Lratvutyun.am

Բեռնատարը բեռնվածության պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը | Պետք է արձանագրենք նաև դրական զարգացումները, ապրիլին Հայաստանը և Ադրբեջանը վերջապես մեկնարկել են սահմանազատման աշխատանքները. Արարատ Միրզոյան | Մենք պատգամ ունենք՝ սուտ չխոսե’ք, ձեռք էլ կկտրեն` սուտ չխոսե’ք, ճշմարտության համար զիջում մի’ ունեցեք (տեսանյութ) | Ռուբեն Վարդանյանի ընտանիքը կոչ է անում միջազգային հանրությանը՝ պահանջել նրա անվերապահ ազատ արձակումը | Կրակոցներ՝ Արարատի մարզի Ոստան գյուղի գերեզմանոցներում. կա 1 զոհ, 1 վիրավոր | Ապրիլին 614 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքը կազմել է 251 մլն | Ժնևում տեղի է ունեցել Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հանդիպումը | Հրդեհ՝ Արշակունյաց պողոտայում․ այրվել է առևտրի կենտրոնի 6 տաղավար | Ըմբիշ Եղիշե Մոսեսյանը՝ Եվրոպայի Մ15 առաջնության ոսկե մեդալակիր | Ռաֆայել Ղարիբյանը լքել է Ղազախստանի Պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի նախագահի պաշտոնը | Մխիթարյանը դեռ կասի իր խոսքը. Ռաֆայելա Պիմենտա | ՀՀ-ն ներկայացուցիչ կունենա IRONMAN հեղինակավոր մրցաշարի աշխարհի առաջնությունում | Հայէկոնոմբանկը և ՎԶԵԲ-ը ստորագրել են 10 մլն $-ի վարկային պայմանագիր | Ֆակտորինգի հետագա զարգացման նկատառումով մենք որոնում ենք լավագույն լուծումներն ու փորձառությունը. Նելլի Քոչարյան | Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ | Նավթի գները նվազել են | Իշխանությունը սարսափած է Սրբազանի առաջնորդած պայքարից | «Ստեղծեցին» համաշխարհային առեւտրի կենտրոն թղթի վրա | Գեներալի կոչում՝ հակաիշխանական ցույցերը վայրագորեն ցրելու դիմաց | Վերջին օրերին Նիկոլ Փաշինյանը ավելի փակ ու զգուշավոր է դարձել. «Ժողովուրդ» |

Career City Fest՝ գործատու-աշխատակից հանդիպման բացառիկ երկու օրը

Հայաստանում երկրորդ անգամ անցկացվում է լավագույն գործատուների Career City Fest-ը՝ Կարիերայի քաղաք փառատոնը, որտեղ  ներկայացված ավելի քան հարյուր կազմակերպության նպատակը մեկն է՝ ստեղծել հայկական աշխատաշուկայի այնպիսի մշակույթ, որը կլինի գրավիչ, ստեղծարար և կապահովի մասնագիտական աճ, իսկ լավագույն կարիերայի փնտրտուքի մեջ գտնվող այցելուները կկարողանան այստեղից հեռանալ խանդավառված՝ նոր աշխատանքի հեռանկարով:

Կարիերայի քաղաքը քաղաքապետ էլ ունի. «Այբ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախչանյանն է: Նրա համոզմամբ՝ Career City-ին Հայաստանի ամենագլխավոր քաղաքն է, քանի որ հենց այդտեղից է կախված, թե ինչպես է ապրելու և զարգանալու երկրի տնտեսությունը:

Career City Fest-ի գլխավոր գործընկեր «Դիջիթեյն գրուպ»-ը ստեղծել է «Սերունդների ձայնը» կրեատիվ հարթակ, որտեղ այցելուները գործատուներին հրապարակավ ներկայացնում են, թե ինչն է իրենց համար ավելի կարևոր. օրինակ՝ մասնագիտական առաջընթա՞ցը, թե՞ աշխատավարձի չափը:

Skill-Event Marketing Company-ի հիմնադիր Սերգեյ Ուսնունցը, որը նաև Career City Fest-ի հիմնադիրն է, գրանցված ցուցանիշի հանդեպ իր գոհունակությունն է հայտնել՝ տեսնելով այցելուների մեծաթիվ քանակն ու ոգևորությունը: Իրենք տվել են յուրօրինակ հարթակ, որտեղ գործատուն հանդիպում է իր ապագա աշխատակիցներին և փորձում գրավել նրանց, իսկ ապագա աշխատակիցն իր հերթին գործատու ընտրելու լայն հնարավորություն է ստանում՝ միևնույն ժամանակ մասնակցելով վարպետության դասերի, սեմինարների՝ շփման փորձ և ճիշտ ներկայանալու հմտություն ձեռք բերում:

Աշխատանքի ցուցահանդեսը կարիերայի քաղաքում բաց կլինի նաև ապրիլի 28-ին: Նրանք, ովքեր չեն կարողանա ներկա գտնվել, ապա հետևելով ինֆորմացիոն գործընկեր Tert.am-ի կայքէջին և սոցցանցերին՝ կծանոթանան Career City Fest-ի անցուդարձին՝  այնտեղ տեղադրված տաղավարում իրականացված հատուկ հարցազրույցների և հետաքրքիր հյուրերի միջոցով:

 

լրահոս

Փոխկապակցված նորություններ