան | Բագրատ Սրբազանը Աբովյան կհասնի ժամը 20:00-ին | Միայն գործընկեր երկրների շահերը հարգելու հիման վրա կկարողանանք պահպանել միավորման գործունեության արդյունավետությունը. Փաշինյանը՝ ԵՏՄ ԲԽ նիստին | ԵԱՏՄ-ն իրական օգուտներ է բերում յուրաքանչյուր անդամ երկրի․ Պուտին | Պետք է պայքարել, համոզմունք ու հավատք ունենալ, քանի որ մեր ողջ կյանքը պայքար է.Բագրատ Սրբազան | ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում | Պայքարում եմ հայրենիքի համար, ուզում եմ, որ արցախցու ցավը չտեսնեք Արցախցին հիմա ցավով է ապրում.Գայա Արզումանյան | «Նալբանդյան» ալյուրն արտադրվում է հատընտիր ցորենի հատիկներից, մշակվում ժամանակակից սարքավորումներով և իր սպառողին է հասնում բարձր որակական հատկանիշներով | ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը այցելեց «Դիջիթեյն» ընկերություն հիմնադիր ղեկավար Վարդգես Վարդանյանի հետ շրջայց կատարեցին, ծանոթանալով բիզնես ուղղություններին, հաջողություններին և ապագա ծրագրերին (լուսանկարներ) | Պուտին-Փաշինյան հանդիպումն անհրաժեշտ է և սպասված երկու կողմի համար. Կրեմլ | Եկեղեցին խառնվում է այն ժամանակ, երբ չկա պետություն կամ պետությունն իր կարևորագույն պարտականությունները չի ապահովում․ Վահե Հովհաննիսյան | ՌԴ-ն զանգվածային հարձակում է գործել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների վրա. արձակվել է 55 հրթիռ և 21 ԱԹՍ |

Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան

Ոչ թե ողորմելի լինելիության, այլ զարգացման և հզորացման ու թշնամու նկատմամբ գերակայության նպատակ հետապնդող գալիքի Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս՝ յուրօրինակ բանակային «կաստա», որի անդամ դառնալը պետք է լինի դժվար, բայց սոցիալապես ամենապատվաբեր և ամենաապահով կարգավիճակը։ Այս մասին իր թելեգրամյան ալիքում գրել է ԵՊՀ  Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը՝ անդրադառնալով նախօրեին կիրանցիներին միացած զինծառայողներին, այնուհետեւ նրանց հրապարակած տեսանյութին, որով զղջում էին իրենց արարաքի համար:

«Կիսազինվորական-կիսաբիզնեսմեն կամ, պատկերավոր ասած, այգեգործությունից ազատ ժամանակ և ոստիկանից պակաս սոցիալական ապահովության մակարդակ ունեցող սպա աշխատողն օբյեկտիվորեն չի կարող ձևավորել զինվորականության բարձրագույն պատվի սկզբունքների հիման վրա ապրող և գործող օրինակելի այդ «կաստան», ուստի և չի կարող ունենալ ինքնուրույն դիմագիծ»,- գրել է նա։

լրահոս

Փոխկապակցված նորություններ