Lratvutyun.am

Երևանի, Կոտայքի և Արմավիրի մարզերի որոշ տարածքներում 14 ժամ ջուր չի լինի | 761 թե՞ 195 անհետ կորած, 80 գերի, թե՞… ԱՄՆ պետդեպի, ՀՀ կառավարության եւ ոչ պաշտոնական թվերը անհամեմատելի են | Իրավապահ համակարգում վերադասավորումներ են. պատրաստվել | Թրամփն ընտրվելուց հետո հատուկջոկատայիններ կուղարկի Մեքսիկա՝ վերացնելու թմրակարտելների առաջնորդներին | Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում հաղթում է ընդդիմությունը | Ադրբեջանում Թուրքիայի և Վրաստանի մասնակցությամբ համատեղ զորավարժություններ են անցկացվել | Զելենսկին փոխարինել է Ուկրաինայի զինված ուժերի հատուկ գործողությունների ուժերի հրամանատարին | Գևորգ Թադևոսյանը մեկնարկել է հաղթանակով. Օլիմպիական վարկանիշային մրցաշար | Մադրիդի «Ռեալ»-ը դուրս եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ | ԵՄ անդամության դիմումի թեման մոռացվել է | Փաշինյանը տեղյակ չէ բռնի տեղահանված արցախցիների ճակատագրից, սակայն բնակարանային ծրագրերից է խոսում | «Գազպրոմ»-ը վաճառքի է հանել Մոսկվայում ունեցած անշարժ գույքը (լուսանկարներ) | «Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում | ՌԴ-ի և ՀՀ-ի միջև ապրանքաշրջանառությունը գերազանցել է 7 միլիարդ դոլարը․ սա ռեկորդային է․ Պուտին | «Եվրատեսիլ 2024»–ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվան» անցավ եզրափակիչ (տեսանյութ) | Խորհրդակցեցինք խորհրդարանական երկու խմբակցությունների հետ, իրենք պատրաստ են իմփիչմենթի գործընթաց սկսելու. Բագրատ Սրբազան | ԱՄՆ-ն առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում զենքի և ռազմական տեխնիկայի նոր խմբաքանակներ կուղարկի Ուկրաինա․ Միլլեր | Սա Սրբազան շարժում է, ոչ ոք իրավունք չունի կպնել եկեղեցուն. Գագիկ Ծառուկյան | Բագրատ Սրբազանը գործադուլի և դասադուլի կոչ արեց | Բագրատ Սրբազանը գործադուլի և դասադուլի կոչ արեց |

Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ Աղվերանում հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին, մարզիչներին, մրցավարներին և խարույկի շուրջ զրուցել նրանց հետ:

Զրույցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը կարևորել է «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական մրցաշարի անցկացումը տարբեր մարզաձևերում և ընդգծել առողջ ապրելակերպի խթանման անհրաժեշտությունը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

Մրցաշարի մասնակիցներն իրենց տպավորություններն են կիսել մրցումների կազմակերպման ու անցկացման վերաբերյալ, շնորհակալություն հայտնել նման միջոցառումների անցկացման համար:

Հարցուպատասխանի ընթացքում վարչապետ Փաշինյանն անդրադարձել է կրթության ոլորտում բարեփոխումներին, դպրոցների կառուցման ուղղությամբ կառավարության քայլերին, տարբեր մարզաձևերի տարածմանը, սպորտի զարգացմանը և այլ հարցերի:

Տեղեկացվել է, որ ընդհանուր առմամբ՝ հանրապետության բոլոր դպրոցների շուրջ 45%-ն ընդգրկվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի նախընտրական փուլերում:

Մրցումներին Երևանի և մարզերի 626 հանրակրթական ուսումնական հաստատությունների 5-9-րդ և 10-12-րդ դասարանների ավելի քան 3100 աշակերտ է մասնակցել:

Ապրիլի 15-23-ն անցկացված մարզային փուլերում ըստ տարիքային խմբերի հաղթող ճանաչված թիմերը Չարենցավանի Արա Մանուկյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում ապրիլի 28-ին կմասնակցեն հանրապետական եզրափակիչ փուլին:

լրահոս

Փոխկապակցված նորություններ