Lratvutyun.am

Մայիսի 26-ին, կլինի մեր կարևոր հանրահավաքը. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան | Սոչիի օդանավակայանում անվտանգության ուժեղացված միջոցներ են ներդրվում | Նիկոլ Փաշինյանը ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ներկա են գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշարի եզրափակիչ փուլին | Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Թուրքմենստանի ոլորտային նախարարներին | Միրզոյանը ԵԱՀԿ նախագահի հետ տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակն է քննարկել | Աշխարհում նման բան չկա, որ իր կառավարության դեմ մարդը կռվի, որ իր հողը չտա թուրքին․ Սանոսյանը հանդիպեց Կիրանցեցիներին | «Թանգարանների գիշեր» միջոցառման շրջանակներում Երևանի մետրոպոլիտենն այսօր աշխատելու է արտակարգ ռեժիմով | ԵՄ-ն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում քայլեր ձեռնարկել չլուծված հարցերի լուծման համար | ԱՄՆ-ն Ուկրաինային չի դրդում հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքին․ Սպիտակ տուն | Ուրարտուն մարզադաշտն անվճար առաջարկում է Փյունիկ-Նոա խաղի անցկացման համար | Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Բորիս Սահակյանն իր հավատարմագրերն է հանձնել Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապին | Ուկրաինայում բանտարկյալների մի մասը կարող է համալրել երկրի զինված ուժերի շարքերը .Զելենսկին | Բագրատ Սրբազանը օրն ամփոփում է Սուրբ Աննա եկեղեցու բակում | Բեռնատարը բեռնվածության պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը | Պետք է արձանագրենք նաև դրական զարգացումները, ապրիլին Հայաստանը և Ադրբեջանը վերջապես մեկնարկել են սահմանազատման աշխատանքները. Արարատ Միրզոյան | Մենք պատգամ ունենք՝ սուտ չխոսե’ք, ձեռք էլ կկտրեն` սուտ չխոսե’ք, ճշմարտության համար զիջում մի’ ունեցեք (տեսանյութ) | Ռուբեն Վարդանյանի ընտանիքը կոչ է անում միջազգային հանրությանը՝ պահանջել նրա անվերապահ ազատ արձակումը | Կրակոցներ՝ Արարատի մարզի Ոստան գյուղի գերեզմանոցներում. կա 1 զոհ, 1 վիրավոր | Ապրիլին 614 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքը կազմել է 251 մլն | Ժնևում տեղի է ունեցել Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հանդիպումը |

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդ դի

Այսօր՝ մայիսի 5-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Րաֆու 115/4 հասցեի հարակից դաշտում ծառից կախված վիճակում տղամարդու դի կա։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ։Ոստիկաններն ու պարեկները ծառից կախված հայտնաբերել են Երևանի բնակիչ 48-ամյա Կարեն Ա․-ի դին։

Դեպքի մասին ոստիկանության Մալաթիայի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, արտաքին զննությամբ, դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Դեպքի փաստով Մալաթիայի քննչական բաժնում «ինքնասպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

լրահոս

Փոխկապակցված նորություններ