Lratvutyun.am

ԱՄՆ-ն շարունակում է հավատալ, որ խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր է․ Պատել | Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը | ՀՀ ԱՆ «Սևանի հոգեկան առողջության կենտրոնը հերքում է,որ կենտրոն»-ի անունից շրջանառվում է կեղծ և հորինված մի փաստաթղթ | Թուրքական ապրանքները կարող են Իսրայել փոխադրվել 3-րդ երկրի տարածքով | Երևան-Սևան ճանապարհին «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջված վիճակում հայտնվել ձորում․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոց | Ուկրաինան այս շաբաթ կստանա ռազմական օգնության մի մասը․ Սպիտակ տուն | Մտահոգված ենք մեր երկրի ղեկավարության, ակնհայտ անառողջ հոգեկան վիճակով․ Սևանի հոգեկան առողջության կենտրոն | Սերգեյ Շոյգուն նշանակվել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար[ | Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Դանիայի Թագավորություն | Աշխատանքներ կատարելիս երիտասարդը ընկել է 6 հարկից․հիվանդանոցում նա մահացել է | Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ Ծաղկաձորում մեկնարկել է Արցախ-Հայաստան եռօրյա ֆորում | Երևանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի 2025 թվականի մեծահասակների առաջնությունը | Ուկրաինայի ՀՕՊ համակարգերի արդյունավետությունը կտրուկ ընկել է. խոցվել է ռուսական հրթիռների միայն 30%-ը | Եթե Արևմուտքը ցանկանում է ուկրաինական հակամարտությունը լուծել մարտի դաշտում, ուրեմն այդպես էլ կլինի. Լավրով | Կոչ ենք անում շարունակել հայ-ադրբեջանական սահմանազատումն ապրիլի 19-ի արձանագրության սկզբունքների հիման վրա. Ֆրանսիայի ԱԳՆ | Բագրատ Սրբազանը այցելել է «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն | ՀՀ-ն ու Ադրբեջանը ցանկանում են երկկողմանի հարթության վրա լուծել խնդիրները, մենք աջակցում ենք | Բելգորոդում Ուկրաինայի հարվածների հետևանքով զոհվել է 19 մարդ | Տվե՛ք Իսրայելին ռումբերը, որոնք անհրաժեշտ են պատերազմն ավարտելու համար. սենատոր Գրեհեմը բերել է Հիրոսիմայի և Նագասակիի ռմբակոծման «լավ» օրինակը | Կես տարվա համար՝ 100 միլիոն դոլարի ֆինանսավորում Հայաստանին |

Փաշինյանը Բլինքենի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգին, ս/թ ապրիլի 5-ին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպմանը, ինչպես նաեւ Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր:

Վարչապետ Փաշինյանը գոհունակություն է արտահայտել Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների ակտիվացման առիթով:

Վարչապետը կարեւորել է նաեւ ս/թ ապրիլի 5-ին Բրյուսելում ձեռքբերված պայմանավորվածությունների ի կատար ածումը՝ ընդգծելով, որ այդ պայմանավորվածություններն արտահայտված են հանդիպմանը հաջորդած մամուլի հաղորդագրության մեջ, եւ հանդիպումը որեւէ գաղտնի օրակարգ չի ունեցել:

Վարչապետ Փաշինյանը նաեւ դրական է արտահայտվել Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի սահմանազատման գործընթացի վերաբերյալ՝ ընդգծելով, որ Տավուշի մարզի Ոսկեպար, Կիրանց եւ Բերքաբեր գյուղերի բնակիչների մտահոգությունները հասկանալի են, եւ ամեն ինչ կարվի նրանց լեգիտիմ մտահոգությունները հասցեագրելու համար:

Զրուցակիցներն ընդգծել են 2022թ. հոկտեմբերի 6-ի Պրահայի քառակողմ հանդիպման ժամանակ ձեռքբերված պայմանավորվածությունների կարեւորությունը Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի համատեքստում:
Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից միմյանց տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության ճանաչումը, ինչպես նաեւ նույն հռչակագրի հիման վրա սահմանազատման եւ սահմանագծման գործընթացի իրականացումը բացում է Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ստորագրման ճանապարհը:

Քննարկվել է նաեւ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը: Վարչապետ Փաշինյանը եւս մեկ անգամ ընդգծել է, որ այն արտահայտում է 2023 թ. հուլիսին Բրյուսելում ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ իր պայմանավորվածություններն առ այն, որ տարածաշրջանային կոմունիկացիաները պետք է բացվեն երկրների ինքնիշխանության եւ իրավազորության հիման վրա, հավասարության եւ փոխադարձության սկզբունքով: Այս պայմանավորվածություններն արտահայտված են նախագահ Միշելի՝ վերոնշյալ հանդիպմանը հաջորդած հայտարարությունում:

լրահոս

Փոխկապակցված նորություններ