Lratvutyun.am

Բեռնատարը բեռնվածության պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը | Պետք է արձանագրենք նաև դրական զարգացումները, ապրիլին Հայաստանը և Ադրբեջանը վերջապես մեկնարկել են սահմանազատման աշխատանքները. Արարատ Միրզոյան | Մենք պատգամ ունենք՝ սուտ չխոսե’ք, ձեռք էլ կկտրեն` սուտ չխոսե’ք, ճշմարտության համար զիջում մի’ ունեցեք (տեսանյութ) | Ռուբեն Վարդանյանի ընտանիքը կոչ է անում միջազգային հանրությանը՝ պահանջել նրա անվերապահ ազատ արձակումը | Կրակոցներ՝ Արարատի մարզի Ոստան գյուղի գերեզմանոցներում. կա 1 զոհ, 1 վիրավոր | Ապրիլին 614 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքը կազմել է 251 մլն | Ժնևում տեղի է ունեցել Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հանդիպումը | Հրդեհ՝ Արշակունյաց պողոտայում․ այրվել է առևտրի կենտրոնի 6 տաղավար | Ըմբիշ Եղիշե Մոսեսյանը՝ Եվրոպայի Մ15 առաջնության ոսկե մեդալակիր | Ռաֆայել Ղարիբյանը լքել է Ղազախստանի Պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի նախագահի պաշտոնը | Մխիթարյանը դեռ կասի իր խոսքը. Ռաֆայելա Պիմենտա | ՀՀ-ն ներկայացուցիչ կունենա IRONMAN հեղինակավոր մրցաշարի աշխարհի առաջնությունում | Հայէկոնոմբանկը և ՎԶԵԲ-ը ստորագրել են 10 մլն $-ի վարկային պայմանագիր | Ֆակտորինգի հետագա զարգացման նկատառումով մենք որոնում ենք լավագույն լուծումներն ու փորձառությունը. Նելլի Քոչարյան | Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ | Նավթի գները նվազել են | Իշխանությունը սարսափած է Սրբազանի առաջնորդած պայքարից | «Ստեղծեցին» համաշխարհային առեւտրի կենտրոն թղթի վրա | Գեներալի կոչում՝ հակաիշխանական ցույցերը վայրագորեն ցրելու դիմաց | Վերջին օրերին Նիկոլ Փաշինյանը ավելի փակ ու զգուշավոր է դարձել. «Ժողովուրդ» |

Ցնցուղի պատմությունից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայտնի «դուշի» պատմությունից հետո ԿԳՄՍՆ Կազմակերպատնտեսական վարչությունը դատարկվել է․ 5 աշխատակցից մնացել է 1-ը՝ Արա Խաչատրյանը, մյուս 4 մասնագետները հեռացել են։ Նրանցից մեկն է միայն նախարարի հրամանով ազատվել՝ վարչության պետ Արմեն Ավետիսյանը։

Հիշեցնենք․ հունվարի 5-ին Արմավիրի Արագած գյուղի դպրոցում ստուգայց կատարած Փաշինյանը պոկել էր մարզադահլիճի ցնցուղի գլխիկը ու ԿԳՄՍ նախարար Անդրեասյան Ժաննայի քթի առաջ այն թափահարելով, հարցրել դրա գինը։ Հետագայում պարզվեց, որ 5 հազար դրամանոց ցնցուղի գինը փաստաթղթերում ներկայացված է մոտ 72 հազար։ Միջադեպից հետո Տնտեսակազմակերպական վարչության պետ Արմեն Ավետիսյանի նկատմամբ ծառայողական քննություն սկսվեց, որի արդյունքում նրան ազատեցին պաշտոնից։ Այժմ Արմեն Ավետիսյանը դատի է տվել ԿԳՄՍ նախարարին` ապօրինի որոշման համար, քանի որ կարծում է՝ ինքը կապ չունի ցնցուղի գնման գործընթացի հետ։

Ըստ «Դատալեքս» տեղեկատվական համակարգի, նա պահանջում է անվավեր ճանաչել իր նկատմամբ «որպես խիստ՝ կարգապահական տույժի տեսակ, պետի «ծառայության դադարեցում» կիրառելու» հրամանը, ինչպես նաեւ բռնագանձել պարապուրդի ընթացքում չստացած միջին աշխատավարձի գումարը եւ վերականգնել իրեն պաշտոնում, իսկ դրա անհնարինության դեպքում նշանակել այլ համարժեք պաշտոնի։

Նախնական դատական նիստն ապրիլի 30-ին է լինելու` վարչական դատարանում։ Վարչության պետի պարտականությունները նրա ազատվելուց հետո դրվել են տեղակալի վրա, ով, սակայն, չի ցանկացել աշխատել եւ ազատման դիմում է գրել։ Տեղակալի հետ ազատման դիմումներ են գրել նաեւ վարչության եւս 2 գլխավոր մասնագետներ։ Փաստորեն, պետական աշխատողների մի մասը սկսել է հասկանալ, որ իրենց քավության նոխազ են դարձնում եւ շոուների զոհ»:

Մանրամասները՝ այստեղ։

լրահոս

Փոխկապակցված նորություններ