ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն պատասխանել է այն հարցին, թե որ ֆուտբոլիստը կարող է փոխարինել իրեն փարիզյան թիմում.
«Եթե ՊՍԺ-ն պայմանագիր ստորագրեց ինձ հետ, նրանք կարող են պայմանագիր կնքել նաև ուրիշների հետ։
Մեծագույն ֆուտբոլիստները ցանկանում են խաղալ յուրահատուկ ակումբներում։ ՊՍԺ-ն հենց այդպիսի ակումբներից է»,- 25-ամյա հարձակվողի խոսքերն է փոխանցում Get French Football News-ը:Ավելի վաղ հայտարարվել էր, որ Մբապեն ազատ գործակալի կարգավիճակով կլքի փարիզյան ակումբը։